Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հաջողակ կանանց յոթ սովորույթ

21:08, 14 սեպտեմբերի

Նրանց համար կարիերան առաջնահերթ է

Ուժեղ կանայք անում են այն, ինչ իրենց իսկապես դուր է գալիս: Եվ նրանք մշտապես զարգանում են դրանում: Նրանք սովորում են, ինչ-որ նոր բան իմանում, նոր փորձ ձեռք բերում, նրանք ճանապարհ են հարթում դեպի այն ապագա, որն ուզում են իրենց համար:

Նրանք ողբերգություն չեն սարքում

Ուժեղ կանայք չեն բղավում ընկերների, իրենց տղամարդկանց վրա, չեն դժգոհում եւ չեն վիրավորում մարդկանց, որոնք իրենց ցավ են պատճառել: Նրանք լուծում են խնդիրն ու խուսափում կոնֆլիկտային իրավիճակներից: Ուժեղ կանայք կառավարում են իրենց հույզերը:

Նրանք չեն վախենում ազնիվ լինել

Ուժեղ կանայք կարող են «տեղը դնել» ձեզ: Նրանք չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, նրանք չեն լռում, միշտ ազնիվ են, երբեմն՝ ի վնաս իրենց:

Նրանք ժամանակ չեն վատնում խանդի համար

Ուժեղ կանայք կենտրոնացած են իրենց վրա: Նրանք եսասեր չեն, բայց ժամանակ չեն վատնում ապրումների համար, թե ինչ են անում ուրիշները: Նրանք չեն խանդում, երբ գործընկերն առաջ է անցնում իրենցից, չեն տխրում, երբ ընկերները հաջողություններ են ունենում: Ուժեղ կանայք անկեղծորեն ուրախանում են ուրիշների հաջողության համար:

Նրանք իրենց պահում են լավագույնի համար, որքան էլ դրա համար ժամանակ պահանջվի

Ուժեղ կանայք չեն համաձայնում նվազագույնին՝ աշխատանքում, ընկերության, սիրո մեջ: Նրանք գիտեն իրենց գինը եւ, որ ամենակարեւորն է, գիտեն, թե ինչի են արժանի: Այդ պատճառով նրանք չեն համաձայնում ինչ-որ բանի, եթե դա 100%-ով այն չէ, ինչ իրենք են ուզում կամ ինչ իրենց պետք է կյանքում:

Նրանք հասկանում են ընկերության կարեւորությունը

Ուժեղ կանայք հարյուրավոր ընկերներ չունեն, քանի որ մանրակրկիտ են ընտրում նրանց: Նրանք գիտեն, թե մտերիմ մարդիկ ինչ ազդեցություն են ունենում իրենց կյանքի վրա, այդ պատճառով միայն իրենց ուժերին վստահ եւ անկեղծ մարդկանցով են շրջապատում իրենց:

Նրանց հեշտությամբ չես կարող վախեցնել

Ուժեղ կանայք վստահ են իրենց ուժերին: Նրանք հավատում են, որ կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան: Ուժեղ կանայք ճիշտ են գնահատում իրենց ուժերը եւ ոչ ոքի թույլ չեն տալիս ասել, որ իրենք ոչնչի ունակ չեն:

Աղբյուրը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել