Կնոջ եւ տղամարդու սիրային հարաբերությունը ամենանուրբ եւ բարդ երեւույթն է։ Ցանկացած սիրո պատմություն յուրահատուկ է։ Այո, նմանություններ լինում են, բայց հիմնականում ամեն զույգ իրեն բնորոշ, օրիգինալ սիրավեպ է սկսում։ Բայց բաժանման դեպքում առաջացող զգացողությունը գրեթե միշտ նույնն է՝ մեծ ցավ։ Իսկ ինչու՞ է սիրելի էակից բաժանվելն այդքան ցավոտ։
Սովորաբար հարաբերությունների ընթացքում զույգերը սկսում են մտածել իրենց ապագայի մասին, պատկերացնում են դեպքերի որոշակի զարգացում, միասին ծրագրում ինչ-ինչ քայլեր, իսկ բաժանումը փոշիացնում է այս ամենը։ Սիրող էակների գլխում ծնված երեւակայական սցենարը դառնում է անիմաստ, նրանց ստեղծած կատարյալ աշխարհը անհետանում է, ապագան միանգամից մշուշով է պատվում, եւ նրանք չգիտեն՝ ինչ են անելու, ինչպես են ապրելու։ Ահա հենց սա էլ ցավ է պատճառում զույգերին, քանի կյանքի հետաքրքրություններով եւ պատրանքներով լի շրջանից նրանք անցում են կատարում նոր մի փուլի, որում ամենուր դատարկություն է թվում։
Բայց անցյալը միշտ հիշեցնում է, որ դուք կարող եք հաղթահարել ցանկացած ցավ, լուծել ցանկացած խնդիր։ Պետք է հասկանալ, որ ոչ մի մտացածին աշխարհ չի կարող կոտրել ձեր ոգին, եթե դուք իրավիճակը սթափ եք գնահատում։ Երբ ձեր սիրելին հեռանում է նրա պատճառած ցավը տեւում է ընդամենը12 վայրկյան... մնացածը ձեր հնարած աշխարհի եւ պատկերացումների փլուզման հետեւանքով առաջացած տանջանքն է։ Հարկավոր է գիտակցել, որ սիրելի անձնավորության հեռանալուց հետո կյանքի նոր փուլ է սկսվում, ապագայի նոր էջ, որը լի է հարյուրավոր նոր ուղիներով, նոր ծանոթություններով, անակնկալներով, ժպիտներով։
Պետք չէ բաժանումից հետո տխրել, թերություններ փնտրել սեփական անձի մեջ, համեմատվել ուրիշների հետ, քանի որ բաժանման մեջ երկու կողմերն էլ մեղավոր են, որովհետեւ զույգերի եւ երջանկությունը, եւ բաժանումը կախված է նրանցից յուրաքանչյուրից։ Հետեւաբար, պետք չէ կյանքը շարունակել՝ հիմնվելով միայն հիշողությունների վրա։ Անցյալը երբեք ապագա չի դառնա։ Եթե ոմանք հեռանում են ձեր կյանքից, ուրեմն նրանք Ձեր կյանքում տեղ չունեցող մարդիկ են եղել։ Հիշեք, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, պարզապես ոչ այդ մարդու հետ։
Աղբյուրը՝ Clubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի
