Հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում լուրջ չէին վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, բայց այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան, իսկ հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները քննադատել էին այս ֆիլմը վարձույթից հանելը։
Իր հերթին բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն Sony Pictures-ին 100 հազար դոլար է առաջարկել «Հարցազրույց» ֆիլմի իրավունքները գնելու համար։
«Պատրաստ եմ վճարել 100 հազար դոլար, որպեսզի ասեմ «ոչ» ահաբեկչական սպառնալիքներին։ Ինձ շատ դուր են գալիս հարավկորեական ֆիլմերը, որտեղ շատ հաճախ ծաղրում են Հյուսիսային Կորեային։ Այդ ֆիլմերը միշտ էլ հայտնվել են վարձույթում, եւ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։ ԱՄՆ, կամ դուք պետք է պաշտպանեք ձեր իրավունքներն ու արժեքները, կամ արժանի չեք ձեր ազատությանը։ Աշխարհը փոխվում է ոչ թե ձեր խոսքերի, այլ գործերի շնորհիվ»,- գրել է նա իր Twitter-ում։
Նշենք, որ այս առաջարկը ուժի մեջ է մինչեւ շաբաթ օրը, եւ դրական պատասխանի դեպքում նա ֆիլմն անվճար կտեղադրի իր բլոգում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ