1.Դեպի գիտելիք տանող երեք ճանապարհ կա՝ դատողությունների ճանապարհը՝ սա ամենաազնիվ ճանապարհն է, նմանակման ճանապարհը՝ սա ամենահեշտ ճանապարհն է, ու փորձի ճանապարհը՝ ամենադառը ճանապարհը։
2.Եթե ատում ես, ուրեմն քեզ հաղթել են։
3.Երկրում, որտեղ կա կարգուկանոն, եղիր համարձակ գործողություններում ու բառերում։ Երկրում, որտեղ չկա կարգուկանոն, եղիր համարձակ գործողություններում, բայց զգուշավոր՝ բառերում։
4.Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր։
5.Խրատներ ու պատգամներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում ու գիտի, որ ունի դրա պակասը։
6.Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկությունը՝ երբ քեզ սիրում են, իսկական երջանկությունը՝ երբ դու ես սիրում։
7.Իրականում կյանքը հեշտ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն։
8.Մանրուքներում անզուսպ լինելը կարող է կործանել մեծ նախաձեռնությունները։
9.Միայն երբ գալիս է սառնամանիքը՝ հասկանալի է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են զրկվում իրենց զարդարանքից։
10.Հին ժամանակներում մարդիկ չեն սիրել շատ խոսել։ Նրանք խայտառակություն էին համարում սեփական բառերի հետեւից չհասնելը։
11.Խորհուրդները մենք ընդունում ենք կաթիլներով, բայց տալիս դույլերով։
12.Թանկարժեք քարը հնարավոր չէ հղկել առանց շփումների։ Նույնն էլ մարդը չի կարող հաջողակ դառնալ՝ առանց բավականաչափ դժվար փորձերի։
13.Ազնիվ մարդը պահանջներ է ներկայացնում իրեն, իսկ նվաստ մարդը պահանջներ է ներկայացնում ուրիշներին։
14.Վատ սովորություններից կարելի է ազատվել միայն այսօր, բայց ոչ վաղը։
15.Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը։ Դրա համար էլ, մի կորցրեք ժամանակը, ընտրեք բառերը, բաց մի թողեք հնարավորությունը։
16.Ընտրեք սիրելի աշխատանք ու դուք ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքի ոչ մի օր։
17.Ես չեմ վշտանում, եթե մարդիկ ինձ չեն հասկանում, վշտանում եմ, եթե ես մարդկանց չեմ հասկանում։
18.Փորձեք գոնե մի քիչ ավելի բարի լինել ու կտեսնեք, որ չեք կարողանա վատ արարք գործել։
19.Հին ժամանակներում մարդիկ սովորում էին, որպեսզի ինքնակատարելագործվեն։ Հիմա սովորում են, որպեսզի ուրիշներին զարմացնեն։
20.Կարելի է ամբողջ կյանքում անիծել խավարը, բայց կարելի է փոքրիկ մոմ վառել։
21.Եկել է դժբախտություն՝ մարդն է ծնել այն, եկել է եջանկություն՝ մարդն է աճեցրել այն։
22.Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց ոչ բոլորին է վիճակված տեսնել այն։
23.Ազնիվ մարդու հոգում անդորր է։ Նվաստ մարդը միշտ մտահոգված է։
24.Եթե քո մեջքին են թքում, ուրեմն դու առջեւում ես։
25.Մեծ է ոչ թե նա, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել ու բարձրացել է։
Նյութերը՝ fit4brain.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են