Այս սննդակարգին, չնայած ցածր կալորիականությանը, (մոտ 900 կկալ), բավականին հեշտ է դիմանալ: Երեք «դիետիկ» օրից հետո անհրաժեշտ է առնվազն 4 օրով դադար տալ: Հետո կարելի է կրկնել սննդակարգը: Եվ այսպես, մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը: Այն միտքը, որ ընդամենը մի քանի օրից հնարավոր կլինի վերադառնալ սովորական սննդին, օգնում է խուսափել նյարդային լարումից: Կարեւոր է հիշել, որ «սովորական սնունդը» հաշվեկշռված սնունդն է` առանց ավելորդությունների: Սննդակարգի ընթացքում խորհուրդ է տրվում շատ ջուր խմել` օրական 1,5-2 լ:
1 օր
Նախաճաշ. Առանց շաքարի սուրճ կամ թեյ, մի կտոր հաց, 2 ճաշի գդալ գետնանուշի խյուս, մուրաբա:
2-րդ նախաճաշ. Կես գրեյպֆրուտ
Ճաշ. 100 գ հավ՝ առանց կաշվի, մի բաժակ խաշած կանաչ լոբի, մի բաժակ խաշած բազուկ, խրթխրթան հացիկ: Հավը կտրատել եւ տապակել մեկ թեյի գդալ սոյայի սոուսի մեջ (առանց կարագի):
Ընթրիք. Կես բանկա թյունաձուկ, մի կտոր հաց, վարունգ, 4 բողկ:
Քնից առաջ. Փոքրիկ խնձոր:
2 օր
Նախաճաշ. Սուրճ կամ առանց շաքարի թեյ, ձու (ցանկացած վիճակում), մի կտոր հաց:
2 նախաճաշ. Բանան:
Ճաշ. 2 նրբերշիկ (100 գ ոչ ճարպոտ խոզապուխտ), 100 գ խաշած բրոկկոլի կամ կաղամբ, 1/2 բաժակ գազար, մի կտոր հաց (բանջարեղենից եւ նրբերշիկից կարելի է դիետիկ սուպ եփել):
Ընթրիք. 100գ կաթնաշոռ, 4 բողկ, սամիթ, 5 կրեկեր:
Քնից առաջ. Թեյ, 2 սեւ սալոր:
3 օր
Նախաճաշ. Սուրճ կամ թեյ առանց շաքարի, 5 կրեկեր, 30գ պանիր:
2 նախաճաշ. Փոքրիկ խնձոր:
Ճաշ. Թյունաձկան բանկայի կեսը, 100 գ խաշած բողկ, 100 գ ծաղկակաղամբ, մի կտոր հաց:
Ընթրիք: Խաշած ձու, վարունգ, 4 բողկ, մի կտոր հաց:
Քնից առաջ. փոքր սեխի կեսը կամ փոքրիկ խնձոր:
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին