Բացվելու ժեստեր
Բացելով ձեռքերը՝ ափերը դեպի վեր, մարդ ցույց է տալիս, որ բաց է։ Նման ժեստը կարող է ուղեկցվել նաեւ ուսերը թափահարելով։
Բաց լինելու նշաններից մեկն է համարվում նաեւ «պիջակն արձակելը»։ Դա նշանակում է զրուցակցի նկատմամբ բարեկամական տրամադրվածություն։
«Սիրահետման» կամ «գեղեցկանալու» ժեստեր
Նման ժեստերը հատկապես տարածված են կանանց մոտ։ Օրինակ՝ երբ նրանք ուղղում են սանրվածքը, հագուստը կամ իրենց հայելու մեջ նայում։ Տղամարդիկ հաճախ ուղղում են փողկապը, ճարմանդները, ուղղում մեջքն ու ձգում որովայնը։
Գերակայության-ենթարկվածության ժեստեր
Գերակայողի կամ ենթարկվողի դերին պատրաստակամությունը վառ արտահայտվում է ձեռքսեղմման ժամանակ։ Եթե մարդը ձեռքը տալիս է այնպես, որ այն լինի ձեր ձեռքի մակերեսին, ապա դա ֆիզիկական գերակայությունն արտահայտելու վառ ցանկություն է։ Իսկ եթե նա մեկնում է ձեռքը՝ ափը վերեւում, ապա պատրաստ է ենթարկվողի դերին։
Գնահատման ժեստեր
Կրիտիկական գնահատականի տարածված ժեստը կոչվում է «սպասենք, տեսնենք»։ Եթե զրուցակիցը գնահատում է որեւէ բան, կզակը հենվում է ձեռքի ափին, իսկ ցուցամատն անցնում այտի վրայով։
Խորը խնդրի շուրջ մտածելիս մարդը ձեռքով հենվում է այտին։ Եթե նա սկսում է մաքրել ակնոնցերը, ապա դա նշանակում է, որ նա ցանկանում է մտածել տվյալ դրության շուրջ։
Ձանձրույթի ժեստեր
Անհետաքրքիր խորհրդակցության կամ հեռախոսազրույցի ժամանակ մարդիկ հաճախ սկսում են ինչ-որ բան նկարել թղթի վրա։ Այդ ցանկությունը ծագում է ենթագիտակացական մակարդակում։
Ձեռքը հենելով գլխին՝ մենք եւս ցուցադրում ենք մեր ձանձրույթը։ Նման ժեստը բնութագրվում է որպես «գլուխը կախ չգցելու» փորձ, քանի որ այդ ժամանակ մարդը ցանկանում է քնել։
Կասկածի եւ գաղտնիության ժեստեր
Երբ տեսնում ենք, որ զրուցակցի ձեռքը ծածկում է բերանը, դա ազդանշան է այն մասին, որ նա թաքցնում է իր դիրքորոշումը։ Շուրթերով հպվելով գրչին, գինու բաժակին կամ ինչ-որ մի բանի՝ նա ինքն իրեն արգելում է ասել այն, ինչ մտածում է։
Հոգեբանները վաղուց են նկատել, որ զրույցի ընթացքում քթին հպումը խոսում է զրուցակի անկեղծ չլինելու եւ նրա բացահայտ ստի մասին։
Ինքնավերահսկողության ժեստեր
Հույզերին տիրապետելու ցանկության դեպքում մարդը ձեռքերը «թաքցնում է» մեջքի հետեւում՝ դրան ուժգին սեղմելով։ Ինքնավերահսկողությունը թաքցնելու հայտնի ժեստերից է «ձեռքերն արմնկակալներին»։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում