Վերջին շրջանում ես ավելի ու ավելի հաճախ եմ դժգոհություններ լսում իմ ներգաղթյալ ընկերներից մեր հարազատ քաղաքի մասին. քաղաք, որտեղ մենք բոլորս ծնվել եւ մեծացել ենք ու վերապրել երկրաշարժ, Արցախյան հերոսամարտ, իսկ հետո նաեւ շրջափակում։ 90-ականներին Եվրոպա, ԱՄՆ եւ Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցները, ովքեր տասնյակ տարիներ չէին տեսել սիրելի հայրենիքը, հիասթափված են հեռանում իրենց կարոտած երկրից։ Թվում է՝ այսօր Երեւանը ժամանակակից քաղաք է՝ մաքուր փողոցներով, մեծ քանակությամբ ռեստորաններով, գիշերային ակումբներով, մանկական խաղահրապարակներով, պարտեզներով, կանաչապատ այգիներով։ Այո, հոգեւոր մշակույթի հարցում նույնպես խնդիր չունենք՝ թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, թատրոններ, համերգներ, ցուցահանդեսներ, բայց... Երեւանը, որն ասես փայլփլուն ու թանկարժեք թղթով փաթաթված անհամ կոնֆետ լինի, ավելի ու ավելի է հիասթափեցնում, եւ ոչ միայն ինձ...
Վերջին 20 տարիների ընթացքում մենք ականատեսը, ինչ-որ չափով նաեւ մասնակիցը դարձանք, թե ինչպես մեր վարդագույն Երեւանը քանդվեց։ Ծիծաղելի է մեր օրերում ինչ-որ մեկին ապացուցել պատմության պահպանման անհրաժեշտությունը, քանի որ մեզ աջ ու ձախ ասում են, որ այս փոփոխությունները հարկավոր են քաղաքի սահմաններն ընդլայնելու եւ ժամանակին համընթաց քայլելու համար։ Բայց կարելի՞ է վանդալիզմի (այլ կերպ հնարավոր չէ այն անվանել) այս լայնածավալ գործողությունները բարեփոխում կոչել. չէ՞ որ այս փոփոխություններից շատերը ցավ ու երկյուղ են ապրում քաղաքի համար, որտեղ շարունակելու են ապրել իրենց երեխաները։ Մենք հպարտանում ենք մեր բազմադարյա պատմությամբ, բայց շատ շուտով դրա ապացույցն այլեւս չենք ունենա։ Քաղաքի կենտրոնի գեղեցկությունն այլանդակող «ապակե-բետոնային» շենքերի մասին խոսելը վաղուց արդեն արդիական չէ եւ դրա իմաստն էլ չկա, քանի որ մինչ մենք խոսում ենք հերթական թանկացումներից, այդպիսի շենքերը շարունակելու են կառուցել ու կառուցել, եւ դրանք կրկին չօգտագործված են մնալու եւ ճնշելու ու ազդելու են մեզ վրա այնպես, ինչպես Հյուսիսային պողոտայում է...շատ հավանական է, որ մեր թոռները քաղաքի «պատմությունը» համարեն նման երկնաքերերը։
Բայց ամենից շատ ինձ եւ մեր ռուս-եվրոպա-ամերիկյան ընկերներին բարկացնում է մեր տրամադրությունը։ Թվում է, որ մենք մշտապես վիրավորված ու դժբախտ լինելու սովորություն ունեք։ Զայրույթ, վրդովմունք, տխրություն, պաթոսով միախառված, ընկճվածություն, մտացածին սկզբունքներ, որոնք դրոշմված են մեր դեմքի վրա։ Իսկ մեծ (համեմատած մեր քաղաքի հետ) ամենագնացները, տաբատ կամ լեգինսներ հագած տղաները, բարձրակրունկ կոշիկներով եւ «սուպերնորաձեւ» հագուստներով աղջիկները, ովքեր չգիտեն կոսմետիկ միջոցներից ճիշտ օգտվելու ձեւը, երկար տպվում են մեր մայրաքաղաք եկած հյուրերի հիշողության մեջ՝ չնայած մենք՝ երեւանցիներս, արդեն վաղուց ընտելացել ենք այս ամենին... Բայց եւս մեկ անգամ ծաղրելուն դեմ չենք՝ հատկապես մեր երգիչ-երգչուհիներին եւ մարզիկներին, ովքեր փայլուն ներկայացնում են մեր երկիրը, բայց այ-այ-այ, ռուսերեն երկու խոսք չեն կարողանում ձեւակերպել։ Համարձակվեմ հիշեցնել՝ մեր քաղաքում շատ պաստառներ կան, որոնք աղաղակում են, որ մեր պետական լեզուն հայերենն է։ Ուստի, արգելելով ռուսական դպրոցների գործունեությունը, արմատախիլ անելով ռուսերեն խոսքը մեր երկրում՝ այսօր մեր շոու-բիզնեսում ունենք այն պատկերը, որ դրա ներկայացուցիչների համար թարգմանիչներ են հարկավոր, որովհետեւ նրանք իրավունք ունեն չիմանալ ոչ մայրենի լեզուն (անձնական ոչինչ չկա, պարզապես բարձրաձայն մտորում եմ)։ Ինչպես ասում են՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Բայց հիմա դրա մասին չեմ ցանկանում խոսել։
Ես ամեն ինչ հասկանում եմ՝ ձմռանը (ամառը նույնպես) կոմունալ վճարումների գումարը գերազանցում է միջին աշխատավարձի չափը, տեղական խնձորն ավելի թանկ է, քան ներկրված բանանը, բուհերում սովորելու համար ավելի մեծ գումարներ են հարկավոր, քան ավտոմեքենա կամ փոքրիկ բնակարան գնելու, բայց գրողը տանի, այֆոնների եւ պլազմային հեռուստացույցների համար մենք միջոցներ կարողանում ենք գտնել։ Բայց չէ՞ որ ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ամեն երրորդ մարդը աղքատ է։ Ստացվում է, մեկ՝ այֆոն, երկու՝ այֆոն, երեք՝ աղքա՞տ։
Կա եւս մեկ ավելի սարսափելի վիճակագրություն՝ Հայաստանում կա 15 հազար Եհովայի վկա։ Մեր փոքր պետության համար սա շատ վտանգավոր թիվ է։ Եթե նախկինում մեզ կանգնեցնում ու ճնշում էին փողոցներում, հետո սահուն անցում կատարեցին դռները թակելուն, հիմա անգամ հեռախոսազանգերով են ահաբեկում։
Միակ մխիթարանքը մեր տաքսու վարորդներն են։ Ռուսաստանում իրենց բիզնեսը թողած, երաժիշտ, դերասան, մարզիկ... բոլորը մեծ հաճույքով մեզ տեղափոխում են անհրաժեշտ վայրը։ Ի դեպ, վերջերս ինձ տուն էր բերել ԿԳԲ-ի (Ազգային անվտանգություն) նախկին փոխգնդապետ (համենայնդեպս, նա այդպես ներկայացավ)։
Չնայած ժամանակակից Երեւանի արտաքին ողջ հմայքին, ներքին բացասական երեւույթները բավականին շատ են, իսկ բարձրաձայն մտորումները՝ ոչ այնքան դրական ու հուսադրող։ Չէ՞ որ 1991թ-ից մենք պետք է ապրեինք ինքնիշխան դեմոկրատական պետությունում, բայց գրեթե քառորդ դար է անցել, բայց մենք դեռ կախյալ վիճակում ապրում ենք անկախ երկրում։
Վերջում կցանկանայի հիշել, որ Երիտասարդական պալատի տեղում, որն ապամոնտաժեցին 2004թ-ին, այդպես էլ ոչինչ չկառուցվեց, 2012թ-ին պայթեցրեցին կրկեսի շենքը, իբրեւ թե նորը կառուցելու նպատակով, եւ դրա առաջին ներկայացումը խոստացել են 2015թ-ին մարտին։ Ես դրան չեմ հավատում, իսկ դու՞ք։
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով