Պայուսակի երանգով կոշիկ
Անկասկած, սեւ պայուսակի եւ սեւ կոշիկի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, բայց պետք չէ խուճապի մատնված փիրուզագույնի նույն երանգով պայուսակ փնտրել, ինչպիսին նոր բոկոտիկներն են: Ավելի ոճային կլինի գույների ինքնատիպ համատեղումը:
Դեկորով հերակալ
Եթե տանը դեռ թավշե կամ տարատեսակ դեկորներով հերակալներ են «բնակվում», անհապաղ դեն նետեք: Դրանք հմայք չեն տալիս նույնիսկ տնային կերպարին:
Ցածր գոտկատեղով տաբատ
Ցածր գոտկատեղով տաբատներն արդիական են 15-20 տարի առաջ: Իսկ հիմա նորաձեւ են միջին կամ բարձր գոտկատեղով ջինսերը: Ցածր գոտկատեղով հագուստը, որն ընդգծում է նույնիսկ ամենասլացիկ աղջկա կողերը, հարկավոր է ընդմիշտ մի կողմ նետել:
Փայլուն զուգագուլպաներ
Փայլուն զուգագուլպաներ, որոնք արհեստական լուսավորման ժամանակ շողում են ծիածանի բոլոր գույներով, կարելի է տեսնել տարվա ցանկացած եղանակին: Բայց չէ՞ որ բազմիցս պնդել ենք, որ փայլուն կամ արեւահարության գույնի զուգագուլպան «մովետոն» է:
Միայն ոսկյա զարդեր
Բոլոր մատներին ոսկյա զարդերը, պարանոցին՝ մի քանի շղթա, հաստ ապարանջաններ. այս ամենը «լավագույն ամեն ինչ միանգամից» շարքից աղջիկների է հիշեցնում: Ընդ որում, շատ կանայք ուշադրություն չեն դարձնում որակյալ եւ նորաոճ բիժուտերիային, որոնք արտադրում են բազմաթիվ ապրանքանիշեր:
Երկար եղունգներ
Երկար եղունգները եւս մեկ հնացած երեւույթ են: Երկար չանչերը կամ «բահերը» դրանց տիրուհիների կերպարը նորաոճ եւ ժամանակակից չեն դարձնում: Հակառակը, նման եղունգները փնթի տեսք են տալիս:
Փայլփլուն քարերով եւ ուլունքներով իրեր
Փայլփլուն քարերով կամ ուլունքներով գրություններ կամ նախշեր. եւս մեկ ողջույն անցյալ դարից: Եթե այդքան շատ փայլի կարիք ունեք, կարող եք մետալիկով իրեր գնել, որոնք գրեթե երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:
Բարդ կամ «մազը մազի վրա» սանրվածք
Բնականությունը թրենդ է, որն արդեն մի քանի տարի է՝ չի լքում նորաձեւությունը: Այն հաջողությամբ դուրս է մղել ա-լա բարդ արմավիր սանրվածքը կամ կատարյալ հարթ վարսերը: Նման սանրվածքներն ավելի շատ կեղծամի են նման եւ անբնական տեսք ունեն:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին