«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան կինոազդ. «Սպառազինված ուրվականը»՝ հիշողություններ ապագայի մասին

18:08, 7 ապրիլի

Գիտեք՝ ի՞նչ բան է «մանգա»-ն։ Դա ճապոնական ծաղրանկար է, յուրօրինակ գեղարվեստական ոճի ճապոնական ֆիլմ։ 1989-ին նկարիչ Մասամունե Սիրոն պատկերել է «Սպառազինված ուրվականը» ծաղրանկարը, որը երկու տարի անց գրքով հրապարակվեց։ Եւ 1991-ին հրապարակված մանգան մինչ օրս իր վրա ուշադրություն է հրավիրում՝ ինչպես Ճապոնիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

«Սպառազինված ուրվական»-ի վերաբերյալ Ճապոնիայում մի քանի ֆիլմ ու սերիալ է նկարահանվել, համակարգչային խաղեր են ստեղծվել։ Այս տարվա մարտի 16-ին համաշխարհային էկրաններ բարձրացավ «Ուրվական»-ի նոր տարբերակը։ Դերասանական կազմը աստղային է՝  գլխավոր դերում Սքարլեթ Յոհանսոնն է, այնտեղ խաղում են ֆրանսուհի Ժյուլյեթ Բինոշը, ճապոնացի Թաքեշի Կիտանոն, դանիացի Յոհան Ֆիլիպ Ասբեկը։ Հերթական ռեմեյքը՞։

Կինոնկարի ռեժիսոր Ռուփեր Սանդերսը պնդում է, որ դա ամենեւին էլ այդպես չէ։ ճապոնական մանգայի վրա իր ուշադրությունը հրավիրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։

«Նա հարցրեց՝ ինչպես ես կնկարահանեի «Ուրվական»-ը, եթե նման հնարավորություն ստանայի։ Ես պատասխանեցի, որ չէի նկարահանի դրա բառացի կրկնությունը, սակայն լինելով օրիգինալի երկրպագու՝ հնարավորինս կպահպանեի ուժեղ հուզական միջուկով ու խորը իմաստով դրա ներաշխարհը»։

Ապագա, որտեղ մարդկանց ու աշխատանքի միջեւ սահմանները գրեթե ջնջվել են։ Մարդիկ «կատարելագործում են» իրենց՝ իրենց օրգանները փոխարինելով կիբերնետիկ իմպլանտներով։ Իսկ արհեստականորեն ստեղծված մարմնում կարող են տեղադրել զոհված մարդու ուղեղը։

Մայոր Միլա Քիլիանը նման մարդկանցից է։ Կին կիբորգը ցավ չի զգում, չի վախենում, հատուկ ամպիկի շնորհիվ կարողանում է տարրալուծվել օդում, կարդալ ուրիշների մտքերը։

Նա աշխատւմ է էլիտար Իններորդ բաժնում՝ Կիբերհանցագործության դեմ պայքարում։ Բաժինը ղեկավարում է Դայսուկե Արամակին։ Գործընկերոջ՝ Բատո անունով տղամարդու եւ մյուս գործընկերների հետ, Միրան որոնում է հզոր գաղտնի ցանցահենին՝ Կուձե մականունով։

Հայ հանդիսատեսը՝ հատկապես երիտասարդ, դժվար թե ծանոթ լինի հանրաճանաչ մանգայի կինեմատոգրաֆիայի պատմությանը։ Սակայն նա անպայման ներկա կլինի ֆիլմի ցուցադրությանը։

Ֆիլմը շատ հետաքրքիր է՝ ապագայի քաղաքի դեկորացիան, փոխհրաձգությունները, սուր զգացողությունները, գեղեցկուհի Սքարլեթ Յոհանսոնը։ Եվ գլխավորը՝ մտածել պետք չէ։

 

Պավել Ջհանգիրով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել