1. Թվում է, թե դուք չափազանց շատ ժամանակ եք միասին անցկացնում:
Ցանկացած խնդրահարույց իրավիճակի՝ ի հայտ գալու պարագայում օգտակար է ինքներդ ձեզ հարցնել՝ «ի՞նչ խնդիր է առաջացնում կատարվածը ինձ համար: Հատկապես ի՞նչը ինձ ձեռնտու չէ»:
Գտնելով այդ հարցերի պատասխանները՝ հարցերեք ինքներդ, թե ինչպես եք ցանկանում այն փոխել, եւ ո՞ր իրավիճակն է ձեզ դուր գալիս: Այնուհետեւ մտածեք՝ ինչն է խանգարում ձեզ ստեղծել ցանկալի իրավիճակը, ինչպես է հնարավոր դա շտկել: Հաճախ սերն ասոցացվում է զուգընկերոջ, նրա հետաքրքրությունների ու ցանկությունների մեջ ամբողջությամբ տարրալուծվելով: Եթե դուք ինքներդ եք սահմանափակել ձեր շփման շրջանակը, ապա դուք ի զորու եք ինքներդ էլ այն ընդլայնել:
Բացի այդ, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, նշանակում է՝ համատեղ վերապրած իրադարձությունների տպավորությունները նույնպես կարող են տարբեր լինել: Հիշեք, որ սերը ոչ միայն միմյանց հետաքրքիր պատմություններ պատմելն է, այլեւ լռությունը, միմյանց առանց խոսքերի հասկանալը:
2. Միմյանց նյարդայնացնելու դրսեւորումներ են ի հայտ գալիս:
Որպես կանոն, դա կապված է լինում սեփական լարվածության հետ, որը կուտակվել է: Սիրած մարդու սովորությունները միայն առիթ են, որպեսզի գրգռվածությունն ի ցույց դրվի: Այն պահերին, երբ դուք նյարդային ու գրգռված եք, հարցրեք ինքներդ ձեզ՝ «իրականում ինչն է ինձ տհաճ, ինչը ինձ դուր չի գալիս»: Կողքից նայեք ձեզ, հավանաբար նման սովորություններ նաեւ դուք ունեք, իսկ զուգընկերը ձեզ համար «հայելի է»:
Գտեք պատճառը ձեր մեջ է։ Հնարավոր է՝ դուք կցանկանաք այն քննարկել ձեր սիրելիի հետ եւ համատեղ ելք գտնել: Բայց հիշեք, որ նա պարտավոր չէ կատարել ձեր հոգեբանի դերը եւ հասկանալ ձեր ներքին կոնֆլիկտները:
3. Դուք դադարել եք միմյանց կես խոսքից հասկանալ:
Հարաբերությունները, ինչպես եւ ցանկացած որակյալ նախագիծ, ամուր հիմքի ընկալման կարիք ունի՝ ինչու են պետք այդ հարբերությունները, որն է դրանց իմաստը, նպատակները, ինչ սկզբունքների վրա են դրանք կառուցվելու: Դա կարող է տարօրինակ թվալ սիրահարվածության եւ երջանակ ապագայի նկատմամբ բացարձակ վստահության փուլում: Բայց հոգեբանական առումով հասուն մարդիկ տաբերվում են հենց նրանով, որ կարողանում են հեռուն տեսնել: Գրեք ձեր ակնկալիքները՝ ինչ եք ուզում, ինչ կարող եք տալ միմյանց եւ ինչ՝ ստանալ: Թող որ ունենաք ձեր ընտանեկան փաստաթուղթը, որը տարձայնությունների պահին ձեզ կվերադարձնի միության նպատակին: Խոսեք, հարցրեք, պարզաբանեք անհասկանալին միանգամից, մի կուտակեք դրանք:
4. Աշխատավայրում երկար մնալը հաճախակի է դարձել՝ ի վնաս համատեղ ժամանակի:
Գործերն ու խնդիրները լինում են կարեւոր եւ անկարեւոր, շտապ եւ ոչ այնքան: Եթե խոսքը կարեւոր եւ շտապ գործերի մասին է, ապա երկու կողմերի ադեկվատ ռեակցիան լինելու է հանգիստ սպասելը, մինչեւ գործերը կավարտվեն: Երկար մնալով աշխատավայրում՝ ձեր զուգընկերը կարող է նպաստել նյութական բարեկեցության ապահովմանը: Բայց եթե նման իրավիճակը հաճախակի է դառնում՝ նստեք բանակցությունների սեղանի շուրջ: Մտածեք՝ ինչով կարող եք դուք զբաղվել նրա բացակայության ժամանակ: Ունեցեք ձեր պահուստային, հետաքրքիր պլանը, քանի դեռ նա ուշանում է աշխատավայրում: Գլախավորը՝ խուսափեք «կամ ես, կամ աշխատանքը» վերջնագրերից: Դա ողջամիտ չէ, քանի որ աշխատանքն ընտանիքի համար է:
5. Դուք դադարել եք իդեալական լինել միմյանց համար:
Սիրո եւ սիրահարվածության տարբերություններից մեկն այն է, որ սիրահարվածությունը իդեալականացնում է զուգընկերոջը, իսկ սերը թույլ է տալիս ընդունել մարդուն ամբողջությամբ ու բոլոր կողմերով: Երկարաժամկետ հարաբերություններում ավելի շատ անհայտ սահմաններ են բացահայտվում, ժամանակը հանում է դիմակները: Միամիտ է կարծել, որր դուք մշտապես գտնվելու եք այն իդեալական մարդկանց կերպարում, որով ներկայացել եք միմյանց: Դրա համար հենց ծանոթության փուլում է պետք բնական ու անկեղծ լինել: Եթե դուք «բնական վիճակով» դուր չեք գալիս զուգընկերոջը, երկու ելք ունեք՝ կամ ձեզ փոխեք՝ ըստ նրա ճաշակի, կամ մնաք ինչպես կաք՝ փնտրելով ուրիշ սեր: Սիրահարվածությունն իսկապես կարող է մարել, իսկ սերը կարող է միմյանց ճանաչելու հետ ավելի ուժեղ դառնալ:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է