Պլաստիկ վիրաբուժությունն արդեն վաղուց է շատ մարդկանց կյանք մտել։ Իսկ ամենաշատը դրանից օգտվում են բեմի ու էկրանի աստղերը։ Մշտական զրույցներն այն մասին, որ Հոլիվուդի որեւէ աստղ նոր քիթ ունի կամ նոր շուրթեր այնքան սովորական են արդեն, որ քչերն են ուշադրություն դարձնում նման լուրերին։ Իսկ ինչպե՞ս են վերաբբերվում հայկական շոու բիզնեսի աստղերը պլաստիկ վիրահատությանը եւ ո՞վ է կհամարձակվի դրան գնալ ապագայում, իմացավ NEWS.am STYLE- ի թղթակիցը։
Էմմի.
«Չեզոք վերաբերմունք ունեմ պլաստիկ վիրահատությանը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա՝ արա, եթե ոչ՝ ոչ։ Չեմ բացառում, որ միգուցե մի օր էլ ես դիմեմ այդ վիրաբույժներին։ Եթե նրանց դիմելով կարելի է ինչ-որ բան ուղղել, ավելի գեղեցիկ դառնալ, ինչո՞ւ չանել»։
Արմինկա.
«Ահավոր վախենում եմ պլաստիկ վիրահատությունից։ Իհարկե, պետք է ձգտել երբեք չասել «երբեք», բայց ես դժվարությամբ եմ հավատում, որ ինքս կգնամ նման քայլի։ Կարծում եմ, ավելի լավ է 40- ից հետո բոտոքս ներարկել, քան պառկել պլաստիկ վիրաբույժի դանակի տակ»։
Զարուհի Բաբայան.
«Մի քիչ բացասական վերաբերմունք ունեմ պլաստիկ վիրահատությանը։ Սակայն եթե մարդուն ինչ-որ բան իր արտաքինի մեջ խիստ խանգարում է ապրել, կարծում եմ նման քայլն արդարացված է։ Մտքովս նույնիսկ չի էլ անցել դիմել պլաստիկ վիրաբույժին։ Դեռեւս առիթ չի եղել»։
Աիդա Սարգսյան.
«Պլաստիկ վիրահատությանը նորմալ եմ վերաբերվում։ Եթե նման քայլը մարդուն ավելի լավը կդարձնի, ապա՝ հառաջ։ Երբեք դեմ չեմ եղել նման վիրահատությանը, եթե այն չի վնասում առողջությանը։ Իսկ եթե կարիքը լինի, ես ինքս էլ կդիմեմ պլաստիկ վիրաբույժին։ Չէ՞ որ ես հանրային մարդ եմ, ի վերջո»։
Էմմա Պետրոսյան.
«Եթե հնարավոր է խուսափել պլաստիկայից, ապա պետք չէ դիմել դրան։ Եթե բնությունը որոշել է, որ մարդը որոշակի տեսքով պետք է ապրի, ապա դա պետք չէ փոխել։ Միայն, եթե նման վիրահատութունն անհրաժեշտ է զուտ բժշկական նպատակներով կամ էլ… եթե մարդը չափազանց տգեղ է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում