Նրանց, ովքեր շատ են ցանկանում առանց վնասելու առողջությունը նիհարել, առաջարկվում է անցնել հեղուկ սննդակարգի: Ամբողջ սնունդը փոխարինվում է հեղուկ մթերքներով, ինչպիսիք են կաթը, հյութերը, թուրմերը, կաթնամթերքը եւ արգանակները: Նման սնունդը լավ արդյունք է տալիս, բայց դիետան սահմանափակեք 2 շաբաթով (այդ ընթացքում հնարավոր է 6-ից 15 կգ կորցնել), հակառակ դեպքում ձեր մարսողական համակարգը կմոռանա, թե ինչպես մարսի սնունդը:
Այսպես, երկու շաբաթ ձեզ թույլ է տրվում օգտագործել հետեւյալ ըմպելիքները (միավորների օրական գումարը չպիտի գերազանցի 130-ը):
Վարսակաշիլա. 1 բաժակ - 5 միավոր:
Կես բաժակ վարսակ կամ վարսակի փաթիլները եռացնել 1 լ ջրով, եփուկը հովացնել եւ խմել։
Բանջարեղենի հյութ. 1 բաժակ – 10 միավոր:
Հյութը խառնել ջրի հետ` 1:1 համամասնությամբ
Մրգահյութ. 1 բաժակ – 20 միավոր:
Մեկ երրորդ մասով ջրով բացել:
Կաթ. 1 բաժակ – 20 միավոր:
Յուղայնությունը՝ 2 տոկոսից ոչ ավելի:
Մածուն կամ կեֆիր. 1 բաժակ – 10 միավոր:
Մսի արգանակ. 1 բաժակ – 20 միավոր:
Ոչ թունդ, սառեցված եւ առանց աղի:
Թույլ կոմպոտ՝ առանց շաքարի. 1 բաժակ – 5 միավոր:
Բանջարեղենի եփուկ՝ առանց աղի. 1 բաժակ – 5 միավոր:
Առավոտից ավելի լավ է վարսակի եփուկ ըմպել: Օրվա ընթացքում խմում ենք ցուցակի մնացած մասը` այն ավարտելով քնից անմիջապես առաջ մածուն խմելով: Բացի այդ, կարելի է ջուր խմել, առանց շաքարի սուրճ եւ թեյ, որոնց միավորներ չեն տրվում: Սակայն հեղուկի օրական ծավալը չպետք է գերազանցի 3 լ-ն (15 բաժակ):
Սննդակարգից անհրաժեշտ է դուրս գալ աստիճանաբար եւ զգուշորեն.
Օր 1 – խաշած բանջարեղեն:
Օր 2 – խաշած բանջարեղեն + մի ափսե հեղուկ շիլա, մի կտոր հաց, հում կաղամբ եւ ընթրիքին կաղամբ:
Օր 3 – սովորական սնունդ, բայց ճարպոտ ոչ մի բան, հացը սահմանափակել երկու կտորով:
Եթե հեղուկ սննդակարգն այնքան դուր գա ձեզ, որ ցանկանաք ավելի երկար հետեւել դրան, շարունակեք, բայց մեկ ամսից ոչ ավելի: Այդ դեպքում միավորների քանակն իջեցնել մինչեւ 80, իսկ քնից առաջ սնունդը լրացրեք հետեւյալ աղցանով՝ մանր կտրատած կաղամբ, քերած գազար, կտրատած ընկույզ, ծիրանաչիր եւ խաշած բրինձ: Շաբաթը մեկ անգամ սննդակարգի մեջ 1 բանան ներառեք:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում