Ինչով է տղամարդկանց համար նախատեսված դիետան տարբերվում «կանացի» սննդակարգերից: Գլխավորապես կալորիականությամբ: Արական սեռն ավելի շատ կալորիաներ է ծախսում, այդ պատճառով նույնիսկ դիետիկ սննդակարգի դեպքում կարող են իրենց 1600-1700 կալորիա թույլ տալ: Կալորիականությունը բարձրանում է ջրածնային մթերքների ավելացման հաշվին, որոնք տղամարդկային օրգանիզմը դժկամությամբ է ճարպերի վերածում:
Օրվա ընթացքում կարելի է առանց շաքարի թեյ եւ սուրճ, ջուր խմել: Թույլատրված է ալկոհոլի որոշակի չափաբաժին:
Բանջարեղենին չի կարելի կարագ կամ մայոնեզ ավելացնել: Ցանկության դեպքում դրանց վրա կիտրոնի հյութ, քացախ լցրեք, համեմունքներ, կանաչիներ, սխտոր ավելացրեք:
Ցերեկային սննդակարգին կարելի է հավելել մրգերի չափաբաժին. 1 միջին կամ 2 փոքր, եթե բանան, ուրեմն փոքր:
Այսպես, ընտրեք առաջարկված տարբերակներից մեկը:
Նախաճաշ
1) 1 բաժին վարսակ՝ առանց շաքարի, միրգ,
2) 1 բաժակ յոգուրտ, մի կտոր հաց, 2 թեյի գդալ մեղր
3) մի կտոր հաց՝ բանջարենի, մի կտոր խոզապուխտի (ոչ ճարպոտ հավի մսի) կամ պանրի մի շերտի հետ,
4) փոքր բաժակ մրգահյութ՝ առանց շաքարի, տոստ, խնձոր,
5) կես գրեյֆրուտ, ձու, մի կտոր հաց
6) առանց յուղի, մսի փոքրիկ կտոր, լոլիկ, 2 խրթխրթան հաց
7) ձկան կոտլետ, շոգեխաշած սունկ, մի կտոր հաց, կես բաժակ մրգահյութ՝ առանց շաքարի,
8) խաշած մակարոնի մի չափաբաժին՝ կանաչ բանջարեղենի հետ
9) մրգային աղցան, առանց շաքարի յոգուրտ
Ճաշ
1) 75 գ ոչ յուղալի միս, 200 գ խաշած կարտոֆիլ, 40 գ քերած պանիր
2) 100գ տավարի լյարդ` սնկի, 2 փոքր լոլիկի հետ եփած,
3) 125 գ ոչ յուղալի խոզի թակած միս, 125 գ խաշած կարտոֆիլ
4) 150 գ ձուկ, 75 գ կանաչ ոլոռ, 2 փոքրիկ խաշած կարտոֆիլ, մի բաժակ յոգուրտ
5) 50 գ սպագետի սոուսով` պատրաստված 100 գ ոչ յուղալի ֆարշով, լոլիկով, գլուխ սոխով, սխտորով եւ կանաչիով
6) 100գ լյարդ, լոլիկ, բեկոնի մի շերտիկ, 1 թեյի գդալ կանաչ ոլոռ, միրգ
Հետճաշիկ
1) 2 կտոր հաց, երկու ձվով ձվածեղ՝ լոլիկով եւ կանաչիով,
2) 100 գ չորացրած բոքոն, 50 գ պանիր, մարինացված բանջարեղեն
3) 200 գ խաշած կարտոֆիլ, 125 գ խաշած լոբի
4) 2 փոքր բոքոն, բանջարեղենով աղցան, մի կտոր խոզապուխտ, մի բաժակ յոգուրտ՝ առանց շաքարի
Ընթրիք
1) 2 կտոր հաց եւ մի կտոր ոչ յուղալի խոզապուխտ կամ 50 գ հավի միս կամ 90 գ թյունաձուկ կամ 25 գ շաքար,
2) 125 գ եփած լոբի, տոստ, 12 գ քերած պանիր, մի բաժակ ոչ քաղցր յոգուրտ կամ 1 խնձոր,
3) կես գրեյֆրուտ, 150 գ առանց յուղի պատրաստված ձուկ,
4) 1 բաժին բանջարեղենային ապուր, մի փոքրիկ չափաբաժին մակարոն,
5) բիֆշտեքս, բոքոն:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու