Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտելու դեպքը շարունակում է մնալ արտասահմանյան մամուլի լրահոսի գլխավոր թեման։ Հայուհուն նախօրեին կողոպտել էին փարիզյան հյուրանոցում։ Հայուհուց, որն այդ պահին համարում մենակ էր, գողացել են 16 մլն դոլար արժողության թանկարժեք իրեր։
Դիմակներ հագած հինգ մարդ աստղին փակել էին լոգարանում ու փախուստի դիմել հեծանիվներով։
Ոստիկանությունն ու դետեկտիվները, որոնք հետաքննում են գործը, հակված են մտածել, որ կողոպուտն իրականացրել է սերբական հանրահայտ Pink Panthers ավազակախումբը, որը դեռ 1984-ից սկսած անորսալի է համարվում։
Ավազակախումբը, որի անդամները հիմնականում ծագումով սերբեր են, իր երկարամյա գործունեության ընթացքում 280 մլն ֆունտ ստերլինգի թանկարժեք իրեր է գողացել։
Ավազակախումբը 200 մարդուց բաղկացած ցանց է, որոնցից յուրաքանչյուրը հստակ պարտականություն ունի։ Ավազակախմբի հիմնական սկզբունքն է նվազագույն բռնություն ու ոչ մի սպանություն։
2004-ին Նեբոյսա Դենիչը (ձախից) դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Միլան Յովետիչը (աջից)՝ հինգ տարվա՝ Լոնդոնում ոսկերչական խանութի կողոպուտին աջակցելու համար։ Հիմա երկուսն էլ ազատ են արձակվել։
Ավազակախումբը կողոպուտներ է կազմակերպել Կաննում, Տոկիոյում, Սինգապուրում ու Դուբայում։ Հանցագործները կողոպուտների ժամանակ մեկ գոլֆ խաղացողների համազգեստ էին հագնում, մեկ հավայան զբոսաշրջիկներ ներկայանում, մեկ բանվորներ, կամ էլ ոստիկաններ։
Ավազակախմբին տվել են Pink Panther անվանումը ոչ թե հանրահայտ մուլտֆիլմի հերոսի պատվին, այլ տեսուչ Կլուզոյի՝ հորինված պերսոնաժ, ֆրանսիական ոստիկանության ավագ տեսուչ, «վարդագույն հովազի»՝ հսկայական ադամանդի մասին կատակերգական ֆիլմաշարի գլխավոր հերոս։ 1960-80-ականներին ֆիլմերում տեսուչ Կլուզոյի դերը Փիթեր Սելլերսն է կատարել, իսկ 2000-ականների ռիմեյքներում՝ Սթիվ Մարտինը։
Բոյանա Միտիչ
Բանն այն է, որ մի անգամ հանցագործները Լոնդոնում կատարված կողոպուտից հետո հսկայական ադամանդը թաքցրել էին տորթի կրեմի մեջ, ինչպես ժամանակին ֆիլմում տեսուչ Կլուզոն էր արել։
Մինչ այդ հանցագործների ամենաաղմկահարույց հանցագործությունը Wafi Mall–ի կողոպուտն էր Դուբայում 2007-ին, երբ հանցագործները ներխուժել էին մոլ իրենց սպորտային մեքենաներով ու հաշված վայրկյաններում թալանել ոսկերչական խանութը։
Ի դեպ, Քիմի հյուրանոցը ամենեւին էլ հյուրանոց չէ, այլ 9 բնակարաններով շենք։ Ժամանակին այդ նույն շենքում են իջեւանել Զլատան Իբրահիմովիչը, Փրինսը, Մադոննան, Դի Կապրիոն։
Հանցագործները գիտեին, որ շենքի հիմնական մուտքից բացի, բնակարանները նաեւ գաղտնի մուտքեր ունեն՝ աստղերը դրանց միջոցով հաճախ խուսափում են պապարացիներից ու երկրպագուներից։
Նաեւ չարագործները հոյակապ իրազեկված էին այն մասին, որ Քիմը բնակարանում մենակ է, ըստ ֆրանսիական ոստիկանության՝ նրանք ինսայդեր ունեին։
Ոստիկանությունը նաեւ վստահ է, որ հանցագործությունը նախապես մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ամենադժվարը գողերի համար գողոնի իրացումն է լինելու, բայց նման քայլի գնացող չարագործները հաստատ նախապես ծրագրել են նաեւ իրացման բոլոր հնարավոր տարբերակները։
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը