ԱԶԱՏՎԵՔ ԱՆՑՅԱԼԻՑ
Տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերությունների մոդելը աղջնակների մոտ ձեւավորվում է դեռ ընտանիքում, եւ եթե դուք ձեր աչքի առաջ ունեցել եք ձեր ծնողների ոչ այնքան լավ օրինակը, ապա նույն ցավոտ իրավիճակն արդեն ձեր սեփական հարաբերություններում կրկնելու ռիսկը կտրուկ մեծանում է։ Փորձեք անցյալը բաց թողնել եւ մոռանալ հին վիրավորանքները։ Ամեն տղամարդ առանձին փորձ է, որը կարող է ձեզ եւ չերջանկացնել, բայց հաստատ իմաստություն կտա։
ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵՔ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմնորոշվեք, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա ձեր իդեալական տղամարդը։ Ինչ–որ մեկի համար հումորի զգացումն է, մյուսի համար՝ առատաձեռնությունը եւ ընդառաջ գնալու կարողությունը։ Իսկ մեկն էլ սիրում է աթլետիկ կազմվածքով տղամարդկանց եւ երազում է, որ նա կարողանա Ջեյմի Օլիվերի պես եփել–թափել։ Փորձեք հնարավորինս հստակ պատկերացնել ձեր ապագա զուգընկերոջը։ Եթե ձեզ կոնկրետ արտաքինով մարդիկ են դուր գալիս, ապա ամոթ չէ հեռախոսի կամ համակարգչի էկրանին նրա նկարը դնել։ Ձեր երազանքը վիզուալացրեք, հաճախ պատկերացրեք, թե ինչպես եք ուզում, որ ձեզ երկրպագեն կամ որտեղ կկայանար ձեր առաջին իդեալական ժամադրությունը։ Որքան հստակ ձեւակերպեք ձեր ցանկությունները, այնքան արագ տիեզերքը կպատասխանի ձեր խնդրանքին։
ՍԻՐԵՔ ՁԵԶ
Նախքան կարտաբերեք «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, սովորեք ասել «ես» բառը։ Այս մոտեցումն իրոք աշխատում է, քանի որ մարդիկ, որոնք չեն հարգում սեփական անձը, դժվար թե կարող են գրավել արժանի տղամարդու ուշադրությունը։ Սովորեք ձեզ ընկալել այնպես, ինչպիսին կաք։ Եվ եթե անգամ ավելորդ մի քանի կիլոգրամների պատճառով չի ստացվում դա անել, փորձեք գոնե սկսել պայքարել ձեր բարդույթների եւ թերությունների դեմ։ Ձեր թերությունները, որոնք դուք եք տեսնում, ամենայն հավանականությամբ, այդպիսին են միայն ձեր սուբյեկտիվ կարծիքով։ Մի՛ մոռացեք, որ ամեն ապրանք իր գնորդն է ունենում։ Շատ տղամարդիկ, ի դեպ, կանացի կլորիկությունն ավելի գրավիչ են համարում, քան սպորտային կազմվածքը։
ԱՇԽԱՏԵՔ ՁԵՐ ՎՐԱ
Պատկերացրեք, թե ինչպիսի կինը կարող է հետաքրքրել ձեր երազանքի տղամարդուն եւ ուղղակի դարձեք։ Եթե ուզում եք, որ ձեր ապագա ամուսինը նավթային ընկերության թոփ մենեջեր լինի, ընդ որում, ձեր զգեստապահարանում չկա ոչ մի զգեստ, էլ չասած բարձրակրունկ կոշիկ, ապա դժվար թե կարող հույս ունենալ, որ արքայազնը փողոցում կնկատի սպորտային հագուստով եւ մազերը պոչ կապած աղջկան եւ կկարծի, որ դա իր երազանքների կինն է։ Օբյեկտիվ եղեք. եթե ուզում եք իդեալական տղամարդու հանդիպել, այնպես արեք, որ նա չկարողանա անցնել ձեր կողքով։
ՍԿՍԵՔ ՓՈԽԵԼ ՁԵՐ ՇՈՒՐՋԸ ԵՂԱԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Դադարեք ապրեք խխունջի կյանքով, ձեր կյանք բերեք իրեր, որոնք ենթադրում են տղամարդու ներկայություն, օրինակ, տղամարդու հողաթափեր։ Կամ նեղ բազմոցը ավելի լայն, երկտեղանոց մահճակալով փոխարինեք։ Այդ ամենը կօգնի ձեր շուրջ ճիշտ էներգետիկ դաշտ ստեղծել։ Թույլ տվեք մտածել, որ շատ շուտով ձեր կյանքում կհայտնվի մարդ, որին այդ ամենը պետք կգա։
ԲԱՑ ԹՈՂԵՔ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գոյություն ունի մի հետաքրքիր օրինաչափություն. հենց որ դուք բաց եք թողնում ձեր կյանքի այս կամ այն իրադրությունը, խնդիրն ինքնուրույն լուծվում է։ Եվ սերը բացառություն չէ։ Այդ պատճառով դադարեք ամեն գրավիչ տղամարդու մեջ արքայազնի փնտրել։ Սովորեք հաճույք ստանալ ֆլիրտից, եւ հենց որ դուք դա անեք, հավատացեք, որ ձեր երազանքի տղամարդը անմիջապես կհայտնվի հորիզոնում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն