Սիրահարվածություն.
Սա այն փուլն է, երբ դուք խենթացած եք երջանկության հորմոնների առատությունից, այդ ժամանակ ձեր բոլոր ցանկությունները եւ հույսերն ուղղված են ձեր զուգընկերոջը: Իսկ զուգընկերը տվյալ դեպքում կատարյալ մարդ է` առանց որեւէ թերության: Դուք մտածում եք, որ նա միշտ իրականացնելու ձեր յուրաքանչյուր ցանկություն, հավատում եք նրա ամեն մի բառին եւ երազում եք հավերժ սիրո մասին՝ ընթացքում վանելով ցանկացած թերահավատի կասկածները:
Հարաբերությունների սկիզբը
Այս փուլում սերը դառնում է ավելի ամուր, եւ ժամադրությունները փոխարինում են համատեղ կյանքին: Դուք ճանաչում եք միմյանց ավելի մոտիկից, սկսում եք առնչվել զուգընկերոջ կյանքի բոլոր կողմերին: Սա միության եւ երջանկության ժամանակն է: Այս փուլում հավանական է երկար սպասված երեխաների ծնունդը, ինչը միայն ամրացնում է կապը: Դուք ձեզ պաշտպանված եք զգում, ցանկալի: Եւ ենթադրում եք, որ գտել եք հենց ձեր բաժին մարդուն, որ դա, ինչպես ասվում է, ճակատագիր է, եւ դուք երբեք չեք կասկածի դրան:
Հիասթափություն
Ահա այստեղ է, որ խորտակվում են բոլոր հույսերը: Սա այն փուլն է, երբ թվում է, թե զգացմունքներն անդարձ մարում են, որ զուգընկերը դառնում է վերին աստիճանի կանխատեսելի, եւ նրա վարքը սկսում է զայրացնել: Ցանկանում ես վերջ տալ հարաբերություններին: Կամ խոստովանել, որ նա ձերը չէր: Այդպես լինո՞ւմ է չէ: Ինչու՞ տանջել քեզ եւ այն մարդուն, որի հետ մի ժամանակ լավ ես զգացել: Մի ժամանակ…
Ճգնաժամ եւ մեծ սեր
Եթե դուք փակ աչքով եւ ամուր սրտով վստահ անցնում եք երրորդ փուլը, ապա ստանում եք հետեւյալը. չքանում են ձեր այն պատրանքները, որոնք դուք վերագրել էիք ձեր սիրելիին: Ձեր դիմաց հայտնվում է ոչ նա, ում դուք պատկերացրել եւ ցանկացել եք տեսնել ձեր կողքին, այլ հենց իրական մարդը: Դուք ընդունում եք, եւ կարեւորը, հասկանում եք ձեր զուգընկերոջ բոլոր թերթությունները: Դուք լրացնում եք միմյանց եւ անցնում եք այսպես կոչված բարձր սիրո փուլ:
Ձեր սիրո ուժը
Հասկանալով, որ դուք հաղթահարել եք տարաձայնությունները եւ հասել եք խորը, ամուր հարաբերությունների, գիտակցում եք, որ երկուսով ինչ-որ բան փոխելու ուժ ունեք այս աշխարհում: Ոչ միայն երկուսով ապրելու, այլ երկուսով ապրեցնելու ընդհանուր գործ: Աշխատել միասին, գրել, ստեղծել՝ ինչ հնարավոր է: Եւ երբ դուք սկսում եք աշխատել եւ մտածել որպես մի ամբողջություն` հաղթահարելով բոլոր փուլերը, այդ դեպքում 100% վստահությամբ կարող եք ասել՝ նա իմն է:
Աղբյուրը` menalive
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:08, 17 հունիսի
Աննա Կուրնիկովան հրապարակել է ամուսնու՝ Էնրիկե Իգլեսիասի հուզիչ լուսանկարը12:35, 17 հունիսի
«Ներքնահարկ»-ում թեժ էր ու «շատ դեղին» yellowheart.-ի կենդանի կատարումների ներքո (ֆոտո/վիդեո)12:01, 17 հունիսի
Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է11:36, 17 հունիսի
Կատյա Լելը վստահ է, որ առաջիկա յոթ տարիներին կանայք այլմոլորակայիններից «կատարյալ երեխաներ» կունենան11:03, 17 հունիսի
Anna Asti-ն պատմել է, թե ինչպես է կոտրել երկու ատամները միկրոֆոնով10:31, 17 հունիսի
Oile․ Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է09:00, 17 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:13, 16 հունիսի
21:20, 16 հունիսի
Bumble-ում ծանոթության նրբությունները19:30, 16 հունիսի
Wine Story. NOA-ի պատմությունը. Նոյից մինչև նոր ժամանակներ17:29, 16 հունիսի
Խելագար Մաքսից մինչեւ Խելագար Մաքս14:03, 16 հունիսի
33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, մինչեւ չհանդիպի իր երազանքների տղամարդուն