Միգուցե խենթ հնչի, բայց դիմահարդարել կարելի է ոչ միայն մարդկային դեմքն, այլեւ շատ սովորական թուղթը: Այո, այո, ասեմ ավելին՝ շատ սովորական տետրի թուղթը...եթե, իհարկե, դրա վրա նկարել եք կանացի դեմք:)
NEWS.am STYLE-ը դիմեց նման փորձարկման: Պետք է անկեղծ նշեմ, որ առաջին անգամ նկարս ներկեցի ոչ թե սովորական մատիտներով կամ վրձիններով, այլ դիմահարդարման պարագաներով:
Եթե սիրում եք նկարել եւ ցանկանում եք կրկնել նման փորձ, ապա ձեռքի տակ ունեցեք ձեր ամենօրյա make up-ի պարագաները՝ տարբեր երանգների ստվերաներկեր, աչքի մատիտ, շրթներկ…
Սկսենք սկզբից: Նախ՝ սովորական նկարչական մատիտով նկարեք որեւէ դեմք: Ուրվանկարն ավարտին հասցնելուց հետո կրեմագույն ստվերաներկով ներկեք այն: Ստվերներն ու անկյուններն ուրվագծեք ավելի մուգ՝ օրինակ, շագանակագույն երանգի ստվերաներկով: Աչքերին տարածեք որեւէ այլ երանգ, իսկ թարթիչներն ընդգծեք սեւ երանգի աչքի մատիտով:
Շուրթերը պետք է ուրվագծել շուրթերի համար նախատեսված մատիտով: Ես նախընտրեցի կարմիրը :) Շրթներկը մի քանի տոնով ավելի բաց պետք է լինի, քան մատիտը, եթե, իհարկե, ցանկանում եք ընդգծել ձեր պատկերի շուրթերը: Մազերը եւս կարելի է ներկել ստվերաներկով:
Վերջին շտրիխներն արեք ստվերաներկի եւ վրձնի օգնությամբ, ազատվեք ավելորդ փոշուց, եւ գեղեցիկ նկարը պատրաստ է:
Հուսով եմ՝ հավանեցիք: Եթե այո, կիսվեք տպավորություններով, եւ ես այսուհետ ավելի հաճախ կկիսվեմ իմ նոր հոբիով :)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը