Օրեր առաջ հանդիպեցի իմ մտերիմներից մեկին եւ հազիվ ճանաչեցի նրան։ Վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ էի տեսել նրան, եւ հանկարծ իմ առջեւ կանգնած էր մեկ ուրիշը։ Ընկերուհիս երբեք էլ գեր չի եղել, կարելի է ասել՝ թմբլիկ, սակայն այժմ իմ առաջ կանգնած կինը թոփ-մոդելին ոչնչով չէր զիջում։ Նա ոչ միայն ազատվել էր ավելորդ կիլոգրամներից, այլեւ հինգ տարով երիտասարդացել էր։ Հետաքրքրությունից դրդված հարցրեցի, թե ինչպես է նրան հաջողվել այդքան նիհարել եւ նման արդյունքի հասնել։ Նա խոստովանեց, որ «հեղուկներով դիետա» է պահել, որի ընթացքում ազատվում ես ավելորդ կիլոգրամներից եւ մեկ ամսում նիհարում ես 10 կգ...
Բայց մինչ այս դիետային անցնելը պետք է իմանալ մի քանի կանոն, որոնց անպայման պետք է հետեւել՝ վնասակար հետեւանքներից խուսափելու համար։ Այսպիսով, ո՞րն է հեղուկներով դիետայի գաղտնիքը։ Բնականաբար, առաջին հերթին հարկավոր է հրաժարվել պինդ սննդատեսակներից, այսինքն՝ օրգանիզմը կալորիաներ ստանում է բացառապես ըմպելիքներից, հյութերից, կոկտեյլներից, թարմ քամած հյութերից եւ խյուս-ապուրներից։ Դիետայի ընթացքում արգելված է ալկոհոլային խմիչքի, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Իմ ընկերուհին «սնվում էր» միայն սուրճով (առանց շաքար), մածունով, ոչ յուղալի յոգուրտով, բանջարեղենով եւ մրգային հյութերով (ոչ խանութից գնված), ինչպես նաեւ խյուս-ապուրներով։ Օրինակ, կարելի է պատրաստել հետեւյալ խյուս-ապուրը՝ նեխուրը, լոլիկը, սոխը, կանաչ պղպեղը եւ կաղամբը պետք է շոգեխաշել ձիթապտղի յուղով, աղով եւ պղպեղով։ Երբ բոլոր բաղադրիչները կփափկեն, ապուրը պետք է լցնել բլենդերի մեջ եւ հարել։
Սակայն այս ամենից բացի, օրական մոտ 2 լիտր ոչ գազավորված ջուր է պետք խմել։ Հարկավոր է սնվել 2 ժամը մեկ անգամ 200-350մլ. չափով։ Ընկերուհիս պնդում է, որ առաջին երեք օրը քաղցի զգացումը իսկապես տանջում է, սակայն դրանից հետո օրգանիզմը ընտելանում է այս նոր սննդակարգին։ Նշենք, որ ամբողջ դիետայի ընթացքում հավելյալ սնվելու մեծ ցանկություն է առաջանում, սակայն դրական արդյունքի հասնելու համար պետք է զսպել այդ ցանկությունը։
Իսկ ամենակարեւորը այս դիետայից «ճիշտ դուրս գալն է»։ Եթե դուք երկու շաբաթ եք դիետա պահել, ուրեմն պետք է հետեւեք ձեր սննդակարգին հաջորդող մեկ ամսվա ընթացքում։ Սկզբնական շրջանում պետք է սահմանափակվել շիլաներով։ Այսինքն՝ նախաճաշին հարկավոր է ուտել շիլա, իսկ ճաշին եւ ընթրիքին կրկին դիետային համապատասխան սնունդ։ Երկրորդ շաբաթվա ընթացքում նախաճաշը կարելի է օգտագործել ցանկացած մթերք, ճաշին՝ շիլա, իսկ ընթրիքին խմելու ինչ-որ մի բան։ Երրորդ շաբաթվա ընթացքում նախաճաշին ինչ-որ ըմպելիք են խմում, ճաշին՝ շիլա, իսկ ընթրիքին միրգ բանջարեղեն են ուտում, իսկ չորրորդ շաբաթվա ընթացքում արդեն կարելի է սննդակարգում ավելացնել նաեւ ոչ յուղոտ միս կամ ձուկ, իսկ ընթրիքին՝ ցանկալի է մածուն եւ բանջարեղեն ուտել։
Նշեմ նաեւ, որ այս դիետան կարող են կիրառել միայն առողջ մարդիկ։ Եթե երիկամների, ստամոքս-աղիքային, սիրտ-անոթային համակարգերի խնդիրներ ունեք, ուրեմն այս մեթոդը ձեզ համար չէ։ Լավագույն դեպքում կարող եք մեկ շաբաթ հեղուկով «բեռնաթափման օրեր» անցկացնել, ոչ ավելին։ Սակայն ցանկացած պարագայում դիետա սկսելուց առաջ հարկավոր է դիմել մասնագետի խորհրդին։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը