NEWS.am STYLE-ը շարունակում է գրել տուրիզմի թեմայով՝ զբոսաշրջիկների հետ զրուցելով Հայաստանից ու Արցախից ստացած տպավորությունների մասին: Եվ պատահաբար ծանոթացանք Իսրայելից զբոսաշրջիկի՝ Մեննի Կորսունսկիի հետ, որը Հայաստան էր եկել կնոջ՝ Գայանեի հետ:

«Ի՞նչ դուր եկավ ինձ Արցախում: Իսկ ի՞նչ կարող էր դուր չգալ,- սկսեց Մեննին:- Մարդիկ ինձ Իսրայելի բնակիչներին էին հիշեցում: Իսրայելը պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում է ապրում եւ, ինչպես Իսրայելում, Արցախում էլ զինվորական համազգեստով բազմաթիվ մարդիկ կան, բայց նրանք շատ բարյացկամ ու անկեղծ են: Իսկ ամենագեղեցիկ վայրն ինձ համար Շուշին է՝ Ղազանչեցոց եկեղեցիով:

Ես լավ ծանոթ եմ Արցախի համար մղված ազատագրական պայքարին: Այդ վայրն ինձ համար հայկական ոգու իրական հաղթանակի վայր է:
Ինչ վերաբերում է Արցախի ենթակառուցվածքներին, կարծում եմ, ելնելով իրավիճակից, այն լավ զարգացած է, բայց, ինչպես ասում են, կատարելությունը սահման չունի: Տասը միավորանոց սանդղակով Հայաստանում տուրիզմը հաստատուն ութ միավոր եմ գնահատում: Կարծում եմ՝ Արցախը պետք է սփյուռքից ավելի շատ հայերի ներգրավի: Այդպես ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն Արցախով: Ի դեպ, որքան գիտեմ, Արցախ անունով դրախտային այս անկյուն Իսրայելից արդեն շուրջ 10.000 մարդ է այցելել:

Դուք հաճախ եք դժգոհում Հայաստանում եւ Արցախում սպասարկման որակից: Ստեփանակերտում ավելի քիչ բարեր ու ռեստորաններ կան, քան Երեւանում, բայց սպասարկումն այնտեղ շատ լավ է, Իսրայելը ձեզանից սովորելու բան ունի»:

Հայաստանին եւ Արցախին ուղղված նման տպավորիչ ձոնից հետո Մեննիին հարցրեցինք հայկական խոհանոցի մասին:
«Շատ լավ եմ վերաբերվում հայկական խոհանոցին: Մանկուց պաշտում եմ տոլման, դե, իհարկե, չեմ հրաժարվի նաեւ խոզի լավ խորովածից»,- նշեց մեր հյուրը:

- Մեննի, նորից կգա՞ս:
- Անպայման: Եվ ոչ մեկ անգամ: Եվ երկար ժամանակով: Սա իմ երկրորդ տունն է: Երբ Արցախ գնացի, անձնագիրս վերցրեցին, մեկ օր անց վերադարձրին, բայց այնտեղ վիզա չկար: Ես շատ զայրացա: Մի խոսքով՝ հիմա այնտեղ վիզա կա, հպարտորեն հայտարարում եմ այդ մասին...)))
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի