«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Վեց միջոց, որոնք կստիպեն տղամարդուն առաջին քայլն անել

22:35, 28 մարտի

Խոսեք մարմնով

Մարմնի լեզուն  խոսուն է ցանկացած մանրակրկիտ մտածված խոսքից: Թուլացեք ու «զրույց սկսեք» մարմնով: Տղամարդը  պետք է բաց դիրք զգա. ոչ մի խաչված ձեռք ու ոտք, ուղիղ մեջք, մի փոքր իրեն թեքված գլուխ եւ ձեռքերի վստահ դիրք: Հենց ձեռքերն են ավելի հաճախ մատնում հուզմունքը: Նրանց գործի դրեք. խաղացեք բաժակի հետ, հպվեք մազերին կամ դեմքին:

Գայթակղեք հագուստով

Ինչպե՞ս ստիպել տղամարդուն առաջին քայլն անել հագուստի միջոցով: Ավելի շա՞տ մարմինը բացել: Ո՛չ: Խորը բացվածքը եւ շատ կարճ շրջազգեստն ավելի շատ գռեհիկ տպավորություն կթողնեն: Ժամանակակից տղամարդուն հնարավոր է գայթակղել էլեգանտ հագուստով, որը կարելի է համադրել դետալներով՝ ակնարկ պարունակող ժանյակով կամ շրջազգեստի գեղեցիկ բացվածքով:

Շփվեք հայացքով

Հայացքը զանգվածային ոչնչացման զենք է: Բայց քանի որ ձեզ ոչ թե զանգված է պետք, այլ միայն մեկ տղամարդ, ապա նայեք միայն նրան եւ միայն հուզիչ կիսաժպիտով: Խաղային հայացքն իրական արվեստ է:  Մի քանի վայրկյան հայացքը պահեք տղամարդու դեմքին, շուրթերին ու մազերին: Հեռացրեք հայացքը մի պահ ու նորից, այս անգամ ավելի համարձակ, գտեք նրա հայացքը:

Հպվեք զգացմունքներով

Եթե տղամարդն արդեն ձեզ վրա ուշադրություն է դարձրել, ամրապնդեք հանկարծակի հպման էֆեկտով, որը կարելի է «կազմակերպել» ինչ-որ առարկայի՝ պատահական վայր ընկնելով: «Պատահաբար» հպվեք նրան, այդ զգացողությունը շատ ինտեմ է:

Տիրացեք թուլությամբ

Որքան ձիաուժ հզորություն է պարունակում կանացի թուլությունը: Թույլ տվեք դա ձեզ, եւ այդ ժամանակ թուլությունը կդառնա ձեր ուժը՝ ստիպելով տղամարդուն անել առաջին քայլը: Ցույց տվեք կնոջ, ով պաշտպանության եւ օգնության կարիք ունի: «Սխրանքի» համար իրավիճակ ստեղծեք, թող ձեր հերոսը ձեզ հետ իրեն կարեւոր ու անհրաժեշտ զգա: Թույլ տվեք, որ նա ձեր աչքում Սուպերմեն կամ գոնե ջենտլմեն լինի:

Խաղացեք բնազդներով

Տղամարդու մեջ արթնացրեք որսորդի բնազդը: Թող որ նա մի պահ զգա, որ ձեզ արդեն հնազանդեցրել է, եւ ինքը լավագույնն է: Հաջորդ դրվագում թույլ տվեք, որ մյուս տղամարդիկ ձեզ ուշադրությամբ շրջապատեն:  Ցանկացած տղամարդ իր բնույթով նավաճող է: Թույլ տվեք, որ նա իրացնի իր հնագույն բնազդները, եւ նա կցանկանա ձեզ ձեռք բերել: Բացի այդ, նրան հաճելի կլինի հասնել մի կնոջ, ով տղամարդկանց մոտ հաջողություն է վայելում:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել