Շատ հաճախ ենք լսում, որ Երեւանը մեր տունն է: Բայց արդյո՞ք մենք գիտենք նրանց, ովքեր ստեղծել ու «կարգի են բերել» այդ տունը: Տները, ինչպես եւ մարդիկ, իրենց կենսագրությունն ունեն: Եվ եթե նույնիսկ ծանոթ ենք, ապա այդ կենսագրության ինչ-ինչ էջեր չընթերցված են մնում:
1952 թվականի ապրիլի 29-ին Երեւանի Ստալինի պողոտան (ներկայիս Մաշտոցի պողոտա) զարդարվեց հիանալի նորակառույցով՝ Կենտրոնական փակ շուկայով: Գեղեցիկ ճակատամաս, զարմանահրաշ ինտերիեր, առեւտրի հարմար պայմաններ: Շենքը կառուցվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով:
Այդպես էլ նշված է մայրաքաղաքի ճարտարապետության վերաբերյալ բոլոր ուղեցույցներում եւ գրքերում: Առանձնապես տպավորիչ էր շքամուտքի վիտրաժը: Բայց հենց այստեղ էլ թաքնված էր ինտրիգը, որը հայտնի է միայն մասնագետներին: Վիտրաժը կատարված է երիտասարդ ճարտարապետ Ֆենիկս Դարբինյանի էսքիզներով:
Այն ժամանակներում Երեւանում նախագծային կազմակերպությունները սակավաթիվ էին: ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ էր, որ դրանց թիվը հասավ մոտ քառասունի: Իսկ 50-ական թվականների սկզբին դրանք էին «Հայարդնախագիծը», «Հայպետնախագիծը» եւ Երքաղխորհրդին առնընթեր արվեստանոցը, որտեղ էլ աշխատելու էր եկել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Ֆենիկս Դարբինյանը:
Ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում դասավանդող, Հայաստանի Ճարտարապետների միության վարչության քարտուղար Գրիգոր Գարեգինովիչ Աղաբաբյանի ղեկավարությամբ աշխատանքը պրոֆեսիոնալիզմի մեծ դպրոց էր: Ու առավել քան պատասխանատու էր շենքի մուտքի վիտրաժի մշակման հանձնարարությունը, որը երիտասարդ ճարտարապետը փայլուն կատարեց:
1958 թվականին քաղխորհրդի արվեստանոցի հիման վրա ստեղծվեց «Երեւաննախագիծ» ինստիտուտը: 1962 թվականին Ֆենիկս Գաբրիելովիչը ղեկավարեց երկրորդ ճարտարապետական արվեստանոցը: Նա այս պաշտոնում աշխատեց մինչեւ 1990 թվականը: Սակայն վարչական աշխատանքին զուգահեռ՝ ակտիվորեն զբաղվել է նախագծմամբ:
Այն տարիներին Երեւանը սրընթաց թարմացվում էր: Դասական ժամանակաշրջանի շենքերի կողքին սկսել էին հայտնվել նոր ճարտարապետության կառույցները:
Ֆենիկս Դարբինյանը գործընկերների հետ նախագծել է «Անի» հյուրանոցը, որը Սայաթ-Նովայի պողոտայի գերակայող կառույցն էր, նախագծվել է 1963 թվականին՝ ի նշանավորումն աշուղի ծննդյան 250-ամյակի:
Նա աշխատել է Կիեւյան փողոցի կառուցապատման, Աբովյան փողոցի վերակառուցման, Երեւանի օղակաձեւ զբոսայգու առաջին եւ հինգերորդ հատվածների վրա: Նրա նախագծերով են կառուցված ՀԽՍՀ ԺՏՀՑ-ի «Գիտության եւ մշակույթի» տաղավարը, մետրոյի «Բարեկամություն» կայարանը եւ ստորգետնյա անցումը:
Օղակաձեւ զբոսայգում նա նախագծել է գեղարվեստական շատրվան, որն ընկնում էր Թումանյան փողոցի առանցքի վրա եւ գեղեցիկ էր նայվում դրա ամբողջ երկայնքով: Սակայն հետո սրճարան կառուցվեց, որն այն մեկուսացրեց եւ նվազեցրեց նրա՝ որպես քաղաքի տեսարժան վայրի նշանակությունը:
Բայց վերադառնանք Փակ շուկային: Մենք անպատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր մշակութային ժառանգությանը: Չնայած հանրության բողոքներին, 2012 թվականին այն սեփականաշնորհած ընկերությունը սկսեց շենքի վերակառուցումը, որի հետեւանքով շուկան դարձավ առեւտրի համալիրի մասը: Անհետացավ բացառիկ գեղեցկության ինտերիերը, ճակատամասերին կցակառույցներ հավելվեցին, շենքը դադարեց ճարտարապետության եւ մշակույթի հուշարձան լինելուց: Լավ է, որ հաջողվեց պահպանել շքամուտքի վիտրաժը...
Անպատասխան է մնում մեկ հարց՝ ինչո՞ւ Ֆենիկս Դարբինյանը չի ազդարարել, որ վիտրաժի հեղինակն ինքն է: Նրանք, ովքեր այն ժամանակներում աշխատել են ճարտարապետական արվեստանոցներում, հիշում են, թե երիտասարդները սրտի ինչպիսի թրթիռով էին վերաբերվում իրենց ուսուցիչներին: Ֆենիկս Դարբինյանը համեստ մարդ էր եւ հասկանում էր, որ վարպետի ու վաղեմի ուսանողի միջեւ տարածություն կա:
Ի դեպ, նա էլ հետագայում դարձավ Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, հանրապետության վաստակավոր ճարտարապետ, 1962-1967 թվականներին Խորհրդային ճարտարապետության ձեռքբերումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր:
1983 թվականին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախագծի համար նա պարգեւատրվեց Հայաստանի պետական մրցանակով:
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները