Հնդկաստանի հարավ-արեւելքում է գտնվում Չեննաի քաղաքը (մինչեւ 1996 թ. կոչվել է Մադրաս), որը Թամիլնադ նահանգի վարչական կենտրոնն է: Պարզվում է, որ Հնդկաստանի չորրորդ ամենամեծ քաղաքում՝ Չեննաիում, շատ փոքր, բայց ակտիվ հայկական համայնք եւ հայկական եկեղեցի կա:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Չեննաի քաղաքում, հունվարի 6-ին տոնել են Սուրբ Ծնունդը, որի առթիվ հնդկական ամենահեղինակավոր թերթից մեկը՝ The Hindu-ն, որոշել է անդրադառնալ այս թեմային:
Չեննաիում հայկական եկեղեցին (Armenian Church of Virgin Mary) կառուցվել է 1712թ: Ֆրանսիացիների նվաճման ժամանակ (1746թ) ավերվել է, բայց 1772թ-ին՝ վերականգնվել: Այն Հնդկաստանի ամենահին եկեղեցիներից մեկն է, որը գտնվում է «Հայկական փողոցում» (Armenian Street).
Եկեղեցում պատարագ չի մատուցվում, քանի որ քաղաքում շատ քիչ հայեր են ապրում, բայց այս տարի Չեննաի հայերին միացել են նաեւ Բանգալորի հայերը, եւ բոլորը միասին նշել են Սուրբ Ծնունդը:
Եվ Չեննաի, եւ Բանգալոր քաղաքներում քիչ հայեր կան: Նարեկ Գեւորգյանը վերջերս է Չեննաի եկել եւ մի նոր ընկերություն է հիմնել Բանգալորում, Հրաչուհի Արամյանը, ամուսնանալով հնդիկի հետ, տեղափոխվել Հնդկաստան եւ այժմ վոկալի ուսուցչուհի է տեղի կոնսերվատորիայում: Այստեղ են ապրում նաեւ Իրանից եկած Մեդրիկ Մինասյանն ու Արմեն Մարգարյան, ովքեր սովորում են Madras Christian College-ի ասպիրանտուրայում, 46-ամյա Միքայել Ստեֆանն ու Աշխեն Խաչատրյանը, ով Indo-Armenian Friendship NGO կազմակերպության համակարգողն է եւ Չեննաի է եկել տեղի ճարտարապետ Կապիլան Ջեսուդյանի հետ ամուսնանալուց հետո:
Սուրբ Ծննդին տեղի հայերը դիտել են Էջմիածնում մատուցվող պատարագի հոլովակը, աղոթել են եւ հնչեցրել զանգերը: Բացի հայերից եկեղեցում ներկա է եղել նաեւ մի հնդկուհի, ով աշխատել է Լիբանանում ապրող մի հայ ընտանիքում: Նա մեծ սիրով դիտել է պատարագը, քանի որ հայերեն հիանալի հասկանում է: Պատարագից հետո հայ համայնքն ընթրիք է կազմակերպել:
«Ցանկանում եմ, որ Չեննաի քաղաքում վերածնվի հայկական համայնքը: Ես այստեղ ապրող չորրորդ սերունդն եմ: Ցանկանում եմ, որ շատ հայեր գան ու հաստատվեն այստեղ: Նախկինում Չեննաիում ապրում էր ընդամենը երկու հայ՝ ես եւ Գրիգորը, ով հետեւում էր եկեղեցու գործունեությանը:
Կալկաթայում ապրում է 180 հայ եւ այնտեղ գործում է նաեւ Armenian Association-ը: Իսկ Չեննաիում հայերը քիչ են, բայց կարծում եմ, որ դեռ շատ հայեր կգան ու կհաստատվեն այստեղ:
Հայկական համայնքը հիմնադրել են հայ առեւտրականները (ովքեր զբաղվում էին մետաքսի եւ համեմունքների առեւտրով ) երեք հարյուրամյակ առաջ: Սակայն հայերի հոսքն ավելի մեծացել է, երբ վերջիններս սկսել են ներգաղթել Հնդկաստան՝ Օսմանյան կայսրությունից փրկվելու համար: Նշեմ, որ երբ Չեննաիում շատ հայեր լինեն, ապա մենք կարող ենք քահանա հրավիրել Կալկաթայից»,- ասել է Միքայելը:
Ի դեպ, եկեղեցու այգում փոքրիկ գերեզմանատուն կա, որտեղ հանգչում է քահանա Հարություն Շմավոնյանի աճյունը, ով 1794թ-ին հիմնադրել է «Ազդարար» պարբերականը:
Այժմ ամեն կիրակի Թրեւոր Ալեքսանդրը գալիս է եկեղեցի, հնչեցնում զանգերը, որոնք ի դեպ, ձուլվել են Լոնդոնում:
Նյութում օգտագործված է նաեւ india-armenia.blogspot.in-ի տեղեկատվությունը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում