«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղային զույգեր, որոնք ծնող դարձան 2016-ին

15:13, 4 հունվարի

2017-ի խորհրդանիշ Հրե Աքաղաղի տարին սկսել ենք ամենահաճելի եւ դրական նյութերով։ Սկզբում անդրադարձել ենք անցյալ տարվա աստղային հարսանիքներին, ինչպես նաեւ պատմել 2016-ի մայրիկների մասին։ Շարունակելով թեման՝ ներկայացնում ենք այն զույգերին, որոնք առաջին անգամ հենց 2016-ին հասկացան, թե ինչ է նշանակում ծնող դառնալ եւ ինչ զգացողություններ կարելի է ապրել այդ առաջին վայրկյաններին։

Ավետ Բարսեղյան եւ Անի Քաթաբյան

2016-ը լուսե տարի էր հայտնի հաղորդավար, բազմաթիվ հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանի համար։ Անցյալ տարի օգոստոսի 25-ին ծնվեց նրա առաջնեկը, որին երջանիկ հայրիկը անվանակոչեց Լուսե։ Երեխայի ծննդից հետո Ավետն ու Անին ոչ միայն հայտնեցին երեխայի անունը, այլեւ ցուցադրեցին նրան։

Անգամ Լուսեին այցելած առաջին հյուրերն էին հաճույքով լուսանկարվում փոքրիկ հրաշքի հետ։

Նշենք, որ 36-ամյա հաղորդավարի համար տարին հաջողակ էր ոչ միայն անձնական, այլեւ ստեղծագործական առումով։ Հենց 2016-ին Ավետն արժանացավ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ 

Արեւիկ Ուդումյան եւ Արամ Վարդեւանյան

Հայտնի հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նույնպես անցյալ տարի համալրեց աստղային մայրիկների շարքը։ Սիրված հաղորդավարուհին ամուսնուն՝ իրավաբան Արամ Վարդեւանյանին, որդի պարգեւեց։

Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արեւիկը նշել էր՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո տեւական դադար է վերցնելու ու դա անելու է մեծագույն հաճույքով: Եվ հիմա 32-ամյա հաղորդավարուհին իր թանկագին ժամանակը նվիրում է միայն հինգ ամսական Ռուբենին։ 

 

Լիլիթ Մուրադյան եւ Վահե Խանամիրյան

2016-ի փետրվարին լույս աշխարհ եկավ «ամենաՀ1ական» երեխան՝ հայտնի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի դուստրը։ Ինչո՞ւ «ամենաՀ1ական», որովհետեւ եւ մայրիկը, եւ հայրիկը աշխատում են այդ հեռուստաընկերությունում։

Սկզբում զույգը փորձում էր գաղտնի պահել երեխայի անունը, բայց NEWS.am STYLE-ի «թեթեւ ձեռքով» հայտնի դարձավ, որ փոքրիկին Անի են անվանակոչել։ Իսկ հետո նաեւ պարզվեց, որ Անին երկու անուն ունի՝ Անի-Անդրեա։

Լիլիթն ու Վահեն դեռ չեն ցուցադրել իրենց դստերը, բայց նրանց երեքին հաճախ կարելի է տեսնել երեւանյան փողոցներում զբոսնելիս։

Ռոլանդ Գասպարյան եւ Գայանե Հովհաննիսյան

2016-ի սեպտեմբերին հայրիկ լինելու հաճույքը զգաց նաեւ «Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը։ Երգչի կինը՝ պարուհի Գայանե Հովհաննիսյանը, Ռոլանդին պարգեւեց դուստր, որին զույգն անվանակոչել է Նանե-Զիոնա։

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգեւի համար»,- հայրիկ դառնալուց հետո տպավորությունների մասին գրել էր ռեգգի կատարողը։

Նշենք, որ փոքրիկ Նանեն լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, եւ հայրիկը ներկա է եղել նրա ծննդին։ 

Նարեկ Բավեյան եւ Քրիստինե Սարգսյան

Նարեկ Բավեյանի Instagram-ին հետեւողները շատ լավ գիտեն, որ երբեմն սիրելի երգչի փոխարեն իրենց ողջունում է նրա որդին՝ փոքրիկ Մարկը։

Եվ այժմ արդեն 6-ամսական Մարկի պոզիտիվ լուսանկարները հայտնվում են ոչ միայն Նարեկի երկրպագուների, այլեւ հայկական պարբերականների էջերին։ Մարկը հայրիկի երգերի սիրահարներին ժպիտ է պարգեւում եւ դրական օր մաղթում։

Նարեկը՝ բալետի պարուհի Քրիստինեի հետ

Էմմա Ասատրյան եւ Էմանուել Հովհաննիսյան

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի որդին՝ Անրին, ծնվել է մարտին։ Էմման ոչ մի օր չի թաքցրել իր փոքրիկին, որն այնքան նման է հայրիկին։

Անրին ամեն ամսվա 15-ին նշում է ծննդյան ամսական տարեդարձները, իսկ երեք ամսականի օրը երեխան դարձել է իսկական քրիստոնյա՝ մկրտվելով Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։  

Այժմ Անրին մայրիկի ուղեկիցն ու օգնական է։ Նրանք միասին անգամ գնումներ են կատարում։ 

Դելո եւ Ռուզաննա Հարությունյան

Հայտնի շոումեն Դելոն ԱՄՆ-ում գտավ իր երկրորդ կեսին՝ դիմահարդար Ռուզաննա Հարությունյանին, որն էլ 2016-ի սեպտեմբերին լույս աշխարհ բերեց իրենց կյանքի իմաստին՝ Նարեկ-Քրիստոյին։ Ինչո՞ւ Նարեկ-Քրիստո, որովհետեւ երեխայի անվան հարցում ամուսինները ունեին տարբեր նախընտրություններ։

Բայց ամանորյա ցանկությունների հարցում Դելոն եւ Ռուզաննան համակարծիք են։ Երջանիկ ընտանիքն արդեն հանդիպել է Ձմեռ պապին եւ Նարեկի համար խնդրել ուրախ ու անհոգ տարի, չէ որ սա երեխայի առաջին Ամանորն է։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել