Ամերիկուհի Ֆրենսիս Կարպենտերը 25 տարեկանում կշռում էր 152 կգ: Երիտասարդ աղջիկը ֆաստ ֆուդի սիրահար էր եւ նախկինում հաճախ էր օգտագործում անառողջ սնունդ:
Սակայն մի օր արթանանալով՝ աղջիկը հասկացավ, որ ավելորդ քաշը հաճախ կործանում է մարդկանց կյանքը՝ ստեղծելով թե՛ առողջական, թե՛ ընտանեկան խնդիրներ: Ահա, թե ինչպես է Ֆրենսիսը որոշում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այժմ 28-ամյա աղջիկը խոստովանում է. «Ես հասկացա, որ այլեւս չեմ ցանկանում լինել այդպիսին: Շատ երկար ժամանակ մտածում էի իրականացնել վիրահատություն, որի շնորհիվ կազատվեի անցանկալի կիլոգրամներից, բայց նման հնարավորություն չունեի»:
Այսպիսով, աղջիկը որոշում է նիհարել բնական ճանապարհով: Ֆրենսիսը աստիճանաբար հրաժարվում է վնասակար սննդից՝ ֆաստ ֆուդից, եւ նախապատվությունը սկսում է տալ բնական եւ առողջարար ուտեստներին: Նա նաեւ սկսում է մարզասրահ հաճախել:
3 տարվա ընթացքում Ֆրենսիսը կարողացել է ազատվել մոտ 63 կգ-ից եւ այժմ կշռում է 88,5 կգ: Աղջիկը ցանկանում է իր օրինակով ապացուցել բոլորին, որ նիհարելու համար պարտադիր չէ դիմել որեւէ վիրահատության, այլ պարզապես պետք է ունենալ մեծ կամք, ցանկություն եւ փոխել սննդակարգը:
Ֆրենսիսը խոստովանում է, որ նախքան ավելորդ քաշից ազատվելը կյանքից հաճույք չէր ստանում.
«Ես շատ բարդույթավորված էի, անընդհատ դեպրեսիաների մեջ էի: Այնպես չէ, որ ես ինձ չէի հետեւում: Հարդարում էի մազերս, շպարվում էի, խնամում մաշկս, եղունգներս, որպեսզի ինձ ավելի ինքնավստահ զգամ այդպիսի քաշով, սակայն ես նաեւ ֆիզիկապես ինձ լավ չէի զգում: Չէի կարողանում շարժվել, տանից գրեթե դուրս չէի գալիս, որովհետեւ շուտ էի հոգնում, ժամանցային վայրեր չէի հաճախում: Բացի այդ՝ մարդիկ էլ ինձ այլ կերպ էին վերաբերվում, այլ հայացքներով էին նայում»,-ասում է նա՝ հավելելով.
«Հետո նաեւ կարդացի, որ ավելորդ քաշը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի ու հասկացա, որ չեմ ցանկանում ձեռք բերել մի հիվանդություն, որը կարող եմ ժամանակին կանխել: Հասկացա, որ չեմ ցանկանում հետագա կյանքս վատնել դեղորայքների եւ բուժումների վրա»:
Այդպիսի կամքի ուժով եւ վճռականությամբ Ֆրենսիսը նախ ամբողջովին հրաժարվեց ֆասթ ֆուդից, հետո սկսեց կանոնավոր զբաղվել սպորտով: Նա առավոտյան շատ վաղ էր արթնանում եւ մարզվում էր մինչեւ աշխատանքի անցնելը, այնուհետեւ մարզումները շարունակում էր երեկոյան՝ աշխատանքից հետո: Շաբաթական 5 օր Ֆրենսիսը տրամադրում էր մարզասրահին:
«Ֆիթնեսն էլ ամբողջովին փոխեց իմ կյանքը: Դրանից հետո ես ավելի արագ սկսեցի կորցնել կիլոգրամներ»:
Ֆրենսիսն այժմ Instagram-ում ունի ավելի քան 50 000 հետեւորդ, որոնք հաճախ են գրում նրան՝ խորհուրդ ստանալու նպատակով.
«Ես պատասխանում եմ, որ հաջողության հասնելու համար նախ պետք է ունենաս կամքի ուժ: Իսկ մնացածն անում է ժամանակը՝ հուշելով, թե երբ պետք է սկսել այդ փոփոխությունները»,-ասում է աղջիկը՝ հավելելով, որ քաշի կորստից հետո ձեռք է բերել իսկական ընկերներ՝ մարդիկ, որոնք իր կողքին են եղել ի սկզբանե՝ իր բոլոր դժվարությունների ընթացքում, ձեռք է բերել ինքնավստահություն, իսկ ժամադրություններն ավելի հեշտ ու հաճախակի են դարձել:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է