Մի արագացրեք իրադարձությունները
Երջանիկ «Հեփի էնդի» զգացումներն ավելի արագ վայելելու համար մարդիկ հաճախ են բաց թողնում ընթացիկ իրադարձությունների բոլոր ուրախությունները: Դու ապրում ես հենց հիմա, բաց մի թող ներկան՝ մտածելով ապագայի մասին: Դու պետք է վայելես պահն ու մարդկանց ներկայությունը, որոնք հիմա են քո կողքին, իսկ վաղն այս ամենը կարող է չլինել:
Մի ակնկալեք, որ ձեր հարաբերությունները կլուծեն ձեր բոլոր խնդիրները
Ամուր հարաբերությունները ուրախություն եւ հաճույք են պատճառում, իսկ երջանկությունը բոլորիս ներսում է: Ոչ ոք քեզ երջանիկ ու կենսուրախ չի դարձնի, բացի քո սեփական ներքին ուժից: Ոչ մեկի վրա մի դրեք սեփական երջանկության պատասխանատվությունը:
Չարժե անգամ մտածել, որ հարաբերություններ կառուցելը հեշտ գործ է
Երկարատեւ հարաբերությունները հրաշալի են, բայց դրանք կառուցելը բարդ է եւ ոչ բոլորի մոտ է ստացվում: Զուգընկերները հաճախ են մտածում, թե հնարավոր է՝ սխալ ընտրություն են արել, ոչ ճիշտ մարդու են գտել... մտքեր, որոնք կասկածներ են առաջացնում: Մյուս կողմից էլ՝ միգուցե դա հարաբերություններում նոր մակարդակի հասնելու հնարավորություն է: Բոլոր զգացմունքները հակասական են, եւ պետք է աշխատել դրանց զարգացման համար:
Թույլ մի տվեք, որ վախը իշխի սիրո եւ անկեղծության նկատմամբ
Դուք երբեք սիրելով չեք պարտվի, միայն առաջ գնալու վախը կարող է ձեզ պահել աուտսայդերի կարգավիճակում: Սերն այն է, որ դու թույլ ես տալիս սիրելիիդ քեզ ցավ պատճառել, քանի որ նրա առջեւ բացում ես սիրտդ, իսկ նա անում է ամեն ինչ, որպեսզի չվնասի քեզ, այլ, հակառակը, պաշտպանի: Առանց վստահության սերը մահանում է: Չի կարելի ապրել այն մտքով, թե քեզ խաբելու են, պետք է սովորել վստահել մարդկանց:
Ոչ մի դեպքում մի բացահայտեք մեկդ մյուսի գաղտնիքները
Վստահությունը ցանկացած հարաբերությունների հիքմն է: Եւ եթե այն խախտվել է, դրա վերականգման համար ուժեր ու ժամանակ է հարկավոր: Վերջին շրջանում հաճախ է ասվում. «Ես նրան չեմ խաբել, ընդամենը չեմ ասել ողջ ճշմարտությունը»: Այս պնդումն արդեն հակասական է, քանի որ մինչեւ վերջ չասելը նույնպես կեղծիք է: Ժամանակի հետ ամեն ինչ բացահայտվում է, իսկ դրանից հետո դժվար կլինի վերականգնել վստահությունը: Դա կլինի վերջի սկիզբը:
Չպետք է թաքցնել զգացմունքները
Չպետք է ձեւացնել, երբ խոսքը զգացմունքների մասին է: Սիրո մեջ ձեւականությունը տեղ չունի: Պետք է իսկական ու անկեղծ լինել բոլոր հարցերում: Իսկական լինել՝ նշանակում է կարողանալ սիրել:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը