«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ փաստ՝ սեքսոհոլիզմի մասին

15:02, 6 հունիսի

1. Հոգեբանները կարծում են, որ սեքսուլ կախվածությունից տառապող մարդիկ սեքսը համարում են նպատակին հասնելու միջոց, ոչ թե նպատակ։

Իրականում խնդիրը կարող է լինել ցավից, տագնապից խուսափելը կամ այն նվազեցնելու ցանկությունը։
Տարատեսակ սեռական կապերին հակվածությունն ու կախվածությունը տարբերվում են նրանով, թե ինչպես է մարդն իրեն զգում սեքսից հետո։ Սեքսից հաճուհյք ստանալն այլ հարց է, սակայն կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է «թեթեւանալու» կամ այլ խնդիրների մասին մոռանալու համար, որոնց հետ նա չի ցանկանում բախվել։ Հաճախ նման մարդիկ ամաչում են սեռական ակտից։


2. Սեռական կախվածությամբ տառապողների 2/3-ը տղամարդիկ են։

Քանի որ այս խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրություն է ծագել ընդամենը տասը տարի առաջ, դժվար է ասել՝ արդյոք այն կենսաբանակա՞ն, թե՞ մշակութային է իր բնույթով։ Գենետիկ տվյալների համաձայն՝ տղամարդիկ ավելի մեծ սեռական հակում ունեն, քան կանայք, ուստի ավելի շատ են հակված սեռական կախվածության։ Սակայն պետք է հաշվի առնել փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել, որ սեռական կախվածությամբ են տառապում՝ վախենալով քննադատությունից: Պետք է հաշվի առնենք նաեւ, որ որոշ հոգեբաններ դա կախվածություն չեն համարում։


3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը։

Սեռական կախվածութամբ տառապող մարդու առօրյա կյանքին, ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, զգալիորեն խանգարում են սեքսի մասին մտքերը՝ կարեւոր չէ խոսքը ինքնաբավարարմա՞ն, թե՞ սեռական ակտի մասին է։ Նման մարդիկ կարող են չհասկանալ՝ ինչու՞ են իրենք սեռական գործողություններ կատարում, կամ սեքսի մասին մշտական մտքերը դուրս չեն գալիս իրենց ուղեղից՝ դուրս մղելով մյուս բոլոր հետաքրքրությունները։


4. Գոյություն ունի մոնոգամ սեքսուալ կախվածություն։

Չնայած դա կարող է հակասական հնչել՝ դավաճանությունը միշտ սեռական կախվածությամբ չի ուղեկցվում։ Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեքսուալ կախվածություն է ունեցել կնոջից։ Դա խնդիրների է հանգեցրել, քանի որ այս պարագայում կինն ամուսնու համար ցանկությունները բավարարելու օբյեկտ է։


5. Սիրային կախվածությամբ տառապող մարդիկ կարող են տառապել նաեւ սեռական կախվածությամբ։

Այդ դեպքում նրանք սեր ստանալու եւ մեկ այլ մարդուց լիովին կախված դառնալու համար օգտագործում են սեքսը։
Իհարկե, սեռական կախվածության դեպքում հոգեբանի կամ հոգեթերապեւտի մասնագիտական օգնությունը պարտադիր է, որը կարող է հասկանալ՝ ինչպիսի՞ մեխանիզմներ են ընկած սեռական վարքագծի հիմքում։ Բացահայտելով տվյալ անհատի մեջ ոչ սեռական երեւակայությունն ու վարքագիծը՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է նրան անհրաժշետ, սեռական կախվածությամբ տառապող մարդուն կարելի է օգնել բավարարվելու այլ աղբյուրներ գտնել։

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել