«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կինոնորույթները՝ NEWS.am STYLE-ի աչքերով. «Հրաշք կինը». միամիտ ամազոնուհին

16:04, 6 հունիսի

Կայացավ մեծ աղմուկ հանած սուպերհերոսական կոմիքսային ֆիլմի, DC կինոտիեզերքի հերթական կինոնկարի պրեմիերան: «Հրաշք կինը» ներկայացնում է ամազոնուհիների խիզախ արքայադուստր Դիանայի պատմությունը, որն իրական աշխարհ է եկել, որպեսզի իր թշնամուն՝ պատերազմի աստված Արեսին գտնի եւ ոչնչացնի:

Ամենասկզբում ժապավենի գնահատականները շատ բարձր էին: Սա, փաստորեն, DC-ի առաջին ֆիլմն է, որը նման մեծ գովասանքի է արժանացել: Կինոնկարում միատեսակ լավ են բացահայտվել եւ ներկայացվել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ գլխավոր հերոսները:

Հետաքրքիր է, որ ֆիլմում ներկայացված է ֆեմինիզմի թեման, սակայն՝ գրագետ: Հանդիսատեսը չի տեսնի տղամարդկանց հանդեպ՝ վերջիններիս բթության հաշվին, կանանց առավելության ցուցադրման տապարային փորձեր: Կինոնկարում բացակայում է նաեւ կին հերոսի չափազանցվածությունը՝ արտահայտված տղամարդու նման դառնալու՝ կնոջ չափից ավելի մեծ ցանկաությամբ: «Հրաշք կինը» ֆիլմում ֆեմինիզմը սեռերի իրավահավասարությունն է, փոխհարգանքը եւ խտրականության բացակայությունը:

Այս փաստը հաշվի առնելով մյուսների հանրագումարում՝ կարելի դատավճիռ կայացնել՝ Warner Bros.-ի մոտ, այնուամենայնիվ, ստացվել է, եւ ֆիլմը հաջողվել է: Ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենիքսը արժանի սուպերհերոսական ֆիլմ է նկարահանել, որի սյուժեում կարողացել է բավականին լուրջ թեմաներ շոշափել:

Ըստ սյուժետային բաղադրիչի՝ կինոնկարը կարելի է բնութագրել որպես հեքիաթային ֆիլմ, որտեղ պատմության մեծ մասը հիմնված է հին հունական առասպելների վրա: Եվ սա այն բանի ակնհայտ ապացույցն է, որ մոնոառասպելը քայլում է պատմության միջով, սերունդները փոխվում են, իսկ հերոսները գրեթե անփոփոխ են մնում:

«Հրաշք կինը» DC-ի կոմիքսների աստվածակերպ տիեզերքի վառ ներկայացուցիչն է, որտեղ բոլոր հերոսները կա՛մ աստվածություններ են, կա՛մ միլիարդատերեր: Վաղուց արդեն այնպես է ստացվել, որ Marvel-ը եւ DC-ն ոչ հրապարակայնորեն առասպելաբանությունը միմյանց միջեւ են բաժանել. Marvel-ը յուրացրել է սկանդինավյանը, իսկ DC-ն՝ հունականը: Ժամանակն առաջ է ընթանում, իսկ մենք նույնկերպ անհանգստանում ենք՝ Զեւսի դուստրը երկրի վրա կգտնի՞ իր թշնամի Արեսին. չէ՞ որ կինոնկարի սյուժեն հենց սրան է հանգում:

Գլխավոր հերոսուհի Դիանան իր երկրում օդաչուի հետ պատահական հանդիպումից հետո աշխարհ է ուղեւորվում, որպեսզի Արեսին ոչնչացնի եւ դրանով իսկ պատերազմը դադարեցնի. «Խաղաղության պաշտպանությունը մեր սրբազան առաքելությունն է: Ես պատրաստվում եմ դրանով զբաղվել»,- ասում է Դիանան: Դե ինչ, շատ լավ, ամեն ինչ պարզ է: Միանգամայն պարզ սյուժե է, ըստ էության՝ ստանդարտ կինո, սակայն մի պարզ փաստի բացառությամբ՝ ամազոնուհիների արքայադուստրը երբեք հասարակ մարդ չի եղել, նրան չի խայթել ռադիոակտիվ սարդը, եւ, Աստված իմ, նա չի կայծակնահարվել: Դիանային կավից են ծեփել, իսկ Զեւսը նրան կյանք է հաղորդել: Նա աստվածություն է, բայց այնքան միամիտ եւ մաքուր, որ կամքիցդ անկախ նրա հանդեպ խանդաղատանքով եւ համակրանքով ես լցվում:

Իհարկե, արժի նշել, որ սկզբում ֆիլմին, այնուամենայնիվ, պետք է վարժվել, քանի որ այն չափից ավելի հեքիաթային, վառ է թվում եւ դժվարությամբ է կանգնում հայտնի տիեզերքի մյուս կինոժապավենների միեւնույն շարքում, որոնք իրենց հիմքում տարբերվում են մռայլ երանգով:

Սկզբնապես գործողությունները տեղի են ունենում ամազոնուհիների կղզում եւ առաձնապես անհրաժեշտ ուշադրություն չեն գրավում, բայց հենց սկսվում է հանգուցալուծումը, եւ Դիանան աշխարհ է ուղեւորվում, ֆիլմը սկսում հմայել իր հանդիսատեսին:

Ժապավենը նույնքան պարզամիտ է, որքան նրա գլխավոր հերոսուհին. հենց սա ըմբռնում ես, կինոնկարին ներկայացվող բոլոր պահանջներն ակնթարթորեն վերանում են:

Իհարկե, ժապավենի հաջողության մեջ վաստակ ունի ինչպես գրագետ սցենարը, այնպես էլ լավ ռեժիսուրան. լավ եւ իսկապես ծիծաղելի կատակներ, ինչպես նաեւ՝ գրագետ կառուցված ֆիլմ, որը կոմիկական տեսարանները զուգակցել է ուժեղ դրամային՝ ահա սրանք են «Հրաշք կնոջ» գլխավոր արժանաիքները:

Սուր եւ վահանով կարճ կիսաշրջազգեստ հագած աղջիկը Առաջին աշխարհամարտի մարտադաշտերում այնքան էլ հիմարավուն տեսք չունի: Տղամարդ հերոսները առանձին ուշադրության կարիք ունեն: Քրիս Փայնի մարմնավորած Սթիվ Թրեւորը շատ լավն է, համարձակ է, խիզախ եւ վեհանձն: Ըստ էության, նա եւ Դիանան շատ նման են, միայն թե Դիանայի դեպքում այնպես է ստացվել, որ գերընդունակություններով է օժտված:

Համարժեք են նկարված եւ խաղարկված նրանց համատեղ տեսարանները՝ սկսած հերոսների առաջին հանդիպումից: Էլ ի՞նչ հեքիաթ՝ առանց սիային սյուժեի: Հերոսների միջեւ անմիջապես զգացմունք է առաջանում, որը տրամաբանորեն վերածվում է օրինաչափ սիրավեպի: Գլխավոր հերոսներից բացի, վատ չեն նկարված եւ բացահայտված նաեւ թիմի անդամները, որոնց ֆիլմի միջնամասում հավաքում է Սթիվը:

Եթե հաշվի առնենք բոլոր հերոսներին, ապա կինոնկարի ամենաթույլ կողմն, անկասկած, չարագործներն են՝ չեն կպչում, չեն մտապահվում:

Հանգուցալուծման սկզբին բացահայտվում է նաեւ կինոնկարի կենտրոնական ուղերձը՝ մարդիկ պատերազմում են ոչ թե պատերազմի ինչ-որ աստված Արեսի պատճառով, որին Դիանան պատրաստվում է ոչնչացնել, այլ պարզապես իրենց մարդկային բնույթով: Եվ միամիտ ռազմուհուն այս լուրը ցնցում է:

Ինչ վերաբերում է էքշն տեսարաններին, ապա դրանք չափազանց եզակի են, սակայն կարող են հանդիսատեսին միանգամայն դուր գալ, չնայած տեղ-տեղ վատ գրաֆիկային եւ հատուկ էֆեկտներին:

Բացարձակապես պարզամիտ եւ ուղղակի իմաստով հրաշալի ֆիլմը, լուրջ մտքերի տրցակով, որ ծնվում են Դիանային հանդիպած սարսափների պատճառով, փչացնում է կինոնկարի ավարտը: Մարդկային էության, իրենց փրկչուհուն անարժան մարդկանց մասին միտքը, ցավոք, չբացված է մնում, քանի որ ավարտին հերքվում է ամենապարզունակ կերպով:

Ավարտը մասամբ հաջողված է, սակայն ոչ DC-ի էքշնին հատուկ պահերում՝ մութ ֆոնին պայթյունների կույտով եւ մեծ մասամբ հետաքրքիր մտքերը թաղելով միջակության մոխրում ու կինոնկարի թատերականության մեջ: Կինոնկարի վերջում այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես վերջին կես ժամը միանգամայն այլ ֆիլմից է:

Այո, կինոնկարը թերություններ ունի՝ դասական եւ իր ժանրին հատուկ պաթոս, հիմար չարագործ, էքշնի թույլ հորինվածք եւ չզարգացած հանգուցալուծում, բայց այնտեղ, որտեղ ֆիլմը գործում է, հրաշալի է գործում: Որովհետեւ ֆիլմի գլխավոր արժանիք Դիանան ծածկում է բոլոր թերությունները: Եվ անգամ տղամարդկային ժլատ արտասուքն է կարող փայլել կինոնկարի դիտման ավարտին:

«Հրաշք կինը» պարզամիտ, վառ, հեքիաթային, տեղ-տեղ ուրախ, տեղ-տեղ՝ դրամատիկ, եւ, որն ամենագլխավորն է, գրավիչ կինո է: Ամեն դեպքում, չեք ձանձրանա:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել