Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւան եւ Թբիլիսի. տուրիզմի ուրախություններն ու սարսափները

21:08, 28 օգոստոսի

Տուրիզմի հարցն այս տարվա ամռան սկզբի հիմնական թեմաներից էր, առավել եւս, որ Ազգային ժողովում նույնպես բուռն քննարկում էին երկիր զբոսաշրջիկների ներգրավելու հարցը: Այսօր մենք, ամառն էլ ավարտին է մոտենում, հենց այդ մասին կխոսենք, բայց ահա թե ինչ կպատմենք: Ինչպես ամառային արձակուրդները ծրագրող մեր հայրենակիցներից շատերը, մենք նույնպես որոշեցինք Վրաստան մեկնել: Բայց ոչ ծովափ, քանի որ Քոբուլեթին կարելի է վերանվանել, ասենք, Little Armenia: Մենք որոշեցինք Մոսկվայից ժամանած մեր հյուրերի հետ Թբիլիսի գնալ: Մեր հյուրերը՝ Օլյան ու Անդրեյը, իրենց տեղի ազգականներից ավտոմեքենա վերցրեցին, եւ նավիգատորում «Թբիլիսի» նշելով՝ վաղ առավոտյան ճամփա ընկանք:

Մեր արկածները սկսվեցին անմիջապես, երբ ես սկսեցի հեռախոսից աշխուժորեն հաղորդող կնոջ հետ վիճել, թե ինչպես է ավելի լավ Թբիլիսի հասնել: Կինը համառորեն մեզ ուղղորդում էր դեպի Վանաձոր, հետո՝ Ալավերդի: Արդյունքում մեր հյուրերն ուրախությամբ արձանագրեցին, որ միայն Ռուսաստանում չէ, որ ճանապարհներն այդքան վատն են, իսկ մայթեզրերին այդքան աղբ է կուտակված: Վանաձորից հետո նավիգատորը մեզ դուրս բերեց դեպի Ալավերդի տանող կառուցվող ճանապարհ, ինչի արդյունքը ծակված անիվն ու տեղի իշխանությունների հասցեին որոշակի ակնարկներն էին՝ Ռուսաստանում այդ տեսակի ներկայացուցիչների հետ հետագա համեմատությամբ:

Վերջապես, անջատելով նավիգատորը, գտանք դեպի Դիլիջան տանող ճանապարհը, մի ամբողջ շրջան կատարեցինք, ուղղվեցինք Նոյեմբերյան, այնտեղից էլ՝ Վրաստան:

Նորմալ ասֆալտ տեսնելով՝ մենք ու Օլյան՝ Անդրեյի հետ, սարսափելի ուրախացանք: Մեկ ժամից արդեն Թբիլիսիում էինք, արագորեն տեղավորվեցինք բոլորին հայտնի կայքով նախապես գտած բնակարանում եւ քաղաք շարժվեցինք՝ գլխավոր ծիսակարգն իրականացնելու. խինկալի, օջախուրի եւ լիմոնադ:

Երեկոյան ժամը 5-ն էր, եւ այստեղ մենք հասկացանք, թե ինչ է տուրիզմը:

Վերջին 5 տարիներին ամեն տարի կնոջս հետ Թբիլիսի ենք գնում, բայց մարդկանց նման բազմություն երբեք չենք տեսել: Ասել, որ Երեւանում շատ զբոսաշրջիկ կա, այն ամենի ֆոնին, ինչ տեսանք Թբիլիսիում, նույնն է, ինչ «Ռեալ»-ը համեմատել «Փյունիկ»-ի հետ: Չեմ ուզում քննարկել վրացական իշխանությունների գրագետ կամ ոչ գրագետ քաղաքականությունը, բայց այն, որ երկրի ենթակառուցվածքները զարգանում են՝ ելնելով տուրիզմի պահանջներից, փաստ է: Շահում է գանձարանը, շահում է քաղաքացին, շահում է զբոսաշրջիկը. բոլորը շահեկան վիճակում են: Եվ սա հաստատ տարբերվում է մեր, այսպես կոչված, Հայաստան զբոսաշրջիկների ներգրավելուն ուղղված քաղաքականությունից: Մեկ պարզ պատճառով. վրացիները հիմքն են փոխել, այն նոր ու ավելի ամուր են դարձրել, իսկ մենք կոսմետիկ վերանորոգում ենք արել, հին շենքը սպիտակ ներկով ենք ներկել՝ ամբողջ համակարգի բորբոսը քողարկելու համար: Միայն Թբիլիսին զբոսաշրջիկի համար շատ ավելի հետաքրքիր է, քան Գառնի-Գեղարդ-Սեւան-Տաթեւ ու երեւանյան ռեստորաններ դասական երթուղին: Բացատրեմ, թե ինչու: Հին Թբիլիսիով քայլե՞լ եք: Այո՞: Իսկ որքան հաճելի է, որ մենք՝ հայերս ենք այն կառուցել, իսկ նրանք վերցրել ու, պատկերացնո՞ւմ եք, այդ տխմարները չեն քանդել քաղաքի կենտրոնը (հին քաղաքը): Նրանք՝ մեր անեկդոտների հիմար հերոսները: Փոխարենը մենք՝ հայերս, ամենախելացին ենք, մեզ մոտ՝ Երեւանում, ահա այսպիսի հին կենտրոն կա: Օյ... ներեցեք... հին կենտրոն... իսկ ո՞ւր է: Իսկ ի՞նչ է դա: Ասում եք՝ քանի՞ տարեկան է ձեր քաղաքը: Ի՜նչ եք ասում... Իսկ ցույց կտա՞ք 16-17-րդ դարի շենք: Չկա՞ն: Միայն ռեստորաննե՞ր են:

Էլ ի՞նչ կարող է Երեւանում տեսնել զբոսաշրջիկը: Ինքներդ ասացեք... երգող շատրվաննե՞րը: Դե՝ նաեւ մի փոքր զբոսանք Հյուսիսային պողոտայով: Իսկ հետո՞: Որեւէ օբյեկտ եւ ուտե՞լ:

Երեւանում չկա վայր, որտեղ կարելի է հաճելի զբոսանքի դուրս գալ: Եվ ասեմ հետեւյալը. մինչ վերջին մի քանի տարիներին, քանի դեռ Իրանից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս Հայաստան, իսկ մենք բոլոր մակարդակներում հանգիստ թալանում ու խաբում էինք նրանց՝ կարծելով, որ այս մեղրը հավերժ կաթելու է, վրացիները կարողացան նրանց իրենց կողմը գրավել: Թբիլիսիում իրանցիների թիվը շատ ավելին էր, դե՝ հաստատ պակաս չէր, քան Հայաստանում:

Թբիլիսիի Հավլաբարը երկու տարվա ընթացքում հոսթելների փոքրիկ քաղաքի է վերածվել, որոնք գեղեցիկ կանգնած են հին տների ֆոնին: Այսքան զբոսաշրջիկ այստեղ դեռ երբեք չէինք տեսել: Իհարկե՝ սովորաբար բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ էին լինում, եւ ռուսներ, բայց այս տարի մեզ զարմացրեց մահմեդական երկրների ներկայացուցիչների թիվը. առաջին տեղում էին ԱՄԷ-ն, Կատարն ու Թուրքիան: Մեզ դուր չեկավ, սակայն, թե ինչ է կատարվում Թբիլիսիի փողոցներից մեկում՝ Դավիթ Աղմաշենեբելիում. մեկ տարի առաջ հունիսին այն գեղեցիկ ու հանդարտ փողոց էր՝ միայն թուրքական քյաբաբով, իսկ այս տարի փողոցը կարելի էր վերանվանել Թուրքական թաղամասի:

Ամեն քայլափոխի թուրքական խոհանոցով ռեստորաններ էին՝ հիջաբներով կանանցով ու նրանց ուղեցկող տղամարդկանցով, կային ռեստորաններ՝ հալալ մսով... տպավորություն էր, որ ինչ-որ տեղ Իսլամաբադում ենք:

Ավելի ուշ տանտերը մեզ բացատրեց, որ այս տարի նման հոսք է սկսվել, քանի որ թուրքական բանկերն իրենց քաղաքացիներին Վրաստանում բիզնես սկսելու վարկեր են տրամադրում (չգիտենք՝ որքանով է սա ճիշտ, բայց մարդն այդպես ասաց):

Բացի այդ՝ Թբիլիսում օդանավակայան կա, որի մասին բոլորս գիտենք, քանի որ այնտեղից թռիչքներն ավելի էժան են, քան Երեւանից, դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսներ կան:

Ի դեպ՝ ահա եւ Թբիլիսիի նորարարությունը. գազով ավտոբուս:

Եվ Թբիլիսիում ծառերն անխնա կերպով չեն հատում, ինչպես Երեւանում:

Եվ կանաչ զբոսայգիները՝ առանց սրճարանների, բավական շատ են (իսկ Երեւանո՞ւմ):

Ի դեպ՝ Հավլաբարի ճաշարաններում գները նույնն են, ինչ կենտրոնում: Սակայն Հավլաբարի զբոսաշրջային հատվածում ավելի լավ է չճաշել. գները նախատեսված են զբոսաշրջիկների համար, իսկ որակի իմաստով ռեստորան բառը համարձակորեն կարող եք փոխարինել ճաշարանով:

Իսկ սա ճոպանուղու հերթն է (ասում են՝ մեզ մոտ կար նման բան, բայց ո՞ւմ էր պետք):

Համերգ փողոցում: Այս իմաստով, սակայն, Երեւանն այս տարի շատ լավ ջանաց:

Սա Դավիթ Աղմաշենեբելիում է, բայց արդեն ոչ «թուրքական թաղամասում»:

Ի դեպ՝ նույն փողոցը:

Երեւանի քաղաքապետարանը, հույս ունենք, կնկատի, որ սալաքարերով ճանապարհը պետք չէ ասֆալտապատել:

Թբիլիսին գիշերը:

Ցուցանակների հարցում ամեն ինչ կարգին է:

Իսկ փաբերում Գինես կա))): Եվ հումոր...)))

Հին շենքերը չեն քանդում: Եվ մետրոյում քարտեզը երկու լեզվով է: Եվ կանգառներում վրացերեն ու անգլերեն նշումները հենց այնպես չեն հայտնվում, ինչպես մեզ մոտ...))

Իսկ հարազատ քաղաք վերադարձին մեզ սպասում էր հերթական կտրված ծառը մեր փողոցում՝ կանաչ ծաղկուն բարդի...

... անձրեւին ասֆալտապատում...

... դրա արդյունքը մեկ օր անց (լավ է՝ ինչ-որ մեկն իր համար ջիփ է գնել, հավանաբար՝ այսքան փող լվանալուց հետո)...

... ոչնչացող այգին Ամերիկյան համալսարանի հետեւում, եւ բետոն, բետոն, բետոն ու ոչ մի ծառ քաղաքի կենտրոնում:

Զարմանալի է, որ, ասենք, Սարյանի արձանի մոտ գտնվող այգին դեռ չեն հրդեհել՝ ինչպես Խոսրովի անտառը, որպեսզի մեկ-երկու տարի անց ինչ-որ պատճառաբանությամբ հերթական հյուրանոց-հանգստավայրը կառուցեն:

Հիմա փորձեք վեր կանգնել ֆեյսբուքյան կեղծ-ազգային հայրենասերների բարձրագոչ հավաստիացումներից, որ Հայաստանը երկրորդ Շվեյցարիա է, տուրիզմի մասին քաղաքական գործիչների հիմար հայտարարություններից, ձեզ միջին վիճակագրական եվրոպացու տեղը դրեք ու ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչո՞ւ պետք է զբոսաշրջիկը Հայաստան գա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել