1. Սնվելու քաոսային ռեժիմը
Մարդու օրգանիզմի գործառնական համակարգը բարդ մեխանիզմ է, որը գործում է խստորեն` ժամ առ ժամ: Սննդի 3 կամ 4 անգամյա ընդունման խիստ գրաֆիկի հետեւելով` դուք ձեր մարմնին օգնում եք ճիշտ ռեժիմում աշխատել:
2. Նորաոճ բուսակերություն
Մարդկանց հատուկ է սեփական իմիջը ստեղծելիս ծայրահեղությունների մեջ ընկնել եւ հետեւել նորաոճ միտումների ոչ միայն հագուստի մեջ, այլեւ` սննդի: Սննդից մսի կտրուկ եւ ամբողջական բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, այդ պատճառով անհամեմատ ավելի օգտակար եւ սննդարար կլինի ճաշացանկը սահմանափակել ձկնամթերքով եւ մսի ոչ ճարպոտ տեսակներով:
3. Հացի բացառումը
Հետեւելով «անհաց» սննդակարգի` չարժե հացն ամբողջությամբ եւ լիովին բացառել: Սեւ հացը, ինչպես նաեւ ամբողջական ցորենից հացը այն տեսակներն են, որոնք օգնում են կարգավորել մարսողության գործընթացները եւ օրգանիզմը հարստացնել շատ օգտակար միկրոտարրերով:
4. Առանց սպորտի ապրելը
Առողջ մարմնում առողջ հոգի: Սեփական մարմնին հոգ տանելով` դուք հոգ եք տանում նաեւ ձեր հոգեբանական վիճակին: Նույնիսկ կես ժամով տնից դուրս գալն առույգացնում է եւ դրանով դրականորեն է ազդում օրգանիզմի եւ ընդհանուր տրամադրվածության վրա:
5. Ալկոհոլային խմիչքի չարաշահումը
Առողջ կենսակերպ վարելիս շատ կարեւոր է ոսկե միջինին հետեւել ոչ միայն սննդի մեջ, այլեւ ըմպելիքներում, հատկապես եթե խոսքն ալկոհոլի մասին է:
Այսպես, երբեմն չորս տեսակի կարմիր գինի օգտագործելով` դուք կարգավորում եք նյութափոխանակությունը: Բարձր կալորիական ըմպելիքների չարաշահումը (ալկոհոլային կոկթեյլներ եւ գարեջուր) կվնասի առողջությանը եւ ավելորդ կգ-ներ կավելացնի:
6. Սոուսների հանդեպ մեծ սերը
Սոուսների բոլոր սիրահարները պետք է հիշեն, որ սոուսները, ինչպես եւ ալկոհոլն իրենց մեջ շատ կալորիաներ են թաքցնում: Բայց պետք չէ վշտանալ: Սննդից սոուսների լիակատար բացառումը ավելորդ է: Սոուսներ ընտրելիս նախապատվությունը տվեք բանջարեղենայիններին եւ շատ մի օգտագործեք սերուցքայիններ, որոնք ընդամենը մեծացնում են քաշի ավելացման ռիսկը:
7. Ճարպերի լիակատար բացառում
Սննդից ճարպերի բացառումը մարկետինգի եւս մեկ հնարք է, որը հեշտորեն շփոթեցնում է ինտերնետի անտեղյակ օգտատերերին: Իդեալական սննդակարգ փնտրելիս անհրաժեշտ է «ոչ» ասել ֆաստֆուդի բոլոր տեսակներին եւ հրուշակեղենային արտադրանքին, սակայն ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ձկների կարմիր տեսակից, ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ավոկադոյից: Այդ մթերքները չափից շատ օգուտներ են պարունակում նրանց համար, ով նիհարելու գործընթացում է:
8. Ամեն օր վարսակի փաթիլներ ուտելը
Իրարանցման ժամանակակից աշխարհում բարդ է ավելորդ ժամ առանձնացնելը լիարժեք նախաճաշ պատրաստելու համար: Դա այն պատճառներից մեկն է, որի համար մարդկանց հատուկ է չարաշահել հընթացս ուտվող սնունդը: Դրա տեսակներից մեկը փաթիլներն են, որոնք շաքարի բարձր գործակից են պարունակում, ինչը հաճախակի օգտագործվելու դեպքում անպայման իր հետքն է թողնում կազմվածքի վրա: Հիշեք այդ մասին` արագ նախաճաշ պատրաստելիս, եւ փաթիլների տուփի փոխարեն, նախապատվությունը տվեք մեղրով վարսակին եւ մրգերին:
9. «Լայթ» մթերքներ
«Զրո կալորիաներ` զրո խնդիրներ»-ը ժողովրդականություն վայելող կարգախոս է, որով առաջնորդվել են դիետիկ մթերքի շատ երկրպագուներ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ դիետիկ եւ «լայթային» մթերքները նույնը չեն: Ճարպազուրկ սնունդ օգտագործելով` դուք ձեր օրգանիզմը թունավորում եք օսլայով, E-հավելումներով, արհեստական քաղցրացուցիչներով, խտացուցիչներով եւ այլ վնասակար քիմիայով: Հետեւեք բաղադրությանը եւ ճիշտ սնվեք:
10. Պանիրը լավագույն ընկերն է
Որքան էլ պանիր սիրեք, հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձր կալորիաներին: Հենց այդ պատճառով չարժե չարաշահել պանիրը, ավելի լավ է սահմանափակվել մի քանի բարակ կտորով` նախաճաշին կամ լանչին:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար