Այսօր կինո-ուրբաթի գլխավոր իրադարձությունն անկասկած նշանավոր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի շարունակության՝ «Սպեկտրի» պրեմիերան է: Դենիել Քրեյգը վերջին անգամ է նկարահանվել այս հանրահայտ լրտեսական սագայում՝ համենայն դեպս լուրեր են պտտվում, որ Բոնդի մասին հաջորդ ֆիլմում մեկ այլ դերասան է խաղալու: Այս ֆիլմում Բոնդը գործ է ունենալու «Սպեկտ» անվանումով խորհրդավոր կազմակերպության հետ, որը հաստատ ինչ-որ դավադրություն է ծրագրում:
Մինչ մեծանուն լրտեսը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում՝ նրա ղեկավար «Մ»-ը փորձում է գաղտնի հետախուզական ծառայությունը փրկել լիկվիդացումից: Ֆիլմը բավականին հագեցած է գործողություններով, որը հանդիսատեսը կզգա ֆիլմի առաջին րոպեներից մինչեւ վերջին վայրկյանը: Չմոռանանք նաեւ Լեի Սեյդուի ու փայլուն Մոնիկա Բելուչիի մասին՝ 007 գործակալի «կանանց» դերում:
Կինոսերներին պակաս հետաքրքիր չի թվա նաեւ «Սեւ պատարագ» ֆիլմը՝ Ջոնի դեպի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը ներկայացնում է նախորդ դարի 80 ականներին ԱՄՆ-ում հայտնի գանգստեր Ուայթի Բուլջերի մասին: Վերջինս 16 տարի փախուստի մեջ է եղել ու ձերբակալվել է 2011 թ. հունիսին Սանտա Մոնիկայում: Բուլջերը, որն արդեն 80-ն անց է, մեղադրվում էր դրամաշորթության մեջ, նա առնչություն է ունեցել 19 սպանությունների եւ միեւնույն ժամանակ ՀԴԲ-ի գործակալ է աշխատել: 90-ականների կեսերին նրան հաջողվել է փախչել իրավապահներից ու 16 տարի շարունակ բարեհաջող խուսափում էր պատասխանատվությունից: Ջոնի Դեփին ֆիլմում ընկերակցում է Ջոել Էդգերթոնը ու Բենեդիկտ Քամբերբեթչը...
Յուլյա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը