1 տարվա տարիքային տարբերություն. Կայուն գործնական փոխհարաբերություններ են դասավորվում: Նման գործընկերությունը նպաստում է նյութական վիճակի կայունացմանը: Նման ամուսնությունը ճիշտ կլինի կնքել հաշվարկով:
2 տարվա տարբերություն. կապի պատրանքային ձեւ է տալիս: Ամուսնությունը կարող է տեւել միայն հոգեւոր հիմքի վրա եւ ընդհանուր շահերի դեպքում: Հասարակ հուզական կապի դեպքում սկզբնական հրապույրն ավելի ուշ հաճախ վերածվում է տհաճության, եւ ամուսնությունը կարող է չդիմանալ:
3 տարվա տարբերություն. հանգեցնում է շատ լարված փոխհարաբերությունների, որոնք կառուցված են պայքարի եւ մրցակցության վրա: Այս զույգի հարաբերությունները հաճախ սահմանագծին են հայտնվում՝ մազից կախված: Բացի այդ, զուգընկերներից մեկի վրա սովորաբար ընկնում է փորձությունների, գայթակղությունների ծանր բեռը, եւ նա հաճախ պատրաստ է խաբել սիրելիին:
4 տարվա տարբերություն. ընկերության, փոխօգնության, համագործակցության վրա կառուցված քիչ թե շատ ներդաշնակ ամուսնության շատ հնարավորություններ է տալիս: Սակայն, ցավոք, ժամանակը կարող է հարաբերությունները փոխել դեպի վատը:
5 եւ 10 տարվա տարիքային տարբերությունն արդեն պատահական հանդիպում չէ: Զուգընկերների միջեւ կա կարմայի կապ, որը պահանջում է կատարել փոխադարձ պարտքերը: Կարման նրանց իրար կողքի է պահում: Նրանք պետք է կյանքում գնան մեկ ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ նրանցից մեկը պետք է առաջնորդող լինի, մյուսը՝ հետեւող:
6 եւ 9 տարվա տարբերություն. փոխադարձ կապի շատ ծանր ձեւ է: Այս միությունում փորձությունները, պայքարը, ինտրիգը եւ մերձավոր հարազատների «խաղերն» անպակաս են: Նման միությունը լավ է այն մարդկանց համար, որոնք հանգիստ ընտանեկան կյանքից ձանձրանում են եւ սուր զգացողություններ են ուզում:
7 եւ 14 տարվա տարբերություն. զուգընկերների միջեւ ամենախորհրդավոր կախվածությունն է ապահովում: Ընտանեկան կյանքում՝ գաղտնիքներ, թյուրըմբռնում, պայմանավորվելու անկարողություն: Նման կապն անկանխատեսելի է եւ հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի: Կամ վերածնման կամ ներքին խորտակման: Նման միությունները լավ են գաղտնի սիրավեպի համար:
8 տարվա տարիքային տարբերություն. հոգեկան հարմարավետություն է տալիս եւ ամուսնության ամենաներդաշնակ ձեւ: Զուգընկերների միությունը հիմնված է խորը կապվածության եւ փոխօգնության վրա: Հարաբերությունների կայունությունը, միմյանց նկատմամբ վստահությունը օգնում են բացահայտել դրանք ստեղծագործական սկիզբը: Իսկ դա ավելի շատ է նպաստում երջանիկ եւ բարեկեցիկ ամուսնության:
11 տարվա տարբերություն. հանգեցնում է ամենաանկանխատեսելի հետեւանքների: Զուգընկերների միջեւ ստեղծվում են «ամեն ինչ կամ ոչինչ» տեսակի հարաբերություններ: Հնարավոր են մշտական փոփոխություններ, առաջատարության համար համառ պայքար, չդադարող քննադատության: Այս ամուսնության մեջ կա մեկ լավ գիծ՝ անհաշտ զույգը ցանկացած պահի կարող է ամեն բան նորից սկսել:
12 տարվա տարբերություն. զուգընկերների միջեւ փոխըմբռնման եւ փոխադարձ գործողությունների հսկայական դժվարություններ, որոնք հանգեցնում են ամուսնության անհուսալիության: Միությունը կարող է լավ սկսվել, իսկ հետո քանդվել: Այն կրքոտ է եւ երկակի: Զուգընկերներից մեկը սովորաբար միշտ խոչընդոտներ է ստեղծում մյուսի զարգացման ճանապարհին: Նման միության հետեւանքները կարող են ամենածանրն ու սարսափելին լինել:
13 տարվա տարբերություն. հանգեցնում է զուգընկերների հարաբերություններում գերբնական ուժերի միջամտության: Փոխադարձ կապը պարզ է, կանխատեսելի, միսիոներական, որը տանում է հոգեւոր վերածնության, գիտակցության վերաձեւավորմանը, լուսավորմանը: Դա ճանապարհ է դեպի երկինք կամ ճանապարհ դեպի մահ, այսինքն՝ դեգրադացիա:
15 տարվա տարբերություն. տալիս է կարմայի ամենաուժեղ ձգողություն: Նման մարդիկ երբեք չեն բաժանվում: Սակայն նրանց համար էլ թակարդ կա: Նրանք կամ օգնում են միմյանց ճիշտ ընտրել կյանքի ուղին կամ, ընդհակառակը, շեղում են զուգընկերոջը ճիշտ ճանապարհից:
16 տարվա տարբերություն. տալիս է այսպես կոչված հայելային փոխկապակցվածություն, զուգընկերները համալրում են միմյանց: Նրանց միջեւ հարաբերությունները կարող են դասավորվել ուսուցիչ-աշակերտ սխեմայով: Սակայն եթե սերը վերածվի ատելության, կարող է հանգեցնել պատերազմի:
17 տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ հարաբերությունները դասավորվում են այնպես, ինչպես 1 տարվա տարբերության դեպքում: 18 տարին՝ 2 տարվա տարբերության ձեւով եւ այդպես շարունակ:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ