Մեր ոտնաթաթը՝ յուրօրինակ և շատ բարդ կառուցվածք ունի․ դրա շարժունակությունը ապահովվում են և օգնում են հեշտությամբ հարմարվել՝ անհավասար մակերեսով քայլելիս։ Բայց անհարմար կոշիկ հագնելու հետեւանքով աստիճանաբար մեր ոտնաթաթերը ձևախեղվում են։

Բարձրակրունկի սիրահարների մոտ խախտվում է ոտնաթաթի բնական կամարաձև կորությունը։ Իսկ դա նշանակում է, որ ոտնաթաթերը դադարում են կատարել իրենց հիմնական գործառույթը՝ առաձգականության և ծանրաբեռնվածությունը մեղմելու ֆունկցիան։ Արդյունքում զարգանում է հարթաթաթությունը և այլ ձևախախտումները, ոտքերը սկսում են ցավել ու այտուցվել, թեքվում են մատները։ Հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում հոդերին ՝ արթրոզն ու արթրիտը երկար չեն սպասեցնի։ Այնուհետև խնդիրներ են առաջանում ողնաշարի հետ՝անհանգստացնում են հաճախակի գլխացավեր, զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը։
Ճիշտ կոշիկներ։

Օրթոպեդների կարծիքով կրունկի ամենահարմար և օպտիմալ բարձրությունը 4 սմ․ է։ Սա վերաբերվում է նաև տնային հողաթափերին, որոնք պետք է լինեն միջին բարձրության հարթակով կամ ցածր կրունկով։ Կոշիկները, կամ ճտկակոշիկները չպետք է սեղմեն ոտքը կամ չափազանց ազատ լինեն։ Կոշիկի սխալ չափսն ընտրած մարդկանց մոտ կարող են կոշտուկներ առաջանալ, իսկ մկանները անընդհատ լարված կլինեն։ Ստուգեք, որպեսզի կոշիկի մեջ չլինեն ներքին կարեր, որոնք կարող են վնասել մաշկը։ Կրունկը պետք է փակ լինի։ Իհարկե, երբեմն կարելի է և բարձրակրունկ ու տափակ կոշիկ հագնել։ Սակայն այդ տեսակ կոշիկները հարկավոր է թողնել հատուկ դեպքերի համար։ Իսկ որպեսզի դրանք վնաս չպատճառեն՝ մարզեք ձեր ոտնաթաթերի մկանները։
Պարզ վարժություններ

1․Առավոտյան, երբ դեռ պառկած եք անկողնում, կատարեք այս մարզանքը՝ պտտեք ոտնաթաթերը տարբեր կողմեր՝ ծալելով դեպի ձեզ և հակառակը։ Շարունակեք մարզանքը մինչ սրունք-թաթային հոդերում տաքություն զգաք։ Նման մարզանքը լավացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնվածության է պատրաստում ոտնաթաթերը։ Լավ կլինի, եթե ձեռք բերեք նաև մերսող գորգ և քայլեք գորգի վրա ամեն առավոտ՝ օրինակ լվացվելիս։
2․Ամեն օր մկանները և ջիլերը մարզող վարժություններ արեք։ Ամենապարզը՝ բարձրանալ ոտնամատներին և իջնել կրունկներին (ոչ պակաս, քան 20անգամ)։ Ձեռքերով անշարժ հենարանից բռնվեք, մի ծալեք ծնկները։
3․Վերջում խնամքով մերսեք ոտնաթաթերը։ Մերսումն ավարտելուց հետո ոտքերը դրեք սառը ջրի մեջ 5-10 վայրկյանով, այնուհետև շփեք սրբիչով։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը