Երկու դոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ է մտել 1862 թվին եւ մինչ այժմ թողարկվում է: Մի քանի անգամ վերաթողարկվել եւ փոխել է իր ձեւը: Ժամանակակից թղթադրամի վրա պատկերված է ամերիկյան նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, մյուս կողմում` Անկախության հռչակագրի ստորագրումը պատկերող հայտնի նկարը:
Այն ամերիկյան ամենահազվագյուտ թղթադրամն է եւ ցանկացած նման թղթադրամ մնում է դրամապանակներում եւ այլեւս չի օգտագործվում:
Ժամանակի հետ այս թղթադրամների թողարկման ծավալը գնալով փոքրացել է եւ տարբեր պատճառներով 2 դոլարանոցները մեծ ժողովրդականություն չեն վայելել, իսկ 1966-ից 1976 թթ-ի ընթացքում ընդհանրապես դադարեցվել է այդ արժեքով թղթադրամների թողարկումը:
Անկախության հռչակագրի ստորագրման 200-ամյակին` 1976 թ., 2 դոլարանոցները դարձյալ սկսեցին թողարկվել: Առաջին թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 1976-ի ապրիլի 13-ին: Դրամագետները եւ հատկապես հեռատես մարդիկ, որոնց ձեռքն այդ օրը 2 դոլարանոց ընկավ, շտապեցին փոստ` հատուկ մարման կնիք դնելու: Ապրիլի 13-ի մարումով եւ 13 ցենտանոց դրոշմանիշով թղթադրամներն առանձնահատուկ կերպով գնահատվում են կոլեկցիոներների կողմից:
Հազվագյուտության պատճառով ամերիկյան երկու դոլարանոց թղթադրամի շուրջն առասպելներ, սնոտիապաշտական հավատալիքներ եւ պատմություններ են ձեւավորվել: Դրանցից որոշներն ինչ-որ կերպ հաստատված են, որոշները` ոչ: Ամեն տեսակ պատմություններ կան թղթադրամի վերաբերյալ. հիմնական առասպելն այն է, որ 2 դոլարանոցները հաջողություն են բերում եւ փողը ձգում են դեպի իրենց տիրոջ դրամապանակը: Այդ պատճառով, ինչ-որ մեկի ձեռքն ընկնելով՝ թղթադրամը հաստատվում է նոր տիրոջ թղթապանակում եւ այնտեղ անշարժ մնում է` ֆիզիկապես դուրս գալով շրջանառությունից, իսկ դա նշանակում է, որ նման թղթադրամների թիվը գնալով նվազում է: Նախկինում ոչ բոլորն էին ընկած հաջողության հետեւից, եւ թղթադրամը հիմնական նշանակությամբ էին օգտագործում, բայց դեպքեր էին լինում, երբ մարդիկ խնդիր էին ունենում, երբ փորձում էին խանութում 2 դոլարանոցով վճարել, որովհետեւ այդ թղթադրամն այնքան հազվագյուտ է, որ ոչ բոլոր վաճառողները գիտեին դրա գոյության մասին եւ մտածում էին, թե փորձում են իրենց կեղծ դրամ տալ:
Հետո էլ 2 դոլարանոցին մոլախաղերի հակման հետ կապ են վերագրում (խաղադրույքները ձիարշավին եւ պոկեր խաղալիս) եւ սեռական ենթատեքստ ( մերկապարուհիների թեյավճարները): Տարբերակ կա նաեւ, թե ինչ-որ ժամանակ նավահանգիստների մարմնավաճառների ծառայությունները հենց 2 դոլար արժեին եւ նավաստիներին հարմար էր հաճույքի համար վճարել մեկ թղթադրամով: Կարճ ասած, տարբերակները շատ են:
Չնայած իր հազվագյուտությանը, 2 դոլարանոց թղթադրամն այնուամենայնիվ 2 դոլար արժե, բացառությամբ որոշ հազվագյուտ նմուշների, օրինակ` հատուկ մարումով:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը