Վախ ներշնչելու սովորություն
Ախր, ո՞ւր ես խցկվում, մենք առանց այն էլ հազիվ ենք հասցնում, բա որ հանկարծ դու այնտեղ… բա որ հանկարծ քեզ այնտեղ… Ավելի լավ է դանդաղ շարժվեք, հագնելու բան ունենք, ուտելու՝ նույնպես։ Այստեղ մի՛ գնա, այսինչ բանը մի՛ արա… Նման կնոջը թվում է, թե ինքն աջակցում է, պաշտպանում է տղամարդուն, փորձում է պիտանի լինել։ ԲԱՅՑ։ Նա դրանով իր տղամարդուն վախ է ներշնչում։ Վախը կաթվածահար է անում տղամարդուն, եւ նա վախենում է առաջ շարժվել, նոր բան փորձել, ռիսկի դիմել, լիդեր դառնալ։ Այդ ամենը տղամարդուն ռեգիդ է դարձնում՝ ամբողջ կյանքը նույն պաշտոնում, խամրած աչքերով։
Խնայելու եւ չափից դուրս տնտեսելու սովորություն
Տես, թե ես ինչ տնտեսող եմ. մեզ ավելին պետք չէ, կձգենք, հագուստը երկար կհագնենք, էժան սնունդ կուտենք եւ այլն։ Այստեղ մթերքի որակի վրա կտնտեսեմ, այնտեղ՝ երեխաների զարգացման։ Իսկ ինչու՞ պետք է տղամարդն աճի, եթե առանց դրա էլ ամեն բան հերիքում է։
Ոչինչ չցանկանալու սովորություն
Առանց ցանկությունների կին, հարմար կին։ Կամ Հոգնած կին։ Ինչպես նաեւ կին, որը բոլորին միշտ պարտք է։ Սրանք կանանց տեսակներ են, որոնք ոչինչ չեն ուզում իրենց համար, ընտանիքի համար, ուրախության եւ հանգստի, զարգացման, տան, մի խոսքով՝ կյանքի համար։
Կին, որի համար միշտ եղածն էլ բավական է։ Եվ նա դրանից շատ ոչինչ չի ուզում։ «Ինչներիս է պետք նոր մեքենան, մեծ բնակարանը, լավ դպրոցը, առանց դրա էլ ապրում ենք էլի, ոնց որ մյուս մարդիկ»։ Իսկ դա տղամարդուն ֆինանսական իմպոտենտ է դարձնում։ Տղամարդն ուզում է պետքական լինել, նա իր բնույթով հակված է զարգացման։ Իսկ երբեմն նրա կողքին մշտապես դժգոհ, «սարսափելի» կինն ավելի է խրախուսում զարգացման, քան հնազանդ, մեղմ գեղեցկուհին։
Իսկ թե ինչու են նրանք մնում այդ մոխրագույն, սարսափելի կամ հիստերիկ կանանց կողքին, դա արդեն ուրիշ պատմություն է։ Միգուցե նրանց մայրն է այդպիսին եղել, կամ էլ կյանքն այդպես է դասավորվել։ ԲԱՅՑ։ Վերոնշյալ սովորությունները հարուստ տղամարդկանց կանայք չունեն։
Աղբյուրը՝ ladies-charm.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է