Հաճախ կանայք ցանկություն են ունենում իրենց մոտ ինչ-որ բան փոխել, ասենք՝ մազերի գույնը։ Բայց որքան հաճախ են նրանք դեմ առնում այն խնդրին, թե ինչպես ներկել մազերն առանց այդ ճոխ գեղեցկությունը վնասելու։ Այս հարցում այսօր կօգնի «Վարս» գեղեցկության սրահի վարսահարդար Էրիկ Համբարձումյանը։
«Մազերն առանձին օրգանիզմ են, որոնց, ինչպես եւ մաշկին, անհրաժեշտ է խնամք։ Մազերը շատ փխրուն կառուցվածք ունեն եւ ցանկացած արտաքին ազդեցություն կարող է դրանք վնասել, իսկ վատագույն դեպքում՝ դրանց թափվելու պատճառ հանդիսանալ։ Իմ շատ հաճախորդներ հաճախ հարցնում են, հնարավո՞ր է մազերն այնպես ներկել, որ չվնասվեն։ Մինագամից ասեմ՝ հնարավոր չէ։ Կարելի է միայն հետագայում տարբեր միջոցներով եւ պրոցեդուրաներով վերականգնել դրանք, բայց այդ գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ», - ասում է վարսահարդարը։
Սակայն, ինչպես նկատեց Էրիկը, մազերը ճիշտ ներկելու շատ միջոցներ կան, նախ՝ անհրաժեշտ գույնը եւ ոչ թե դրա նման մի բան ստանալու համար։ Իսկ երկրորդ՝ վնասելու վտանգը նվազագույնի հասցնելու համար։
«Խորհուրդ կտայի միշտ խորհրդակցել մասնագետների հետ եւ լսել նրենց խորհուրդը։ Իսկ եթե այդպես չեք արել կամ չունեք նման հնարվորություն, ապա պետք է իմանաք, որ ներկելու եւ գունաթափելու ընթացքում մազերին մեծ վնաս է հասցնում թթվածինը, այլ ոչ՝ հենց ներկող նյութը։ Պետք է նաև հիշեք՝ որքան քիչ է թթվածնի տոկոսը, այնքան ցածր է մազերը վնասելու հավանականությունը», - պատմում է Էրիկը։
Սովորաբար կանայք մազերը գունաթափում եւ ներկում են նույն օրը։ Պարզ է, որ այպես ե՜ւ արագ է ե՜ւ հարմար, բայց չի կարելի մոռանալ դրա մեծ վնասի մասին։ «Եթե դուք նույն օրը տնային պայմաններում գունաթափել եք մազերը, եւ ուզում եք դրանից հետո ներկել, ապա, կարծում եմ պարտավոր եք իմանալ, որ մազերը պետք է հանգստանան։ Այսինքն, մի գործողությունից մյուսը պետք է անցնի գոնե երեք օր։ Դրանից հետո միայն պետք է օգտվել ոչ ամիակային ներկամիջոցից», - ասում է Համբարձումյանը։ Եթե դուք որոշել եք թխահերից շիկահեր դառնալ, ապա համբերություն ունեցեք եւ մի քանի օր սպասեք, խորհուրդ է տալիս վարսահարդարը։
Ժամանակի ընթացքում մազերն աճում են, եւ արմատները սկսում են տարբերվել ծայրերի գույնով։ Հետեւաբար, ներկելով մազերը մեկ անգամ, մենք հետագայում պետք է ներկենք արմատները, որպեսզի դրանց գույնը չտարբերվի ընդհանուրից։ Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պաշտպանել մազերը։ «Եթե հաճախ եք մազ ներկում, անպայման խնամեք դրանք։ Մազերի վերականգնման հատուկ կուրսեր անցեք կամ հատուկ քսուքներ օգտագործեք։ Մի պարզ միջոց կասեմ ձեզ։ Դրա համար ձեզ պետք կգա ձու, ¼ բաժակ յոգուրտ, ¼ բաժակ մայոնեզ։ Սկզբում հարեք ձուն, ավելացրեք մայոնեզը, յոգուրտը։ Լավ խառնեք բաղադրիչները։
Խառնուրդը լավ լղոզեք մազերին, ծածկեք գլխարկով և թողեք մեկ ժամ։ Ապա գլուխը լվացեք չեզոք շամպույնով և պարզաջրեք սառը ջրով։ Կարող եք նաեւ երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մեկ բաժակ թթված կաթ, երկու կաթիլ լավանդայի եւ երկու կաթիլ ռոզմարինի յուղ խառնել իրար եւ քսել գլխին։ Ընդ որում գլուխը ծածկեք գլխարկով եւ սրբիչով։ 40-50 րոպե պահելուց հետո լվացեք շամպույնով», - փորձով կիսվում է Համբարձումյանը։
Եվ վերջում Էրիկը խորհուրդ է տալիս օգտավործել նաեւ մասնագիտացված ներկեր, քսուքներ եւ շամպույններ. «Մի բան իմացեք. մազերին անհրաժեշտ է խնամք եւ դա մազերն առողջ պահելու միակ միջոցն է։ Դրանք երեխայի պես հիվանդանում են, կամ տհաճ պատմությունների մեջ ընկնում, եթե չհետեւեք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
