Եթե Դեւիդ Լինչի երկրպագուն չեք եւ չգիտեք՝ ինչ ասել է «Թվին Փիքս», ապա ավելի լավ է այս գրախոսությունը չընթերցեք, քանի որ այս տողերի հեղինակը մեծագույն ռեժիսորի ստեղծագործության երկրպագուն է: Լինչը ստեղծել է իր գլուխգործոցային, մեգագլուխգործոցային, սուպերգլուխգործոցային գլուխգործոց «Մալհոլանդ դրայվը», եւ դրանից հետո, անկեղծ ասած, նա կինոյի աշխարհում այլեւս անելիք չուներ: Սակայն վարպետն այլ կերպ է մտածել եւ 25 տարի հետո վերադարձել է «Թվին Փիքսի» երրորդ սեզոնով, որի առաջին սերիաները Showtime-ն արդեն հրապարակել է, իսկ վերադարձը զիլ է ստացվել. imdb.com-ում վարկանիշը բարձրանում ու բարձրանում է:

Սերիալը չփչացնելու համար չեմ պատրաստվում սյուժեն պատմել, բայց, գրողը տանի, ի՞նչը պատմես, երբ լիակատար շոկի մեջ նստած ես համակարգչի էկրանի առջեւ եւ չես կարողանում գլխի ընկնել, թե ինչ է կատարվում:
Եվ եթե 25 տարի առաջ քեզ հարցնում էիր՝ «Լորա Փալմերին ո՞վ սպանեց», ապա հիմա քեզ տանջում են այսպիսի հարցերը՝ «Որտե՞ղ եմ ես, գրողը տանի, ի՞նչ է այստեղ կատարվում: Ի՞նչ է սա ընդհանրապես»: Հարցերը պատասխաններ չունեն, դու, կարծես, տաղտկալի բան ես դիտում, սակայն կտրվել անկարող ես, իսկ սյուժեն դանդաղորեն, բայց վստահաբար լինչեւյան եղանակով քո հոգեբանությունը «լինչի» է ենթարկում, եւ դու հայտնվում ես Լինչի աշխարհում, իսկ թե նրա գլխում ինչ է կատարվում՝ երեւի իրեն էլ հայտնի չէ:

Մի խոսքով՝ Մայքլ Ֆրոսթը եւ Լինչը հավաքել են գրեթե ամբողջ նախկին դերասանական կազմը: Նոր սերիաներում Քայլ Մաքլահլենը նախկինի պես ներկայանում է գործակալ Քուփերի կերպարով, Շերիլ Լին վերադառնում է Լորա Փալմերի դերում, Ռեյ Վայզը մարմնավորում է նրա հորը՝ Լիլանդին, Շերիլին Ֆենը Օդրի Հորնի կերպարում է, մատուցողուհի Շելլի Ջոնսոնը ներկայանում է Մեդհեն Ամիքի կատարմամբ:
Այս գեղեցիկ դերասաններին համալրել են այնպիսի աստղերով, ինչպիսին են Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի Ուոթսը եւ Ջիմ Բելուշին:

Առաջին սերիաներում Քուփերն անձի երկատմամբ է ներկայանում, կա մի ամբողջ կույտ անհասկանալի ցնդաբանություն, կարճ ասած՝ դիտեք. սա վարպետի ստեղծագործության գագաթնակետն է:
Ինձ նոկդաունի ենթարկեց Shadow կինոնկարի Chromatics խմբի նոր երաժշտական թեման, որն ուղղակիորեն Լինչի բնավորության համար է ստեղծված (Անջելո Բադալամենտիի երաժշտությունն առանց խուճապի իր տեղում է): Բոլորդ դիտեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման