NEWS.am STYLE-ի գլխավոր խմբագիրը Սերգեյ Շնուրովին շատ է սիրում մեջբերել հատկապես՝ Հայաստանում եւ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավների ժամանակ: «Ընտրությունների օրը» ֆիլմում Շնուրովի հանրահայտ երգը, որի խոսքերն այստեղ հնարավոր չէ մեջբերել, մինչ օրս շատ արդիական է:
«Լենինգրադ» խմբի ղեկավարն ապրիլի 13-ին դարձավ 44 տարեկան, եւ մենք ծուլացանք գրել Շնուրի մասին՝ մտածելով, որ շատերը չեն կարդա … բայց մի քանի օր անց, Պետերբուրգից անսպասելիորեն հայտնվեց Ռեգինան՝ որոշելով երեւանյան հարմարավետությանը պետերբուրգյան հմայք փոխանցել: Ուստի, Շնուրին նվիրված ձոնը մենք կգրենք, առավել եւս, որ պիտերյան ֆենոմենի մասին գրում է հենց քաղաքի բնակիչը:
«Լենինգրադ» խմբի «День Рождения» երգը նոր սերունդը հազիվ թե հիշի, բայց ավագներն այն սիրում են եւ առանձնահատուկ զգացողություններով են հիշում: Ու չնայած Շնուրովը մեզ հայտնի պատճառներով «ծնունդը չի նշելու», բայց պետերբուրգցի երկրպագուները նրա համար «Շնորհավորի՛ր Շնուրովին» ֆլեշմոբ են կազմակերպել: Ֆլեշմոբի նախաձեռնողը նկարիչ Ալեքսեյ Սերգիենկոն է, ով նկարել է երաժշտի հսկա դիմանկարը երիցուկների մեջ:
Քանի որ աշխատանքը չի տեղավորվել արվեստանոցում, այն դրել են մուտքի մոտ, եւ երկրպագուները նարի վերեւի հատվածում իրենց շնորհավորանքներն են գրել հոբելյարին, լուսանկարվել ու տեղադրել նկարները սոցցանցերում՝ #сднемрожденияшнуров եւ #шнуроввромашку հեշթեգերով:
2000-ականներին, երբ «Լենինգրադը» հանդես էր գալիս երաժշտական փառատոները «տաքացնելու» համար, Ռուսաստանի քաղաքներում ակումբներ էր լցնում եւ ֆուրոր առաջացնում՝ ալկոհոլիկներից մինչեւ մտավորականների շրջանում:
Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել. Շնուրովն ու նրա թիմը շատ փոփոխությունների են ենթարկվել՝ երաժիշտների արմատական փոփոխություն եւ ընդլայնում, առանձին համերգներ։ Փոփոխությունները վերաբերում են անգամ երգերի տեքստերին եւ ոճին:
Ու չնայած այդ թարմացումներին՝ խաղի առաջին տարբերակը չտուժեց: «Լենինգրադ» խումբը, առաջին հերթին, խաղ է՝ բառերի, կրակի, օրենքի, զանգվածների եւ նրանց մտքերի հետ խաղ: Իսկ յուրաքանչյուր խաղ թաքնված իմաստ եւ ուղերձ ունի:
Հայտնիություն ու ճանաչում խումբը ձեռք բերեց սկանդալային տեքստերի շնորհիվ: Շնուրովն ու նրա թիմը քննարկում էին ամեն ինչ: Հասարակությունը բավականին կոշտ արձագանքեց՝ կիսվելով որակ-քանակ հարաբերակցության:
Հայհոյախառն տեքստերն ու կատարման ամպստամբ ոճը պատմություն է քանակի մասին: Սա լցնովի օղին է:
Որակն էլ ծնում են մարդիկ, ովքեր մեծացել են «Мне бы в небо», «Свобода», «Никого не жалко» եւ այլ երգերի ներքո: Դրանք ավագ սերնդի երկրպագուներն են, որոնց ծանոթ է բենդի անցած ճանապարհն ու պատմությունը: Սա արդեն մաքուր սպիրտն է:
Այսօր «Լենինգրադի» ունկնդիրը որակական նոր մակարդակի է բարձրացել:
Ինքը՝ Սերգեյը, շնորհալի ու փորձառու է, համեստ եւ հումորի լավ զգացողությամբ։ Հարցազրույցներում հեշտությամբ շրջանցում է անձնական եւ սադրիչ հարցերը: Նա սուր խոսք ունի, սիրում է փիլիսոփայական մեջբերումներ անել եւ ժողովրդի մեջ վաղուց արդեն սկսել է ընկալվել ոչ թե որպես երգիչ, այլ իդեոլոգ:
Բարոյախոսները գոռում են՝ «գռեհկություն», իսկ երկրպագուները ցածր պատասխանում են՝ «պետերբուրգյան հմայք». Haters gonna hate։
Շնորհավոր ծնունդդ, Սերգեյ, մի շտապիր դեպի երկինք:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին