Կենտրոնացիր քո ուժեղ կողմերի վրա
Ինչ թերություններ էր որ ունենաս, միեւնույն է, դու հաստատ նաեւ ուժեղ կողմեր ունես: Կենտրոնացիր այն ամենի վրա, ինչը քեզ մոտ լավ է ստացվում, մի ամաչիր ինքդ քեզ հիշեցնել քո ձեռքբերումների մասին, հիշիր, թե ինչի համար են քեզ սիրում քո մտերիմները ու գովում գործընկերները: Անվստահ մարդկանց ամենատարածված սխալն այն է, որ նրանք իրենց հաջողությունները համարում են պատահական ու ժամանակավոր: Ձգտեք ազատվել այդ պատրանքից՝ սթափ վերլուծելով փաստերը: Այն,ինչը դու կարողանում ես կանոնավոր կերպով անել՝ քո յուրացրած հմտությունն է, այլ ոչ թե երջանիկ պատահականությունների շղթա:

Մի լսիր նրանց, ովքեր կասկածում են քեզ
Երբ մեզ պետք է կարեւոր որոշում կայացնել, մենք ինչ -որ մեկի հետ խորհրդակցելու ու աջակցություն ստանալու բնական ցանկություն ենք զգում: Երեք անգամ մտածեք որեւէ մեկին դիմելուց առաջ, իսկ լսելով «ես քեզ խորհուրդ չէի տա» ընկերական խորհուրդը, եւս մեկ անգամ մտածեք: Ոմանք ունակ չեն փարատել ուրիշների կասկածները, քանի որ իրենց սեփական անհաջողությունների պատանդն են դարձել: Խորհուրդ տալիս՝ նրանք ամենայն հավանականությամբ կառաջնորդվեն «եթե ես չեմ կարողացել, ուրեմն ուրիշներն էլ չեն կարողանա» տրամաբանությամբ: Բացի դրանից այն մարդիկ, ովքեր այս կամ այն որոշման համար համարձակություն չեն ունեցել, վախենում են, որ քո հաջողությունը կվկայի իրենց բաց թողած հնարավորության մասին, դրա համար էլ չեն կարողանում քեզ աջակցել:
Ինքդ քեզ հարցրու «Հետո ի՞նչ»

Մենք սովոր ենք գերագնահատել շրջապատի կարծիքը: Ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ինչ են նրանք մտածում: Բացի դրանից, եթե քեզ թվում է, որ քո յուրաքանչյուր շարժումը, ձայներանգը կամ քո ասած արտահայտությունը պետք է գնահատվի, ուրեմն դու տարածված մոլորության զոհ ես: Մեզանից շատերն են այն պատրանքի գերին, որ իրենք բոլոր մարդկանց մոտ համակրանքի ու հակակրանքի մի ամբողջ գամմա են առաջացնում:
Վստահություն դրսեւորիր
Այն պահերին, երբ վստահությունը լքում է քեզ, փորձիր գոնե ձեւացնել, թե վստահ ես: Հետեւիր կեցվածքիդ ու մի ամաչիր տեսողական կոնտակտ պահպանելուց: Հոգեբանները վստահ են, որ տեսողական կոնտակտի լավագույն տեւողությունը շփման ժամանակահատվածի երկու երրորդն է: Հիշիր, որ քեզ համար ավելի հեշտ կլինի ինքդ քեզ հավատալը, եթե ուրիշնե՛րը քեզ հավատան:

Աշխատիր քո անկատարության վրա
Վստահության հիմքը սեփական գրավչության գիտակցումն է: Իհարկե կարելի է հայելու առաջ աուտոթրենինգներ անել՝ կրկնելով «ես ամենագեղեցիկն եմ» բառերը: Բայց հայելուն խաբելը դժվար է: Եթե մարզասրահը թանկ է, հեռու, կամ անհարմար, ապա մի քիչ կլորացած կոնքերը կամ էլ գոտկատեղի մի քանի ավելորդ սանտիմետրը հեշտությամբ կարելի է թաքցնել հաջող ընտրված ձեւվածքով: Շատ ավելի բարդ է դեմքի մաշկի խնդիրները թաքցնելը: Երբեմն դրանց դեմ պայքարելու համար ժամանակ չկա, իսկ երբեմն էլ նույնիսկ դեղորայքի կամ դիետայի օգնությամբ չի հաջողվում հաղթահարել դրանք: Այդ դեպքում ինքնավստահություն ձեռք բերելուն կօգնեն արդյունավետ կոսմետիկ միջոցները:

Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին