Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Դիետա՝ սահմանափակ բյուջեի դեպքում

16:10, 9 մարտի

Մի քանի խորհուրդ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեծ ծախսեր չպահանջող դիետա պահել։

Գնեք ոչ շատ թանկ սեզոնային բանջարեղեն, օրինակ՝ կաղամբ, սոխ, գազար, ճակնդեղ, շաղգամ, վարունգ, կանաչեղեն, սխտոր, բադրիջան, բուլղարական պղպեղ, լոլիկ եւ այլն։ Դրանցից որոշները ձմռանը կարող են թանկ լինել, սակայն մյուսները կարող եք ձեզ թույլ տալ տարվա ընթացքում։ Հետաքրքիր բաղադրատոմսեր գտեք։ Թող բանջարեղենները ձեր սնվելու «գործընթացի» անքակտելի մասը կազմեն։ 

Ձմռան համար «թթու դրեք»։ Թթու կաղամբն ու վարունգները թանկ չեն, ունեն ցածր կալորեականություն եւ կազատեն ձեզ ձմեռսյին ուտեստների միօրինակությունից.

Ձմռան համար կարող եք նաեւ մրգեր ու բանջարեղեններ սառեցնել. Ելակը, հաղարջը, մորին, բալը, սալորը, ինչպես նաեւ քաղցր պղպեղը, սունկն ու կանաչեղենը շատ լավ կարող են պահպանվել սառցարանում:

Գնեք սառեցված եւ պահածոյացված բանջարեղեններ: Բացի այն, որ դրանք այնքան էլ թանկ չեն, նրանք նաեւ «գույներ» կհաղորդեն ձեր առօրյա սննդակարգին:

Ինքներդ կանաչեղեն ու բանջարեղեն աճեցրեք: Եթե փոքրիկ հողատարածք ուենք, ավելի լավ, իսկ եթե ոչ, դրանք կարող եք աճեցնել հենց պատուհանագոգին դրված ծաղկամանում:

Հաճախ գնեք բուսական սպիտակուցային մթերքներ, որոնք մի քիչ ճարպ են պարունակում: Դրանք կօգնեն նվազեցնել մսի պահանջը եւ զգալիորեն էժան են:

Կրճատեք մսե ուտեստների գործածումը՝ օրինակ՝ պաս պահելով: Որպես կանոն՝ միսը շատ ճարպ է պարունակում, ուստի՝ ունի բարձր կալորեականություն:

Հաճախ ձուկ կերեք: Ոչ թանկարժեք ձուկը եւս համեղ է ու օգտակար առողջության համար: Իսկ սեփական արգանակի մեջ պահածոյացված ձուկը շատ հարմար է, երբ պատրաստելու ժամանակ չկա:

Բոլոր մթերքները, որոնք կարելի է երկար պահել, գնեք մեծ փաթեթներով:Նման կերպ դուք գումար կխնայեք, միայն հետեւք, որ տանը միջատներ ու կրծողներ չլինեն:

Ձուն դյուրությամբ յուրացվող սպիտակուցի շատ լավ ու ոչ թնակարժեք միջոց է: Ձու կարող եք ուտել ամեն օր:

Մսե ուտեստները պատրաստեք ոչ թանկարժեք բանջարեղենների հետ միասին: Նման կերպ ուտեսին նոր համ ու հոտ կհաղորդեք:

Ոչ թանկարժեք մրգեր գնեք ու կերեք դրանք՝ կոնֆետների ու բլիթների փոխարեն: Չէ՞ որ օրական մեկ միրգ իրեն կարող է թույլ տալ մեզանից գրեթե յուրաքանչյուրը: Ընտրեք էժան խնձոր, նարինջ, բանան:

Որոշ չրեր, ընկույզներ ու արեւածաղիկներ էժան են ու սնուցիչ:

Գնեք առանց յուղայնության եւ ոչ քաղցր կաթնամթերքներ. Դրանք ցածր կալոերականություն ունեն:

Ստորեւ ներկայացնում ենք ոչ թանկարժեք մթերքների ցուցակը, որը կարող է մարդուն ապահովել բնոլոր անհրաժեշտ սնուցիչ նյութերով:

Սպիտակուցներ. միջին յուղայնության եւ առանց յուղայնության պանիրներ, ձու, ձկնեղեն, սնկեր, հավ, առանց յուղայնության ոչ թանկարժեք միս, յոգուրտ կամ կեֆիր:

Ածխաջրեր. հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, բրինձ եւ այլն: 

Ճարպեր. բուսական յուղ, ցածր կալորեականությամբ լցոններ:

Բանջարեղեն. կաղամբ, գազար, սոխ, սխտոր, ճակնդեղ, վարունգ լոլիկ, հազար, կանաչեղեն, պղպեղ եւ այլն:

Մրգեր. խնձոր, բանան, մանդարին, նարինջ, կիտրոն, սեզոնային մրգեր ու հատապտուղներ, չրեր, ընկուզեղեն, արեւածաղիկ:

Համեմունքներ. չորացված խոտաբույսեր, արգանակի խորանարդներ, կետչուպ, սոյայի լցոն, պղպեղ, կարրի եւ այլն:

Քաղցրավենիք. մեղր, ոչ քաղցր ջեմ, տնային պայմաններում պատրաստված մուրաբա, դառը շոկոլադի մի կտոր:

 

Աղբյուրը՝ Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել