Նրա ոգու ուժը, հաստատուն բնավորությունը, հզոր էներգիան եւ ահռելի կամքը հազվադեպ են որեւէ մեկին անտարբեր թողնում: Զուր չէ, որ այս նշանի ներկայացուցիչների թվում այդքան շատ են ազդեցիկ եւ հայտնի անհատները:
Կարիճների ուժը եւ էմոցիոնալ հզոր լիցքը մեծապես պայմանավորված են Պլուտոնով, որի հովանավորության ներքո են նրանք գտնվում: Հենց Պլուտոնն է այս նշանի ներկայացուցիչներին այդքան զորեղ դարձնում բարու եւ չարի հարաբերությունում: Կարիճներն արհամարհում են ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատող մարդկանց թուլությունը:
Ինչով էլ նրանք զբաղվեն, այդ գործին ամբողջ կրքով եւ նպատակասլացությամբ են տրվում` չխնայելով ո’չ իրենց, ո’չ մյուսներին: Ահա, թե ինչու այս նշանի ներկայացուցիչների թվում այդքան մեծաթիվ են քրտնաջան աշխատողները, որոնք շատ հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, քանի որ Կարիճների մոտ կառավարելը շատ լավ է ստացվում: Մեծ հաջողությունների հասնելով` նրանք կես ճանապարհին չեն կանգնում:
Նրանք պետք է առաջինը լինեն ամեն ինչում եւ մշտապես՝ շրջապատողներին ենթարկելով եւ նրանց վրա տպավորություն գործելով: Սակայն ամենագլխավորը ամենաէքստրեմալ իրավիճակներում նրանց ոգու` հիացմունքի արժանի տոկունությունն է: Կարիճները երբեք խնդիրների պատճառով գլուխը չեն կորցնում եւ հիստերիայի մեջ չեն ընկնում: Նրանց հաստատուն բնավորությունը եւ ոգու ուժն ամեն ինչում է արտահայտվում` անձնական հարաբերություններից մինչեւ կարիերա:
Կարիճների ներքին էներգիան իրեն է ձգում մյուս նշանների ներկայացուցիչներին: Նրանց կարող են սիրել կամ չսիրել, սակայն Կարիճների հանդեպ անտարբեր մարդիկ սակավաթիվ են: Միայն Կարիճներն են ի վիճակի այդքան երկար եւ անթարթ նայել աչքերի մեջ` ստուգելով մարդու հաստատակամությունը եւ որոշելով նրա հետ իրենց հետագա փոխհարաբերությունների բնույթը:
Կարիճներին հիասքանչ սիրեկաններ են համարում, քանի որ նրանց այս կրքին եւս նրանք ամբողջությամբ են տրվում: Նաեւ լավ ընկերներ, որոնք իրենց ընկերներին չեն դավաճանում, բարությունը չեն մոռանում եւ նույնկերպ են հատուցում: Միեւնույն ժամանակ, նրանք ամենավտանգավոր հակառակորդներն ու մրցակիցներն են, որոնք մտապահում են պատճառված բոլոր վիրավորանքները եւ անարգանքը: Նրանց նկատմամբ թշնամանքը կարող է անգութ վրիժառություն հարուցել, իսկ Կարիճներին ուղղված ցանկացած խայթող խոսք կարող է խեղդվել նրանց լկտի հեգնանքի եւ նուրբ հումորի մեջ:
Աղբյուրը՝ tayni-mirozdaniya.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)