Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Խուսափեք ձեր մազերին դիպչելուց

22:21, 31 մարտի

Կարդում ենք եւ մտապահում: Հպումն էներգետիկական ուժեղագույն գործիք է եւ մարդկանց վրա ազդելու միջոց: Այն կարող է բազմաթիվ ազդանշաններ փոխանցել` մեր ինքնազգացողության, մեր հուզական տրամադրվածության, մեր սիրո կամ ատելության մասին: 

Հպումը կարող է հանգստացնել, ինքնավստահություն հաղորդել, նույնիսկ վերացնել ցավի նոպան: 

Կարող է նաեւ` զզվանքի դող առաջացնել:

Կարող է նաեւ մեզ համար աննկատ փոխանցել ավերիչ տրամադրվածություն: 

Կարեւոր նրբերանգ է. լուրջ զրույցներ վարելիս պետք է խստորեն հեռավորություն պահպանել եւ թույլ չտալ հպումներ:  Նույնիսկ ասես իմիջիայլոց ձեռքին դրված ափը ձեզ կխանգարի ճիշտ որոշում կայացնել: Անմեղ ժեստը վերացնում է կասկածամտությունը, ուժեղացնում է վստահությունը եւ լիցքաթափում է:  

Գիտեք արդյոք, որ ՁԱԽ ձեռքով հպումը մեզ վրա ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան աջովը: Իսկ էներգետիկ ազդեցության իմաստով ամենաուժեղը թիկունքին, արմունկին, պարանոցի հետին մասին հպումներն են, այսինքն մեր մարմնի` զրուցակցից առավել հեռու գտնվող հատվածներին: 

Հետաքրքիր է, որ արմունկին դիպչելը.

Որոշ ժողովուրդների մոտ ընկերական պաշտպանություն եւ աջակցություն է խորհրդանշում, ջերմ համակրանք է արտահայտում,

Իսկ որոշների մոտ, ընդհակառակը, համարվում է անթույլատրելի ներխուժում անձնական տարածք, վիրավորանք, եւ կարող է դժգոհության պայթյուն առաջացնել: 

Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում հպումներին: 

Ինչ-որ մեկը հանդիպելիս հաճույքով գրկում է ոչ այնքան մտերիմ մարդկանց… Ինչ-որ մեկը տհաճությամբ ցնցվում է նույնիսկ վաղուց ծանոթ գործընկերոջ պատահական հպումից… 

Ինչ-որ մեկը չի ուզում նույնիսկ մի րոպեով պոկվել սիրելիից… Ինչ-որ մեկին ամուր գրկախառնությունը զրկում է էներգիայից…

Ինչ է պետք անպայման իմանալ հպումների մասին:

Ոչ մի դեպքում մի ջանացեք ձեզ ստիպել ընտելանալու տհաճ հպումներին: Չի կարելի անտեսել ենթագիտակցության ազդանշանները:  Եթե հարեւանը կամ գործընկերը սովորություն ունի ընկերաբար թփթփացնել ձեր ուսին, իսկ ձեզ համար դա տհաճ է, ցանկացած եղանակով վերջ տվեք դրան:  Ուղիղ ասեք, որ դուք ընտանեվարություն չեք  սիրում:  Հակառակ դեպքում գուցե ստիպված լինեք ամբողջ օրվա ընթացքում ձեր ուժերը ծախսել ոչ թե աշխատանքի, այլ օտար էներգետիկ հոսքերի դեմ պայքարելու վրա:  

Ծայրաստիճան խուսափեք ձեր մազերին դիպչելուց: Մազերը, հատկապես` կանացի մազերը, ցանկացած մշակույթում սրբազան նշանակություն ունեն. դրանք կանացի ուժի կրողներ են: Շատ մոգական ծեսեր կատարվում են մազերի փնջի վրա, չէ որ դրանք, ալեհավաքների նման, էներգիա են կուտակում:  Ամենից ավելի հեշտը մազերի միջոցով կախարդելը կամ բացասական էներգիա փոխանցելն է: Ոչ մի դեպքում մի օգտագործեք ուրիշի սանրը. դա եւս հպում է: Բացառություն է վարսահարդարի մասնագիտական աշխատանքը: 

Թիկունքի վրա բարերար ազդեցություն են ունենում հպող շարժումները ներքեւից վերեւ, բայց դա թույլատրելի է միայն շատ մտերիմներին կամ մերսողին: Ձեր կամքին հակառակ հպումները ձեր  թիկունքին կարող են հեշտորեն   ճեղքել ձեր կենսադաշտը:  Նկատե՞լ եք, որ ուսին իբր ընկերական թփթփոցը գրեթե միշտ տհաճ է լինում, եթե դա անում է մեզ օտար մարդը:   Այդպիսով օրգանիզմը վտանգի մասին է տեղեկացնում: Փոխարենը ինչ հաճելի է, երբ մեզ թիկունքից գրկում է հարազատ եւ սիրելի մարդ. մեր աուրան այդ պահին հզոր սնուցում է ստանում: Օրգանիզմը չի կարող չեզոք եւ անտարբեր արձագանքել թիկունքին հպմանը. դա կամ շատ հաճելի է կամ էլ  տհաճություն է առաջացնում: Ականջ դրեք նրա ազդանշաններին: 

Հատկապես հիշատակության են արժանի փորին հպումները, մանավանդ` դրա ստորին հատվածին: Այս հատվածն այնքան զգայուն է  (այն սեռական էներգիան է պահում), որ նույնիսկ հայացքը կարող է հավասարվել հպմանը:  Բաց փորն ուղղակի մուտք է ձեր էներգիային: Այն մի բացեք ուրիշների առաջ, ավելի լավ է պահեք ամենամտերիմների համար:  Իսկ եթե չեք կարող ամռանը զսպել հմայիչ փորը ցուցադրելու գայթակղությունը, արծաթ կրեք որպես զարդարանք, կարմիր  հասպիս կամ սարդիոն. դրանք չար աչքը հեռու են պահում փորից: 

Երբ չեք կարող խուսափել տհաճ հպումներից, բռունցքի մեջ թուզ պահեք:

Ավելի հաճախ հպվեք սիրելի մարդկանց եւ հնարավորության դեպքում խւսափեք օտար հպումներից: 

 

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search