«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հակացելյուլիտային քսուք. առասպե՞լ, թե՞ իրականություն

21:18, 17 սեպտեմբերի

Իր արտաքին տեսքի մասին հոգ տանող ցանկացած կնոջ «զինանոցում» հակացելյուլիտային քսուք կա։ Յուրաքանչյուր կին հավատում է, որ այս հրաշագործ քսուքի օգտագործման արդյունքում նրա մաշկը հարթ ու ձգված կլինի։

Կարծում եմ, որ նման քսուքների ազդեցությունը պայմանավորված կնոջ հավատով. եթե կինը իսկապես հավատում է, որ այն կօգնի իրեն ցելյուլիտից ազատվելու հարցում, ուրեմն նա կհասնի ցանկալի արդյուքնի։ Իսկ եթե ավելի գիտական մոտեցում ցուցաբերենք, ուրեմն կարելի է ասել, որ  հակացելյուլիտային քսուքը չի կարող դրական ազդեցություն ունենալ եւ կնոջ մաշկը մետաքսի պես հարթ դարձնել։

Ցանկացած ազնիվ բժիշկ-կոսմետոլոգ կարող է վստահաբար ասել, որ այս քսուքների կիրառությունն անտեղի է։ Բայց յուրաքանչյուր կին երազում է կատարյալ մաշկ ունենալու մասին եւ հենց այս ցանկության շնորհիվ էլ ծաղկում է կոսմետիկ միջոցների արտադրությունը։

Անձամբ ես օգտագործել եմ եւ թանկ, եւ էժան քսուքներ՝ 3-4 հազար դրամից մինչեւ 50-100 եվրո։ Անկեղծ ասած՝ արդյունքը գրեթե նույնն է եղել, եւ ես եկել եմ այն եզրակցության, որ այս քսուքի որակի բարձր կամ ցածր լինելու հարցում գինը ոչ մի էական նշանակության չունի։  Հակացելյուլիտային քսուք եւ գել կարող են օգտագործել այն կանայք, ում մոտ ցելյուլիտի առաջացման նախնական շրջանն է։ Բնականաբար, քսուքի կիրառման պարագայում մաշկն ավելի հարթ ու ձիգ կլինի։ Բայց քսուքը մակերեսային ազդեցություն է թողնում, եւ որքան էլ արտադրողները գովազդելիս նշում են, որ քսուքը ներծծվում է էպիդերմիսի մեջ, սա չի համապատասխանում իրականությունը եւ պետք չէ սուպեր-էֆեկտ ակնկալել։ 

Բայց ցելյուլիտի դեմ պայքարող ցանկացած կին պետք է իմանա մի քանի կարեւոր կանոն. միայն մեկ քսուքով չեք կարող բավարարվել եւ պետք է համալիր մոտեցում ցուցաբերել մաշկի խնամքի այս հարցում։ Քսուքն օգտագործելուց առաջ պետք է մաքրել մաշկը (սկրաբով կամ մարմնի կաթով), եւ կիրառել քնելուց առաջ, քանի որ հենց քնած ժամանակ է քսուքն ավելի մեծ ազդեցություն ունենում. իհարկե, այժմ վաճառվում են միջոցներ, որոնք կարելի է օգտագործել նաեւ առավոտյան, բայց ընտրությունը ձերն է։ Բնականաբար, այս գործընթացը պետք է կրկնել ամեն օր։

Քսուքն ընտրելիս պետք է հիշել հետեւյալը. հարկավոր է ընտրել այն քսուքները, որոնց մեջ առկա է ամինոֆիլին, որը թուլացնում է մկանները։ Բայց քանի որ այն չի հայտնվում արյան շրջանառության մեջ չի կարող այրել ճարպաբջիջները։ Այնուհետեւ պետք է ուշադրություն դարձնել ռետինոիդի առկայությանը, որը նաեւ կիրառվում է հակակնճիռային քսուքների մեջ։ Բայց այդ պարագայում քսուքը պետք է օգտագործել միմիայն գիշերը, քանի որ լույսի ազդեցության տակ ռետինլը տրոհվում է եւ կորցնում իր ազդեցությունը։ Իսկ ալֆա հիդրօքսիդ թթուն օգնում է վերականգնել մաշկը։

Քսուքների ազդեցությունը կարելի է մեծացնել մերսումների եւ մարզանքների շնորհիվ։ Օրինակ՝ ես հակացելյուլիտային քսուքն օգտագործում եմ աերոբիկայով զբաղվելու ժամանակ՝ չմոռանալով նաեւ հակացելյուլիտային տաբատի մասին։ Այս ամենից հետո իմ մաշկը հարթ է ինչպես նորածնինը։

 

 Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել