1. Համբույրը կարող է փոխարինել մաստակին, քանի որ կարգավորում է թթվայնությունը բերանի խոռոչում։ Սովորություն դարձրեք ուտելուց հետո համբուրվելը, եւ կարիեսը ձեզ այլեւս չի սպառնա։
2. Դուք նկատե՞ լ եք, թե սիրտն ինչ արագ է բաբախում համբուրվելուց հետո։ Տղամարդկանց մոտ այն րոպեում 110, իսկ կանանց մոտ՝ 108 հարվածի է հասնում։ Հաճախանում է նաեւ շնչառությունը։ Այդ կապակցությամբ լավանում է արյան շրջանառությունը, թթվածնի մատակարումը հյուսվածքներին, ինչը բարերար է ազդում ոչ միայն սրտանոթային համակարգի, այլեւ թոքերի, ստամոքսի ու միզապարկի աշխատանքի վրա։
3. Համբույրները կարող են դառնալ կաթվածի, ուղեղի ծերունական հիվանդությունների ու շաքարային դիաբետի կանխարգելում։ Դրանք դանդաղեցնում են սթրեսային սուբստանցիաների գոյացումը, որոնք խախտում են ինսուլինի արտադրությունը, սադրում զարկերակային ճնշման բարձրացում, խանգարում հյուսվածքների ռեգեներացիային ու վնասում գլխուղեղի բջիջներին։
4. Շուրթերը համբուրելը էնդոկրինային համակարգի հիվանդությունների հրաշալի կանխարգելում է, քանի որ շուրթերի ներսի լորձաթաղանթի վրա նյարդային վերջույթների խթանումն իր հերթին խթանում է մակերիկամների ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Մենք, ի դեպ, դրա շնորհիվ ենք այդքան երջանիկ զգում համբուրվելիս, քանի որ այդ օրգանները ուժեղացնում են նեյրոպեպտիդ հորմոնների արտադրանքը, որոնց շնորհիվ սիրահարները մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին։
5. Համբույրները նաեւ հոյակապ լուծում են կնճիռների ու վաղաժամ ծերացման խնդիրը, քանի որ դեմքի համար հրաշալի մարզանք են։ Համբույրի ժամանակ գործածվում են դիմային 34 մկաններ, իսկ արյան ուժեղ մատակարարումը սնուցում է հյուսվածքները, բարձրացնում մաշկի տոնուսը ու, որպես արդյունք, հարթում մանր կնճիռները։ Գուցե հենց «ֆրանսիական» համբույրում է քողարկված ֆրանսուհիների երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը։
Աղբյուր՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով