Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Չափից շատ մտածող մարդկանց 5 խնդիր

19:04, 29 ապրիլի

1. Մենք շատ բան ենք ծրագրում, բայց ոչինչ չենք անում

Այսօր շատերն են խոսում ցանկացած նոր ձեռնարկի պլանավորման անհրաժեշտության մասին: Եվ դա ճիշտ է, հարկավոր է հասկանալ, թե առաջիկայում մեզ ինչ է սպասվում: Սակայն շատ հաճախ մենք ժամանակ ենք ծախսում առաջիկա ամիսը, տարին պլանավորելու վրա, իսկ արդյունքում դրա շատ քիչ մասն է իրականություն դառնում: Եզրահանգումը մեկն է՝ ավելի քիչ ժամանակ ծախսել պլանավորման՝ ավելի շատ՝ իրագործման վրա:

2. Անհանգստությունը կարող է միաժամանակ լինել մեր ընկերն ու մեր թշնամին

Անհանգստությունը մարդու բնազդներից մեկն է, ինքնապաշտպանական բնազդի անքակտելի մասը: Այն մեզ ստիպում է կանգ չառնել, առաջ շարժվել, խուսափել վտանգներից: Բայց անհանգստությունը մեզ համար օգտակար չի կարող լինել, եթե այն շատ տեղ է զբաղեցնում մեր մտքում, երբ մենք սկսում ենք անհանգստանալ ոչ միայն մեր, այլ ուրիշների խնդիրների համար: Անգամ այն խնդիրների համար, որոնք կարող են երբեք էլ տեղի չունենալ:

3. Երջանիկ լինելու հնարավորությունը վախեցնում է մեզ

Խոսքը բոլորվին այն մասին չէ, որ մենք չենք ուզում երջանիկ լինել: Պարզապես, երբ ամեն ինչ լավ է գնում, մենք անընդհատ մտածում ենք, որ ինչ-որ վատ բան կլինի, որ մենք բաց կթողնենք ինչ-որ կարեւոր ու  նշանակալի բան: Այդ իսկ պատճառով անգամ երջանիկ պահերին մենք կենտրոնանում ենք  դրանց վատ կողմերի վրա, եթե անգամ դրանք գոյություն չունեն:

4. Մեզ համար դժվար է հարաբերությունները պահելը

Մենք մշտապես հետ ենք մղում մեր ընկերներին այն պատճառով, որ  նրանց մշտական վերլուծության ենք ենթարկում, նկատում եւ վերլուծում ենք նրանց ամենափոքր արարքները, մշտապես կասկածում ենք մեր ընտրության մեջ: Ուստի միայն ուժեղ անհատները կարող են մեզ հետ հարաբերություններ պահպանել եւ միայն այն դեպքում, եթե իսկապես ուզում են դա:

5. Մենք մշտապես բախվում ենք անվստահության հետ

Այն բանից հետ, երբ մեր մտքում կառուցել ենք երեւակայական պարիսպը՝ մեզ ապահով դարձնելու համար, մենք մշտապես ստուգում ենք շրջապատի խոսքերն ու գրոծողությունները, որպեսզի սկսենք նրանց վստահել: Մտածողության այդ տեսակը  ստիպում է  մտորել անգամ այն ժամանակ, երբ ոչ մի անհրաժեշտություն չկա: Ստացվում է, որ մենք ավելորդ անգամ լարում ենք մեր ուղեղը:

 

Աղբյուրը՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել