«Տանգոն անբուժելի հիվանդություն է»,- ասում է ութ տարի առաջ տանգոյով «վարակված» Արմանը, որն իր ստեղծագործական կեղծանվան համար երկար չի մտածել. ընտրել է հենց տանգո մականունը։
Երեկ «14-րդ հարկ» հյուրանոցի տանիքում հնչում էր արգենտինական տանգո՝ Արգենտինայից ժամանած վարպետների` Մարիանո Լապլումեի եւ Մարալ Կոջայանի մասնակցությամբ։ La Vida Del Tango Argentino դպրոցը հաճախ է նման վարպետության դասեր կազմակերպում, բայց Արմանի խոսքով, հեշտ չէ ատասահմաից հյուրեր հրավիրելը. «Խնդիր ունենք այս կարգի ուսուցիչներ հրավիրելու, քանի որ ծախսը շատ թանկ է»,-ասաց նա։
Արդյոք Հայաստանում արգենտինական տանգոն տարածվա՞ծ է. Արման Տանգոն վստահեցնում է՝ եթե ութ տարի առաջ քաղաքում կարելի էր տանգոյով հետաքրքրված մոտ 20 հոգու գտնել, ապա հիմա նրանց թիվը հասել է 200-ի։
Ինքն անձամբ տանգո պարել սովորել է Իսպանիայում, քանի որ Հայաստանում մի քանի տարի առաջ տանգոյի ուսուցիչներ ընդհանրապես չկային, իսկ հիմա Արմանը հիմնել է տանգոյի սեփական դպրոցը, որտեղ շաբաթական երկու օր դասեր են անցկացնում։ Այցելուները հիմնականում 25 տարեկանից բարձր անձիք են, քանի որ, ինչպես Արման Տանգոն է նշում, պետք է բավականաչափ հասունացած լինես՝ տանգո պարելու համար.
«Տանգոն շատ խորը պար է։ Ընկերներիցս մեկը շատ լավ բան ասաց մի օր՝ տանգոն, ասես, կյանքը լինի՝ խտացված»։
Ի դեպ, արգենտինական տանգոյի դպրոցը յուրաքանչյուր կիրակի կազմակերպվում է միլոնգաներ՝ արգենտինական տանգոյի երեկոներ, որին մասնակցում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝ դրսից ժամանած հյուրեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:54, 14 սեպտեմբերի
Բուրգ գերեզմանի փոխարեն. Նիկոլաս Քեյջը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել սեփական թաղման համար10:29, 14 սեպտեմբերի
48-ամյա Աննա Սեմենովիչն ամուսնանում է. երգչուհին հայտարարել է գործարարի հետ նշանադրության մասին09:00, 14 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով