Մի խնդրեք հավանել / տարածել
Խմբի մեջ ավելանալու / հավանելու / կիսվելու անիմաստ եւ հաճախակի կրկնվող խնդրանքները միշտ այնքան տհաճ են, որ ցանկություն է առաջանում մեկընդմիշտ ջնջել այդ խմբի եւ նույնիսկ խնդրողի կիսած անպետք լուրերը:
Հարգելի ընթերցող, երբեք մի խնդրեք, որ հավանեն ձեր հրապարակումները, նկարները կամ այն, ինչ տեղի է ունենում ձեր անձնական սոցիալական կյանքում: Դա ոչ մեկին չի հուզում: Իսկ նրան, ում հուզում է, կհավանի առանց ձեր խնդրանքների:
Մի պահանջեք շուտափույթ պատասխան
Մարդը հեռացել է համակարգչից, իսկ դու արդեն խուճապի մեջ ես; Կամ հակառակը՝ հատուկ սպասում է, թե դու երբ կսկսես անհանգստանալ եւ զայրացած գրել անհեթեթ մտքեր, որպեսզի հետագայում կարողանա օգտագործել քո դեմ: Համբերատար եղիր:
Որքան հնարավոր է՝ արագ պատասխանիր
Սա սոցիալական ցանցի էթիկետի կարեւորագույն կանոներից է: Լավ վերաբերմունքի նշան է + հենց այդպես չի կորչի զրույցի թելը, այդպես է առաջանում իրական զրույցի զգացողություն: Եւ դու հենց դրանով ես տարբերվում մյուսներից, որոնք նկարագրված են նախորդ կետում:
Առանց մարդկանց համաձայնության՝ մի նշիր նրանց լուսանկարի վրա
Գուցե ընկերդ չի ցանկանում, որ սիրելի աղջիկն իմանա, թե ինչպես եք այդ օրն անցկացրել բաղնիքում՝ օղի խմելով: Իսկ դու նրան հարբած վիճակում, սրբիչով փաթաթված, մի կնոջ կողքին կանգնած նշում ես լուսանկարի վրա:
Կորչեն «check in»-ները
Դա նորաձեւ էր միայն այն ժամանակ, երբ նոր էր մտել շրջանառության մեջ: Դա նորաձեւ է, եթե դու գտնվում եք աշխարհի ինչ-որ էկզոտիկ անկյունում: Եթե դու «check in» ես անում խանութում, հետո մարզասրահում, հետո՝ բարում… Դա չափից մեծ դոզա է:
Մի լուսանկարեք սնունդը
Դարձյալ իրեն սպառած եւ արդեն ոչ ակտուալ պատմություն: Ակտուալ է միայն այն դեպքում, եթե դուք իսկապես պատրաստում եք խոհարարական արվեստի նմուշներ, այլ ոչ թե հերթական պելմենիներ:
Գրիր ստատուսներ չափի մեջ
Սովորաբար տղամարդիկ գործում են, եւ ոչ թե շատախոսում: Պարզ է, մենք ապրում ենք համացանցի դարում, տղամարդիկ սկզբից կարդում են խելացի արտահայտություններ / խորհուրդներ, իսկ հետո գործում են: Սակայն նրանք ամեն երկու ժամը մեկ չեն հրապարակում նոր «սրտաճմլիկ», ինչ-որ տեղ թխած ստատուսներ:
Սելֆին՝ նույնպես չափի մեջ
Ինչ-որ մեկն ասել է, որ օրվա մեջ թույլատրելի նորման 3-ն է: Մեր խմբագրության կարծիքով օրվա մեջ երեք սելֆին եւս չափազանց է: Մի անգամ լուսանկարվերցիր, ցույց տվեցիր բոլորին, բավական է: Թող նայեն, սովորեն, նախանձեն: Եւ ընդհանրապես, սելֆի անելու փոխարեն, ավելի լավ է մի անգամ էլ մարզասրահ գնաս:
Սոցիալական ցանցում մի ընդհատիր հարաբերությունները
Դա ցածր է, տհաճ, կոպիտ եւ անմարդկային: Նման բաները պետք է ասել ուղիղ աչքերի մեջ նայելով: Խզելով հարաբերությունները սոցիալական ցանցի միջոցով՝ ապացուցում ես, որ դու վախկոտ ես եւ թուլամորթ:
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)