Բավական ցավալի է տեսնել, թե ինչպես է դպրոցը «սպանում» երեխաների տաղանդը եւ անհաջողակ դարձնում նրանց։ Եվ այս խնդիրը գլոբալ է։ Ամեն տարի հազարավոր աշակերտներ են ավարտում դպրոցը եւ անգիտակցաբար մտնում նոր կյանք։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։
Պատճառը նրանց կրթությունն է, որն արդեն վաղուց արդիական չէ։ Կրթական համակարգը, որը տարածված է ամբողջ աշխարհում ձեւավորվել է 200 տարի առաջ։ Այս ժամանակաշրջանում Անգլիայում մեծ թափով զարգանում էր արդյունաբերությունը, ստեղծվում էին նոր գործարաններ, ֆաբրիկաներ, բանկեր եւ դրանց կարիքները բավարարելու եւ արտադրանքն իրացնելու համար հարկավոր էին ոչ այնքան խելացի, հնազանդ, խոնարհ մարդիկ։ Հենց այս հիմքի վրա էլ ձեւավորվել է այս կրթական համակարգը։
Բոլորն էլ գիտեն, որ երեխաները ավելի հեշտությամբ սովորում են խաղերի միջոցով, քան դպրոցի նստարանին նստած։ Նրանք սիրում են վազել, ցատկել, ծիծաղել, իսկ դպրոցում երեխան դրա իրավունքը չունի։ Այստեղ նա հոգեւոր եւ մտավոր զարգացում չի ունենում, քանի որ ուսուցիչը նրան պարտադրում է իր տեսակետը՝ առանց հաշվի առնելու երեխայի կարծիքը։
Իսկ ինչու՞ է դպրոցը բացասական ազդեցություն ունենում երեխայի վրա։
Արդեն վաղուց ապացուցվել է, որ սովորելու լավագույն միջոցը մեկ անգամ սխալվելն է։ Իսկ դպրոցում երեխաները ամենից շատ հենց սխալվելուց են վախենում։ Սխալ պատասխանի դիմաց նրանց 2 են նշանակում։ Այսինքն՝ հետագայում երեխան նոր փորձ ձեռք բերելու ցանկություն եւ ձգտում չի ունենում։
Առաջադրանքները կամ ճիշտ են, կամ սխալ են լինում։ Այսինքն՝ երեխան աշխարհը շատ սահամանփակ է տեսնում։ Այժմ երեխաները մտածելու ժամանակ չունեն, եւ նրանք դպրոցում կատարում են մեխանիկական աշխատանք։ Իսկ նախկինում ուսուցիչներն իրենց սաների հետ դասերն անցկացնում էին գետի ափին եւ նրանց մտորելու ու մտածելու հնարավորություն տալիս։
Այժմ հազարավոր ուսանողներ, ունենալով դիպլոմներ, այլեւս չեն ցանկանում սովորել, քանի որ նրանք ատում են այդ գործընթացը, քանի որ նրանց դպրոցում չեն սովորեցրել, որ պետք է մշտապես ձգտել նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր հորիզոններ բացահայտել։
Բացի այդ, կյանքն այսօր շատ արագ է զարգանում, իսկ դպրոցի տված գիտելիքն ու տեղեկությունը աստիճանաբար դառնում են ոչ արդիական եւ անօգուտ։ Պետք է ինքնակրթվել, ինչը նույնպես դպրոցում չեն սովորեցնում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ