NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ իրազեկել մայրաքաղաքի հետաքրքիր իրադարձությունների մասին: Ձեր ուշադրությունն ուզում ենք հրավիրել, որ այսօր ժամը 18.30-ին Ազգային պատկերասրահում շատ հետաքրիքր ցուցադրություն է բացվում՝ «Լվովի հայկական եկեղեցու վերածնունդը» խորագրով, որը նվիրված է Լեհաստանում հայ համայնքի ձեւավորման 650-ամյակին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրակովի մշակույթի կենտրոնի կողմից, եւ մենք անկեղծորեն խորհուրդ ենք տալիս այցելել: Այն կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը:
Ինչպես նաեւ հիշեցնում ենք, որ ապրիլի 27-ից Երեւանի կինոթատրոններում կսկսվի Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը, որի փակ դիտումը երեկ էր:
Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, որը հայտնի է նաեւ «Հոթել Ռուանդա» ֆիլմից: Ֆիլմը հովանավորել է Քըրք Քրքորյանը, իսկ սաունդթրեքի հեղինակը Սերժ Թանկյանն է: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Օսկար Այցաքը եւ Շառլոտա Լը Բոնը:
Ձեր ուշադրություն ենք հրավիրում նաեւ Cafesjian կենտրոնում կայանալիք երկու համերգներին: Ապրիլի 26-ին Դասական երաժշտության օրերի շրջանակում տեղի կունենա Լորանս Մխիթարյանի (Բելգիա) համերգը, իսկ ապրիլի 28-ին ջազի սիրահարներին կուրախացնեն Չիկոն եւ Աննա Կոստանյանը՝ Chico's New Trio and Ann KOSTANYAN համերգով:
Ապրիլի 26-ին 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը կներկայացնեն «պլյուս-մինուս» շոուն:
Ակումբներում իրադարձություններից առանձնացնենք հետեւյալները.
Երկու օր՝ ապրիլի 28-ին եւ 29-ին, Տերյան փողոցի վրա գտնվող B4room-ում ելույթ կունենա վիզուալ էֆեկտների եւ միախառնված սաունդի վարպետ Փիթր Կիրնը: Արտիստը հայտնի է էմբիենտ ոճի իր էքսպերիմենտներով, տեխնոյով եւ, ընդհանրապես, ունի երաժշտության սինթեզի յուրօրինակ ոճ, որը խորհուրդ ենք տալիս էլեկտրո ոճի սիրահարներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)