Այս բուսական-սպիտակուցային դիետան թույլ կտա ոչ միայն նիհարել ընդամենը մեկ շաբաթում, այլ նաև մաքրել օրգանիզմը և լավացնել մարսողական համակարգի աշխատանքը։
Այս ճաշացանկը ներառում է բոլոր կարևոր սննդարար նյութերը անհրաժեշտ քանակությամբ։ Բջջանյութը, որը պարունակոմ են բանջարեղենն ու միրգը, օգտակար է աղիքների համար և օգնում է ազատվել ավելորդ խոլեստերինից, տոքսիններից և ծանր մետաղներից։ Պարզ ածխաջրերի բացառումը թույլ է տալիս նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Արգելված է ՝ յուղալի միս, մսամթերք, ապխտած մսամթերք, սպիտակ հաց, հրուշակեղեն, մակարոն, հացահատիկներ (բացի վարսակից ), բարձր յուղայնությամբ կաթ կամ կաթնաշոռ, հավելումներով յոգուրտ, շաքարավազ և քաղցրավենիք, ալկոհոլ։
Խորհուրդ է տրվում՝ յուղազերծված միս, թռչնամիս, ձուկ, բանջարեղեն, միրգ, վարսակ, յուղազերծված կաթ, յոգուրտ, կաթնաշոռ, պանիր, բուսական յուղ, շաքարավազը փոխարինողներ։ Խորհուրդ է տրվում խմել օրեկան 2 լիտրից ոչ պակաս ջուր։ Քնելուց առաջ անպայման խմել կաթնաթթվային ըմպելիք։
Մոտավոր ճաշացանկը մեկ շաբաթվա համար
1 օր
Նախաճաշ՝ դարչինով համեմված կես թուրինջ, մեկ կտոր պանիր, տարեկանի հաց, թեյ։
Ճաշ՝ բանջարեղենային ապուր, 100 գ, եփած թռչնամիս, ցորենի ծիլերից, գազարից, քունջութի սերմերից և եգիպտացորենի բուսայուղեվ պատրաստաված աղցան, մեկ բաժակ սալորի հյութ։
Հետճաշիկ՝ սառեցրած մրգերից հարած կրեմ 70 գ․, մեկ բաժակ բնական յոգուրտ մեկ թեյի գդալ մեղրով։
Ընթրիկ՝ թարմ կամ չորացրած մրգերով և յուղազերծված կաթով եփած վարսակի շիլա, մեկ բաժակ կեֆիր։
2 օր
Նախաճաշ՝ կիվիից, բանանից, մարուց և յոգուրտից պատրաստած կրեմ, չորաբլիթ։
Ճաշ՝յուղազերծված տավարի արգանակ կրեկերով, աղցան՝ ավոկադո, լոլիկ, վարունգ, հազար, կիտրոնի հյութով և ձիթայուղով, բանջարեղենով լցոնած բուլղարական պղպեղ, դեղձ
Հետճաշիկ՝ խոտաբույսերով թեյ, տարեկանի հաց
Ընթրիկ՝ ջեռոցում եփած ձուկ 100գր․, եփած կարտոֆիլ, ձիթայուղով պատրաստված ցուկինի 100գր․ / 5գր, տարեկանի հաց, թեյ
3 օր
Նախաճաշ՝ ելակ, շաքարավազ փոխարինող 100գր․, 2 կտոր թեփով հաց, թարմ քամած նարնջի հյութ
Ճաշ՝ հավի արգանակ, տարեկանի հաց, 2-3 եփած կարտոֆիլ՝ թունայով, կաթնաշոռով և պահածոյացված եգիպտացորենով լցոնած, 2 լոլիկ, 5-6 սալոր
Հետճաշիկ՝ թարմ մրգերից և բնական յոգուրտով պատրաստված խյուս
Ընթրիկ՝ 100գր․, խաշած թռչնամիս, 50 գր․ շագանակագույն բրինձ, թարմ բանջարեղենից պատրաստված աղցան, մեկ բաժակ կաթ
4 օր
Նախաճաշ՝ 30գր․վարսակի շիլա յուղազերծված կաթով, թարմ միրգ, սուրճ
Ճաշ՝ ծնեբեկով ապուր-խյուս , հավի կոտլետ, կաղամբով , վարունգով, կիտրոնի հյութով և ձիթայուղով աղցան, մեկ բաժակ խնձորի հյութ
Հետճաշիկ՝ 50 գր․,պանիր, թարմ մրգերով պատրաստված աղցան
Ընթրիկ՝ եգիպտացորենի շիլա մեղրով և քունջութի սերմով, մեկ կտոր պանիր, մեկ բաժակ մածուն։
5 օր
Նախաճաշ՝ խնձորով, տանձով, բանանով, յոգուրտով աղցան, թեփով հաց, սուրճ կաթով
Ճաշ՝ բանջարեղենային րագու՝ ցուկինի, ծաղկակաղամբ, լոլիկ, կանաչի, չորաբլիթ, ելակ յուղազերծված կաթով
Հետճաշիկ՝ տարեկանի հաց հազարով և ավոկադոյով, մեկ բաժակ նարնջի հյութ
Ընթրիկ՝ 2-3 ջեռոցում եփած խնձոր բնական յոգուրտով, մեկ կտոր պանիր, տարեկանի հաց, թեյ
6 օր
Նախաճաշ՝ ջեռոցում եփած լալիկով և պանրով տոստ, կանաչիով համեմված, մեղրով թեյ
Ճաշ՝ բանջարեղենով եփած ձկան ապուր , տարեկանի հաց, 100գր․ շոգեխաշած
տավարի լյարդ և եփած ճակնդեղ, մեկ բաժակ տոմատի հյութ
Հետճաշիկ՝ վարսակի շիլա առանց շաքարավազի բնական յոգուրտով
Ընթրիկ՝ 150գր․, շոգեխաշած լյարդ, 2 եփած կարտոֆիլ, 2 լոլիկ, մեկ բաժակ տոմատի հյութ
7 օր
Նախաճաշ՝ յուղազերծված խոզապուխտ, լոլիկ, 100 գր․արքայախնձոր, չորաբլիթ, մեկ բաժակ կաթ
Ճաշ՝ բուսական բանջարեղենային ապուր յուղազերծված թթվասերով, բլիթ, 100գր․ շոգեխաշած ձուկ, եփած լոբի և հազար, 2 խնձոր
Հոտճաշիկ՝ մեկ բաժակ մրգային հյութ, տարեկանի հաց
Նախաճաշ՝ 150 գր․ խաշած սաղմոն, թարմ կաղամբով, ձիթապտուղներով, կիտրոնի հյութով աղցան, չորաբլիթ, կիվի, թեյ
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին