Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ութ նախանշան, որոնք վկայում են հաջողության մասին

20:08, 13 ապրիլի

Չղջիկներ՝ ձեղնահարկում

Սովորաբար, երբ մարդիկ ասում են, որ չղջիկներ են հայտնվել իրենց տանիքում կամ ձեղնահարկում, նրանք շատ քիչ հաճելի բան են տեսնում դրանում: Նրանք անգամ չեն էլ կասկածում, որ դրանք հաջողություն կարող են բերել: Ամեն դեպքում, եթե ձեզ մոտ չղջիկներ են հայտնել՝ դա լավ նշան է. նրանք սիրել են այդ վայրը դրական էներգիայի պատճառով: Իսկ դա նշանակում է, որ երջանկությունը չի անտեսի ձեր տունը:

Երբ ականջը քոր է գալիս

Ընդունված է ասել, որ երբ ակնաջը քոր է գալիս, նշանակում է՝ ինչ-որ մեկն այդ պահին մեր մասին վատ բան է ասում: Բայց եթե քոր է գալիս ձախ ականջը, նշանակում է, ձեր բախտը բերել է: Ուրիշներն իսկապես խոսում են ձեր մասին, բայց միայն՝ լավ առումով: Դա նշանակում է, որ մոտ ապագայում ձեզ երջանիկ ռոմանտիկ հարբերություններ կամ ամուր ընկերություն է սպասվում:

Անծանոթ կենդանին ընդունում է ձեզ

Բոլոր կենդանիները զգայուն են  եւ զգում են մարդու բնավորությունը: Եթե թափառական կատուն ձեզնից ուտելիք է խնդրում, մի վտարեք նրան, այլ ինչ-որ բանով հյուրասիրեք: Հակառակ դեպքում՝ դուք կարող եք հետ մղել երջանկիությունը:

8 թվի մոգությունը

Աշխարհի շատ մշակույթներում ութը համարվում է հաջողության նշան: Հատկապես դրան հավատում են չինացիները ու դրա համար շատ պատճառներ ունեն: Հարստություն նշանակող հիերոգլիֆը հնչում է ինչպես ութ թիվը: Էզոթերիկայի տեսակետից ութը ընդունված է նույնացնել հավերժության նշանի հետ: Առաջարկում ենք ձեզ հետեւել ութերին՝ հեռախոսահամարներ, մեքենայի համարներ, հասցեներ: Այդ թիվը ձեզ կարող է հաջողություն բերել:

Հակառակ կողմից հագած հագուստ

Եթե առավոտյան շտապելիս դուք հագուստը թարս եք հագել, դա կարող է ձեզ անհարմար վիճակի մեջ դնել: Կարելի է մտածել՝ սա նշանակում է, որ գործերը հակառակ են գնալու, բայց դա իրականում նշանակում է, որ դուք բաց եք Տիեզերքից ուղարկվող ազդանշանների համար: Նշանը աշխատում է, երբ այն տեղի է ունեցել պատահական, ոչ թե դիտմամբ:

Ձախ ձեռքում ծակոցի զգացողություն

Երբեմն վերջույթների ծակոցները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին: Բայց այս դեպքում՝ մենք նկատի ունենք ձախ ձեռքի պատահական անզգայացումը: Կարծիք կա, որ այդպես ձեռքի ափը զգում է փողի հոսքը, որն առաջիկայում սպասվելու է ձեզ:

Թռչնի արտաթորանքը

Ավելի տհաճ բան չկա, քան այն, որ թռչունը կարող է ծրտել ձեր վրա: Դուք ստիպված եք մաքրման երկարատեւ պրոցեդուրա անցնել, հատկապես եթե դա մազերին է վերաբերում: Սակայն այդ տհաճության դիմաց ձեզ փոխհատուցում է սպասվում: Նույնը վերաբերում է ձեր մեքենային, հեծանիվին եւ անգամ բնակարանին:

Ձեր տանը բաղեղ է աճել

Եթե ձեր տանը պատահաբար բաղեղ է աճել, ապա մի պոկեք այն, հակառակ դեպքում՝ սպասվող երջանկությունը կարող է հեռանալ: Բաղեղը գեղեցիկ է եւ համարվում է լավ նախանշան ձեր ապագայի համար:

 

Աղբյուրը՝ greatpicture.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել